«Բա դա օրենքի խախտում չէ՞ր: Բա չթողնեիր, որ այդ պաստառները փակցնեին: Դուխդ չէ՞ր հերիքում, թե՞ այդպես էր պետք… Աստված թող ողորմա քեզ…». Միքայել Բադալյան

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես գիտեք, Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից կարծես քննադատվեց Կարմիր բլուրում ուրարտական դիցարանի եղանակի, տարերքի աստված Թեյշեբայի կավե արձանիկի թրծման միջոցառումը՝ պատճառաբանելով, թե իբր դա արվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի հետ համաձայնեցման և թույլտվության:

Ցավոք, «ճաշակային» որակումներ տրվեցին միջոցառմանը: Նշեմ, որ կավե արձանի կերտման և դրա թրծման հեղինակը Հայաստանում այդ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից Վահրամ Գալստյանն է: Միջոցառումը շատ բարձր գնահատական ստացավ հայ առաջատար արվեստագետների և , ընդհանրապես, հասարակության կողմից:
Ինչու՞ բարձրացվեց այս աղմուկը:

Նախ, Հայաստանի պատմության թանգարանի որևէ մեկի և նրա ամբիցիաներին հագուրդ տալու սեփականությունը չէ: Բացի այդ, որքան ես եմ տեղյալ, չկա որևէ օրենք, համաձայն որի, միջոցառման կազմնակերպիչները պետք է դիմեին Հայաստանի պատմության թանգարանին՝ այն պատճառով, որ Թեյշեբայի բրոնզե արձանիկի բնօրինկաը գտնվում է վերը նշված թանգարանում:

Կավե արձանը իր բնօրինակից առնվազն 10 անգամ մեծ էր և փոխված տարբեր դետալներով:

Հիմա, ինչո՞ւ բարձրացվեց այս աղմուկը: Ինչպես գիտեք, իմ սկզբունքների, իմ պետականամետ դիրքորոշման համար ես այսօր աշխատանք չունեմ: Բացի այդ, ունեմ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխա և կնոջս հետ փորձում ենք ամեն-ինչ անել նրա համար: Այս ընթացքում շատ բարի մարդիկ են կանգնել մեր կողքին: Իմ խնդիրների մասին բազմիցս կիսվել եմ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի հետ:

Սակայն, որքան էլ տարօրինակ և անսպասելի էր, բարձրացվեց այդ աղմուկը: Կավե արձանի ստեղծման գաղափարը Վահրամի հետ առաջացել է իմ տնօրինության օրոք: Ես բազմիցս խոսել եմ դրա մասին: Ավելին, այդ միջոցառումը դեռևս անցյալ տարի ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը պետք է իրականացվեր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում: Միջոցառման վերաբերյալ համապատասխան նախարարության կողմից որևէ առարկություն չի եղել: Սակայն, մենք որոշեցինք արձանի թրծման արարողությունը հետաձգել, քանի որ Վահրամը համարում էր, որ նրա վրա դեռևս աշխատելու դետալներ կան:

Ես կարծում եմ, որ այս աղմուկը բարձրացվեց իմ դեմ իրականացվող հաշվեհարդարի արշավի շրջանկներում: Այլ հարց է դա արվեց ուղիղ ցուցումով, թե ինչ-որ անձանց հաճոյանալու համար: Իմ անձնական կարծիքն է:

Ինձ համար Թեյշեբայի կավե արձանի թրծմանը վերաբերող քննադատությունները կարող էին ընդունելի լինեին, եթե նույն խանդավառությամբ, օրինակ, Հայաստանի պատմության թանգարանի և նրա տնօրենի պաշտոնը զբաղեցնողի ֆեյսբուքյան էջեում, օրինակ լինեին 2021 թվականի հունիս ամսին հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքի ժամանակ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կենտրոնական հատվածը նախընտրական պաստառներով ծածկելու հանգամանքը քննադատող ստատուսներ:

Բա դա օրենքի խախտում չէ՞ր: Բա չթողնեիր, որ այդ պաստառները փակցնեին: Դուխդ չէ՞ր հերիքում, թե՞ այդպես էր պետք…

Մակարդակից ու ճաշակից խոսելուց առաջ, նախ և առաջ կարելի է նայել սեփական ցուցադրությունները և գուցե հայելուն:

Աստված թող ողորմա քեզ…»։

դիտվել է 1360 անգամ
Լրահոս
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չգիտեմ սրանց իրական ընտրողներին ոնց դիմեմ. Դավիթ Ամալյան Եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունները. Ռուբեն Մխիթարյան Ունենք ավելի թուլացած իշխանություն, ինչը Փաշինյանին շատ ավելի ավտորիտար է դարձնելու. Կարպիս Փաշոյան Արագածավան գյուղում բախվել են «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ վիրավոր կա Արամ Սարգսյանի կուսակցությունը ափսոսանք է հայտնել Իշխող ուժը հստակ պարտվել է Երևանում, ԱԺ-ում էլ զրկվելու է սահմանադրական մեծամասնությունից․ Չալաբյան ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները Իրանի զինված ուժերը անցած գիշեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել են 11 բալիստիկ հրթիռ Նոր խորհրդարանում կլինեն 3 քաղաքական ուժեր. ԿԸՀ Ծանր շրջան կլինի, եթե Փաշինյանը չունենալով մեծամասնության աջակցությունը՝ շարունակի լինել կառավարող ուժ ՀՀ-ում. քաղաքագետ Նոր խորհրդարանում կլինեն 4 քաղաքական ուժեր Նեթանյահուն այլ ընտրություն չի ունենա, քան ընդունել ցանկացած գործարք. Թրամփ ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Նույնիսկ ԿԸՀ տվյալներով ՀՀ քաղաքացիների 50 տոկոսից ավելին չի քվեարկել ՔՊ-ի օգտին․ Շարմազանով ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»-ը՝ 11, ԲՀԿ-ն՝ 5․ Արփինե Հովհաննիսյան ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր՝ 2005 տեղամասերի արդյունքները Պարզ է չէ՞, թե ինչու էր բռնապետը գիշերը ճեպազրույց դրել այն ժամանակ, երբ ընտրատեղամասերից 80%-ում հաշվարկը դեռ չէր ավարտվել․ Աբրահամյան Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ Ավտոմեքենան գլորվել է ձորը․ մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դի Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին Տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում. թվեր են նկարում. Րաֆֆի Ասլանյան Փաշինյանի հայտարարությունը ուղիղ ցուցում էր Վահագն Հովակիմյանին, և բախման հրավեր ընդդիմությանը. Կիվիրյան «Սա հաղթած թիմի տեսք չի… Երևում է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել». Լևոն Զուրաբյան Նախքան արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները իշխանությունը յուրացնելու քայլեր են․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am