«Բա դա օրենքի խախտում չէ՞ր: Բա չթողնեիր, որ այդ պաստառները փակցնեին: Դուխդ չէ՞ր հերիքում, թե՞ այդպես էր պետք… Աստված թող ողորմա քեզ…». Միքայել Բադալյան

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես գիտեք, Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից կարծես քննադատվեց Կարմիր բլուրում ուրարտական դիցարանի եղանակի, տարերքի աստված Թեյշեբայի կավե արձանիկի թրծման միջոցառումը՝ պատճառաբանելով, թե իբր դա արվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի հետ համաձայնեցման և թույլտվության:

Ցավոք, «ճաշակային» որակումներ տրվեցին միջոցառմանը: Նշեմ, որ կավե արձանի կերտման և դրա թրծման հեղինակը Հայաստանում այդ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից Վահրամ Գալստյանն է: Միջոցառումը շատ բարձր գնահատական ստացավ հայ առաջատար արվեստագետների և , ընդհանրապես, հասարակության կողմից:
Ինչու՞ բարձրացվեց այս աղմուկը:

Նախ, Հայաստանի պատմության թանգարանի որևէ մեկի և նրա ամբիցիաներին հագուրդ տալու սեփականությունը չէ: Բացի այդ, որքան ես եմ տեղյալ, չկա որևէ օրենք, համաձայն որի, միջոցառման կազմնակերպիչները պետք է դիմեին Հայաստանի պատմության թանգարանին՝ այն պատճառով, որ Թեյշեբայի բրոնզե արձանիկի բնօրինկաը գտնվում է վերը նշված թանգարանում:

Կավե արձանը իր բնօրինակից առնվազն 10 անգամ մեծ էր և փոխված տարբեր դետալներով:

Հիմա, ինչո՞ւ բարձրացվեց այս աղմուկը: Ինչպես գիտեք, իմ սկզբունքների, իմ պետականամետ դիրքորոշման համար ես այսօր աշխատանք չունեմ: Բացի այդ, ունեմ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխա և կնոջս հետ փորձում ենք ամեն-ինչ անել նրա համար: Այս ընթացքում շատ բարի մարդիկ են կանգնել մեր կողքին: Իմ խնդիրների մասին բազմիցս կիսվել եմ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի հետ:

Սակայն, որքան էլ տարօրինակ և անսպասելի էր, բարձրացվեց այդ աղմուկը: Կավե արձանի ստեղծման գաղափարը Վահրամի հետ առաջացել է իմ տնօրինության օրոք: Ես բազմիցս խոսել եմ դրա մասին: Ավելին, այդ միջոցառումը դեռևս անցյալ տարի ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը պետք է իրականացվեր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում: Միջոցառման վերաբերյալ համապատասխան նախարարության կողմից որևէ առարկություն չի եղել: Սակայն, մենք որոշեցինք արձանի թրծման արարողությունը հետաձգել, քանի որ Վահրամը համարում էր, որ նրա վրա դեռևս աշխատելու դետալներ կան:

Ես կարծում եմ, որ այս աղմուկը բարձրացվեց իմ դեմ իրականացվող հաշվեհարդարի արշավի շրջանկներում: Այլ հարց է դա արվեց ուղիղ ցուցումով, թե ինչ-որ անձանց հաճոյանալու համար: Իմ անձնական կարծիքն է:

Ինձ համար Թեյշեբայի կավե արձանի թրծմանը վերաբերող քննադատությունները կարող էին ընդունելի լինեին, եթե նույն խանդավառությամբ, օրինակ, Հայաստանի պատմության թանգարանի և նրա տնօրենի պաշտոնը զբաղեցնողի ֆեյսբուքյան էջեում, օրինակ լինեին 2021 թվականի հունիս ամսին հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքի ժամանակ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կենտրոնական հատվածը նախընտրական պաստառներով ծածկելու հանգամանքը քննադատող ստատուսներ:

Բա դա օրենքի խախտում չէ՞ր: Բա չթողնեիր, որ այդ պաստառները փակցնեին: Դուխդ չէ՞ր հերիքում, թե՞ այդպես էր պետք…

Մակարդակից ու ճաշակից խոսելուց առաջ, նախ և առաջ կարելի է նայել սեփական ցուցադրությունները և գուցե հայելուն:

Աստված թող ողորմա քեզ…»։

դիտվել է 1319 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահի հանդիպեն.Ալիև Իլհամը որոշել է հիմա էլ Ուկրաինային դասեր տալ․ Արա Պողոսյան Իրանում վերջին օրերին ներքաղաքական լուրջ զարգացումներ են. Վարդան Բալյան Ուկրաինայի առաջարկը Ռուսաստանին Շարունակելու ենք պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ․ «Մայր Հայաստան» Բասկովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Թրամփի և Ալիևի կարևոր հայտարարությունները. ակնարկ՝ Հայաստանի զիջումների մասին․ քաղաքագետ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա Նման ստորության գնալը չեմ հասկանում. թալանել են դերասանուհի Աննա Մաքսիմի մեքենան Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են Առեղծվածային պայթյուն՝ Երևանում. «Infinity»-ն վերածվել է մետաղե ջարդոնի Փաշինյանի շարասյունից տուժող կողմը պահանջում է ներկայացնել ռադիոկապի ձայնագրությունը Արցախցի հայերը՝ գոյատևման և ոչնչացման միջև Առաջարկվող հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ․ փաստաբան Կիևը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ուկրաինացիների արտաքսումը Վրաստան Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Վեոլիա ջուր» Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան Վերջապես, այս գործողություններով իշխանություններին դրեք դժվարին իրավիճակում, որպեսզի նրանք ստիպված լինեն արձագանքել Մարդիկ հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով․ Հովհաննես Ավետիսյան AZAL-ի օդանավի կործանման համար Ադրբեջանը ՌԴ-ի դեմ միջազգային հայց է նախապատրաստում Ալիեւը գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն. Ալիև Երբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am