Էրդողանն իրեն պարուրել է Ալլահի հատկանիշներով, նա տառապում է աստվածային բարդույթով

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ի իր հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, որն իրեն պարուրել է Աստծո կամ Ալլահի հատկանիշներով: Էրդողանի հնազանդ մերձավոր շրջապատն ամրապնդում է նրա այդ ինքնագովասանքի և ուռճացված կարծիքը՝ պնդելով, որ նա աստվածային ուժ ունի: Հոդվածը վերնագրված է. «Թուրքիայի նախագահը տառապում է աստվածային բարդույթով, պաշտված է Ալլահին և մարգարեին բնորոշ հատկանիշների համար»:

Բոզքուրտն իր հոդվածն սկսում է Էրդողանին բնութագրելով որպես «նախագահ, որը հավատում է, որ ունի գերազանց կարողություններ և, ըստ երևույթին, տառապում է աստվածային բարդույթով… Էրդողանը ջարդել է ընդդիմությանը, բանտարկել իր քննադատներին և հակառակորդներին, իր ձեռքում համախմբել իշխանության բոլոր լծակները, ոչնչացրել հակակշիռներն ու դարձել իր երկրի բոլոր հարցերի վերաբերյալ միակ որոշում կայացնողը: Իր ունակությունների և անսխալականության մասին նրա ուռճացված տեսակետը, զուգորդված նրան շրջապատող միաբերան համաձայնողների ներկայությամբ, ամրապնդում է նրա ինքնասիրահարվածությունն ու ամրացնում նրա գերազանցության բարդույթը: Նա իրեն համարում է խալիֆ, ամբողջ աշխարհում ողջ մահմեդական համայնքի առաջնորդ, և հետևաբար կարծում է, որ արժանի է հատուկ ուշադրության»:

Բոզքուրտը հիշեցնում է, որ 2024 թվականի մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցության (AKP) պարտությունից հետո, ապրիլի 17-ին նա ասաց. «Տիկնա՛յք և պարոնա՛յք: Թող բոլորը տեսնեն եւ իմանան, որ ոչինչ չի ավարտվում, քանի դեռ չենք ասել, որ ավարտվել է»: Այս հնչած անմեղ հայտարարությունը, պարզվում է, որ ցնցող հետևանքներ ունեցավ… քաղաքական իսլամական շրջանակների համատեքստում ՝ [վիճարկելով] Ալլահի աստվածային կամքը, իսլամի վեց հիմնական սյուներից մեկը, ինչը նշանակում է, որ Ալլահն է վերջնական որոշում կայացնողը, և ամեն ինչ տեղի է ունենում միայն Նրա աստվածային կամքի համաձայն: Այս մեկնաբանությունն արտացոլում է Էրդողանի ներքին մտածելակերպը, քանի որ նա սովոր է լինել թուրքական հարցերում վերջնական իրավարարը, գրեթե բացարձակ իշխանության երկարատև կառավարումից հետո: Էրդողանն այս խոսքերը դատարկ տեղը չի ասել. նա իրեն աստվածահաճո կերպով տեսնելու երկարատև փորձ ունի: Նրա հետևորդների պաշտամունքային գովասանքը, անշուշտ, նպաստել է նախագահի հոգեբանության ձևավորմանը»:

2024 թվականի մարտին նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Էրդողանն ասաց. «Մեր ողորմությունը կհաղթի մեր բարկությանը»։ Նման կերպ նկարագրելով իր կառավարության արձագանքն իր քննադատներին և ընդդիմախոսներին՝ Էրդողանը «ուղղակիորեն հղում արեց ավանդական իսլամական մտքի դպրոցում Ալլահի եզակի հատկանիշին, որը նկարագրված էր իսլամական մարգարե Մուհամմեդի խոսքում. «Երբ Ալլահը որոշեց արարել, Նա խոստացավ իրեն՝ գրելով Իր Գրքում, որը դրված է Նրա հետ՝ Իմ ողորմությունը հաղթում է իմ բարկությանը»։ Ընդդիմադիր իսլամական քաղաքական «Սաադեթ» կուսակցության Milli Gazete թերթը գրել է. Էրդողանը «ապշեցրեց ներկաներին, երբ իրեն միացրեց Ալլահի հատկանիշների հետ»։

Էրդողանի համախոհները և նրա իշխող կուսակցության բարձրաստիճան անդամները, որոնք զբաղված են քծնանքով, ուռճացված հայտարարություններ են անում՝ հաստատվելով գերագույն ուժեր ունենալու իր պնդումը։ Ահա Բոզքուրտի ներկայացրած մի քանի օրինակները.

«2011թ. հուլիսին AKP-ի Բուրսայի այն ժամանակվա պատգամավոր Հուսեյին Շահինն Էրդողանի հետ զրույցից և այցելությունից հետո հայտարարեց, որ «նույնիսկ մեր հարգարժան վարչապետին [Էրդողանին] դիպչելը, կարծում եմ, պաշտամունքի արարք է: Ես այսպես եմ ասում, որովհետեւ նույնիսկ նրա ներկայությունը էներգիայով է լցնում մեզ»»:

«Ֆեվաի Արսլանը, Էրդողանի իշխող կուսակցության մյուս օրենսդիրը, 2014 թվականի հունվարին ասաց. «Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի առաջնորդ է, որը մարմնավորում է Ալլահի բոլոր հատկանիշները: Նրանք ուզում էին խանգարել նրան»»:

«AKP-ի երկարամյա օրենսդիր Զուլֆու Թոլգա Աղարը 2019 թվականի օգոստոսին իր ելույթում Էրդողանին համեմատեց Աստծո հետ՝ ասելով. «Երբ մեզ ասում են նախագահի մասին, թվում է, թե մեզ ասում են Ալլահի մասին»»:

«2009 թվականի նոյեմբերին մոտ 1500 կուսակցական հավատարիմների առջև ելույթ ունենալիս AKP-ի Այդինի այն ժամանակվա մարզային գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հակկի Էսերը բազմությանն ասաց. «Թող ոչ ոք չկասկածի մեր վարչապետի [Էրդողանի] նկատմամբ մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին: Մենք նվիրված ենք մեր վարչապետին, նա մեզ համար երկրորդ մարգարեի պես է»»:

«Եվրամիության գործերի նախկին նախարար Էգեմեն Բաղիշը 2013 թվականի փետրվարին մի քանի քաղաքներ հայտարարեց որպես սուրբ, որոնք նման են Մեքքայի և Մեդինայի իսլամական սրբավայրերին՝ ասելով. «Ռիզեն, Ստամբուլը և Սիիրթը սուրբ քաղաքներ են, քանի որ այս երեք քաղաքները մեծ դեր են ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեծագույն ղեկավարի ստեղծման գործում»: Ռիզեն Էրդողանի ընտանիքի հայրենի նահանգն է, իսկ Ստամբուլն այն վայրն է, որտեղ նա մեծացել է ու մտել քաղաքականություն: Նրա կնոջ հայրենի նահանգը՝ Սիիրթը, այն ընտրատարածքն է, որտեղ նա առաջին անգամ ընտրվել է խորհրդարանում 2003 թվականի մարտի կրկնակի ընտրություններում։ Չնայած բազմամիլիոնանոց կաշառակերության սխեմայի մեջ մեղադրվելուն՝ Էրդողանը կանգնել է Բաղիշի կողքին և նրան նշանակել է դեսպան Չեխիայում»:

Ոմանք նույնիսկ ասում են, որ Էրդողանը գերազանցել է իսլամական մարգարեին: Էֆքան Ալան, այն ժամանակվա ներքին գործերի նախարարը, ասաց. «Մուհամմեդ մարգարեն հպարտության մեջ էր, ուստի Աստված նախազգուշացրեց նրան: Մյուս կողմից, մենք հպարտության գայթակղությանը չենք ենթարկվի»: Ալայի իրավահաջորդ Սուլեյման Սոյլուն 2021 թվականի դեկտեմբերին պնդեց, որ Էրդողանի կառավարության աշխատանքը Ալլահի աշխատանքն է: «Մի նայեք միայն այն, ինչ մենք անում ենք: Մենք դա չենք անում միայնակ: Մենք հավատում ենք, որ դա Ալլահն է, որն ստիպում է մեզ դա անել»»:

«2010 թվականի փետրվարին AKP-ի քաղաքական գործիչ Օքթայ Սարալը, որը ղեկավարում էր Տրապիզոն նահանգի Օֆ շրջանը, կոչ արեց երկրպագել Էրդողանին և ասաց, որ պետք է երախտագիտության աղոթք անել, որը նման է Աստծո համար մահմեդական ծեսերին, քանի որ Էրդողանն իսլամական աշխարհի օրհնված ղեկավարն է։»։

«Էրդողանի որոշ տեղակալներ նրա ելույթները նմանեցրել են Սուննային, որը վերաբերում է Մուհամմադ մարգարեի խոսքերին և գործելակերպին ու համարվում է մահմեդականների համար սուրբ Ղուրանից հետո գիտելիքի երկրորդ հեղինակավոր աղբյուրը»:

Բոզքուրտը հավելել է. «Թուրքիայում նրա ավելի քան երկու տասնամյակ կառավարման ընթացքում Էրդողանին Աստծո այսպիսի վերագրումների տասնյակ դեպքեր են եղել: Նրանցից ոչ մեկը չի վիճարկվել Էրդողանի կողմից, նա, կարծես թե, վայելել է նման գովասանքները: Իր ինքնընկալման մեջ, թերևս, նա իրեն զգում է որպես Աստված կամ Աստծո կողմից ընտրված առաքյալ, որը եկել է իշխանության՝ մահմեդականներին ամբողջ աշխարհում առաջնորդելու համար»:

«Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ նախագահ Էրդողանը շրջապատված է միաբերան համաձայնող կանանցով և տղամարդկանցով, որոնք երկրպագում են նրան և չեն համարձակվում արտահայտել այն տեսակետները, որոնք կարող են նրան դժգոհեցնել: Մարդկանց պրոֆիլը, ում նա ընտրել է իր մերձավոր շրջապատում ընդգրկելու համար, պատկերում է նրանց, որոնք խուսափում են քննադատական ​​մտածելակերպից և վիճահարույց տեսակետներից երկրի կառավարման մեջ: Իրականում Էրդողանը ոչ այլ ինչ է, քան ավազակ, ինքնասիրահարված դիկտատոր, որը չարաշահում է կրոնը իր քաղաքական նկրտումների համար՝ հարստացնելով իր ընտանիքի անդամներին և ընկերակցողներին միլիարդավոր դոլարներով՝ իր վարչակազմում համատարած կոռուպցիայի և բոլոր տեսակի անօրինական բիզնես գործունեությունից և հանցավոր ձեռնարկություններից շահույթ ստանալու միջոցով», եզրափակել է Բոզքուրտը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Ի՞նչ կանխատեսումներ է արել Ռոբերտ Քոչարյանը ռուս-ուկրաինական պատերազմի մասին (video) ՇՏԱՊ․ Զարուհի Փոստանջյանը՝ Գլխավոր դատախազությունում է (video) Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան «Տիգրան ջան, սիրուն չի»․ այսօր Ավինյանը ճղճղում էր․․․Փաշինյանը գնում է նրա հետևից․ Գևորգ Ստեփանյան (video) Ողբերգության հավանականությունը նվազեցնելու նպատակով՝ «Շիրակ»-ին այլ ելք չի մնում, քան Գյումրու ֆուտբոլի ակադեմիան հետ հանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «Նիկոլը նոր թուղթ է աչքներս կոխելու` 9 գյուղ է հանձնելու»․ գնդապետ Մախսուդյան (video) #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ու՞ր է․ Երվանդ Բոզոյան (video) Իսրայելը վերահսկողություն կհաստատի ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ. Նեթանյահու Աննայի ցնցումները երկու պատճառ ունեն․ Անժելա Թովմասյան (video) Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Գազամատակարարման պլանային դադարեցում Աշխարհաքաղաքական որբի կարգավիճակով այս իշխանությունը փորձում է ինչ որ հարցեր լուծել․ Երկրորդ նախագահ (video) Ուկրաինան շուտով Ավստրալիայից կստանա երկար սպասված օգնություն Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հայտարարությունը՝ ի պատասխան ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի բանախոսության Խի՞ պետք է ես խնդրեի երրորդ նախագահին մասնակցել ընտրություններին․ Ռոբերտ Քոչարյան (video) Թրամփը գոռում էր խաղաղության մասին, բայց տեռոր էր իրականացնում. Մասուդ Պեզեշկիան Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրոգոտում աճի կանխատեսումը Հալեպի նահանգում դաժան բախումներ են տեղի ունեցել քրդերի և Սիրիայի ԶՈւ-ի միջև Դատախազը մնացել է վարչապետի օգնական` դատախազի լիազորություններով. Ռոբերտ Քոչարյան Հակոբյան Աննա՛,դու պիտի պատասխան տաս՝ ԱՄՆ-ում 6 մլն գումարը ինչպես է հավաքվել, ինչ եք արել․Մարգարյան (video) Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Թրամփի հետ քննարկել են Ուկրաինան Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում դեռ բաց հարցեր են մնում․ Ալիևի օգնական Աննա՛,դե տենց գողական ես՝ Ալիևին ու Մեհրիբանին ասա՝ ոջիլ, թե գիտե՞ս՝ ոջիլի պես կճզմեն քեզ․ Զոհրաբյան (video) Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ Հռոմի պապը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միհրան Մախսուդյանը Մայիսի 19-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 19-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 19-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 16-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մայիսի 16-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 16-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգել Շաքարյանցը Մայիսի 16-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am