Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա փետրվարի մեկից Հայաստանը դարձավ Հռոմի ստատուտին միացած 124-րդ երկիրը և արևելաեվրոպական խմբից 19-րդ երկիրը։ Ստատուտի վավերացումը նշանակակում է երկրում Միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչում։ Այս թեմայի հետ կապված տարբեր գնահատականներ են հնչել, իսկ ՀՀ կառավարությունը մեծ հույսեր է կապում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Բաքվի կողմից նոր ագրեսիայի կանխարգելման առումով հենց այդ ստատուտի վրա հենվելով։ Անդրադառնալով այս հարցին՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ՀՀ-ն պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վրա և չի խանգարում Բաքվին նոր զինատեսակներ գնել Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից և այլ երկրներից։ Միջազգային քրեական դատարանը չի խանգարում Ադրբեջանի նախագահին ՀՀ սուվերեն տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ սուվերեն տարածքում՝ այդ թվում Վարդենիսում և Ջերմուկում։ Սակայն Միջազգային քրեական դատարանի մեխանիզմները չեն ստիպում Իլհամ Ալիևին հրամայել սեփական զորքերին դուրս գալ այդ տարածքներից։

Ըստ հեղինակների, ՀՀ իշխանությունները ցանկանում են Միջազգային քրեական դատարանը ներկայացնել որպես ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման կարևորագույն մեխանիզմ՝ կամ Սյունիքի նկատմամբ Բաքվի հավակնությունները զսպող գործիք։ Չմոռանանք, որ Ադրբեջանն՝ Արևմուտքի, ԵՄ-ի կարևորագույն էներգետիկ գործընկերն է՝ ԵՄ-ն շարունակում է ավելացնել էներգակիրների գնումներն Ադրբեջանից և Բաքվի հետ կառուցում է «Արևելք-Արևմուտք» կամ «Կասպից ծով-Սև ծով» էներգետիկ-տրանսպորտային միջանցքը։

«Նիկոլ Փաշինյանի և թիմի դիլետանտական մոտեցումը բանակի ամրապնդման, տնտեսության հզորացման և ՀՀ պաշտպանունակության ամրապնդման հարցերում՝ երկիրը հասցրել են կոլապսի։ ՀՀ քաղաքացիների զգոնության բթացման և սեփական PR-ի համար իշխանությունները Միջազգային քրեական դատարանը ներկայացնում են որպես ՀՀ բոլոր աղետների համար բալասան։ Չնայած Միջազգային քրեական դատարանի հանդեպ կան բազմաթիվ հարցեր, անգամ Արևմուտքի կողմից։ Հիշեցնենք, որ 2020թ.-ին ԱՄՆ-ն մեղադրել է Միջազգային քրեական դատարանին կողմնակալ հետաքննությունների և կոռուպցիայի մեջ։

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների բազմաթիվ կոչերին, Միջազգային քրեական դատարանը ոչ մի քայլ չի ձեռնարկել սեփական բարեփոխման համար և շարունակում է իրականացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հանդեպ քաղաքական մոտիվացիա պարունակող հետաքննություններ, այդ թվում Իսրայելի հանդեպ։ Բացի այդ, Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մաքինանին հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի լուրջ կասկածներ, որ Միջազգային քրեական դատարանի դատախազության գրասենյակում առկա են կոռուպցիոն երևութներ։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն չի հանդիսանում Միջազգային քրեական դատարանի անդամ։ 2002թ.-ին նրանք ընդունել են հատուկ որոշում, որը թույլ է տալիս կիրառել ռազմական ուժ՝ ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների քաղաքացիներին զենքի ուժով ազատելու համար։ 2019թ.-ին ԱՄՆ-ն սահմանափակումներ է կիրառել Դատարանի ներկայացուցիչներին վիզաների տրամադրման հետ կապված, որոնք անմիջապես պատասխանատու են ամերիկացի զինվորականների հանդեպ դատավարությունների համար։

Նշենք, որ Միջազգային քրեական դատարանն ու նրա որոշումները չօգնեցին Արցախի հայերին մնալ իրենց պատմական հողերում, չեն պաշտպանել Արցախի հայերին էթնիկ զտումներից և չեն խոչընդոտել Ադրբեջանի զինուժին գրավել ռազմավարական դիրքեր ՀՀ սուվերեն տարածքում։ Այսպիսով, Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի կամ Արցախի մասով։ Պետք է հասկանալ, որ Բաքուն ունի ավելի գլոբալ ռազմավարական նպատակներ՝ Թուրքիայի հետ միասին կառուցել «Մեծ Թուրան», որն ուղղված է Արևմուտքի հակառակորդների՝ Չինաստանի, Իրանի և ՌԴ-ի դեմ»,-նշում է հոդվածագիրն ու հավելում, որ դրա դիմաց ԵՄ-ն ու Միջազգային քրեական դատարանն աչք են փակելու ՀՀ-ի դեմ Բաքվի քայլերի վրա՝ Արցախում մշակութային, պատմական, կրոնական ժառանգության ոչնչացման վրա, ինչպես նաև ավտորիտար Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների մակարդակի վրա։ Իսկ ադրբեջանական նավթի ու գազի գնումները միայն ավելանալու են եվրոպական երկրների կողմից։

ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ

դիտվել է 601 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Այդ խոսքերը ոչ թե քմծիծաղ կամ ժպիտ են առաջացնում, այլ` տարակուսանք Կարդանք հեքիաթներ Նախաձեռնությունը չի կազմակերպվել և որևէ կերպ հաստատված չէ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերության կողմից ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է. Տիգրան Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին. Կամենդատյան «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ» Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց պետք է տրվեր.«Հրապարակ» «Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը. «Իրավունք» Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի է նշանակում․ «Հրապարակ» Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ «Հրապարակ» Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը, Փաշինյանն այդքան էլ գոհ չէ. «Ժողովուրդ» Երեւանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել. «Ժողովուրդ» Փաշինյանը կասկածներ ունի իր հենասյուների նկատմամբ․ «Իրավունք» 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Իրանի խորհրդարանն ավելի քան 40 երկրների պաշտոնապես կոչ է արել դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումները Արտակարգ դեպք՝ Երևանում Կյանքից հեռացել է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am