Բորելը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ազգային անվտանգության և ֆինանսների նախարարների դեմ

ԵՄ-ն պետք է քննարկի Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի և երկրի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Գազայի հատվածի բնակիչների մասին նրանց արած հայտարարությունների համար:


Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մինչ աշխարհը ձգտում է հրադադարի հասնել Գազայի հատվածում, նախարար Բեն Գվիրը կոչ է անում կրճատել վառելիքի մատակարարումը և օգնությունը քաղաքացիական բնակչությանը», – գրել է Բորելը X սոցիալական հարթակում:ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև քննադատել է Սմոտրիչի «չարագույժ հայտարարությունները»՝ դրանք համարելով «ռազմական հանցագործությունների» հրահրում։


«Պատժամիջոցները պետք է լինեն ԵՄ-ի օրակարգում», – նշել է Բորելը:Նա նաև Իսրայելի կառավարությանը կոչ է արել «հեռու մնալ պատերազմական հանցագործություններ կատարելու այս հրահրումներից»:

Բորելը նաև հորդորել է Իսրայելին «բարի կամք» դրսևորել հրադադարի և ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների ազատ արձակման գործարքի շուրջ բանակցություններում։Սմոտրիչն ավելի վաղ հայտարարել էր, որ 2 միլիոն պաղեստինցիների սովամահությունը «կարող է արդարացվել» ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին վերադարձնելու համար:Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի ղեկավարները կոչ էին արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին օգոստոսի 15-ին վերսկսել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ իսրայելական պատվիրակությունը կմասնակցի բանակցություններին։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել դրանց։Իսրայելը խոստացել է վերացնել ՀԱՄԱՍ խմբավորումը հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհվել է շուրջ 39 800 պաղեստինցի։

 

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Գազը կթանկանա, հացը կթանկանա․ խաբեբա են սրանք․ Հարցում (video) Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Նոր մանրամասներ՝ Վանաձորում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպից Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում․ Շարաֆատ Հասանով Աստված չի խոստացել, որ մարդը երբեք չի տառապելու, նա խոստացել է, որ երբեք մենակ չի թողնելու տառապող մարդուն. Իսահակ Սրբազան Խոշոր ջրանջատումներ Երևանում Ջերմուկի առողջարաններից մեկում 14-ամյա աղջիկ է հանկարծամահ եղել Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում (video) ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում երկու վտանգավոր բան է տեղի ունեցել․ Արթուր Միքայելյան (video) Նիկո՛լ, գիտե՞ս՝ ինչու չդիմացար Արմեն Աշոտյանին, որովհետև․․․ (video) Ակնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Նաթանյահուի ձեռքերը թաթախված են ար*ան մեջ․ ի՞նչ էր նշանակում Ցեղասպանության ճանաչումը․ Սուրենյանց (video) Ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյան Բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պետք է թույլ չտա՛լ, որ ՍԴ-ն հայ ընտրողի կամքի վրա ոտքերը սրբի, ինչպես այսօր․ Խուդոյան (video) Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am