Կարծում եմ բոլոր ողջամիտ և վերլուծական միտք ունեցող մարդիկ հասկանում են, որ Ուկրաինայի հաջողությունը խիստ ժամանակավոր է և շատ շուտով կամ ստիպված կլինեն նահանջել ելման դիրքեր (թեպետ կասկածում եմ, որ ռուսները թույլ կտան, հաշվի առնելով այն, որ ռուսները փորձելու են ցույց տալ, որ ՌԴ տարածք ներխուժած զորքը չի կարող ողջ դուրս գալ) կամ իսկական կոտորած է լինելու` որպես հակաահաբեկչական գործողություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արա Պոոսյանը:
«Իսկ ՌԴ տարածք ներխուժած ստորաբաժանումն` համաձայն տարբեր տվյալների, իսկապես Ուկրաինայի լավագույն ստորաբաժանումներից մեկն է, որի ոչնչացումը հետևանքներ կունենա Ուկրաինայի պաշտպանության վրա։
Այլ հարց է, որ ռուսները փորձեն ուկրաինացիներին ոգևորել այս ուղղությամբ և հավելյալ ուժեր դուրս բերեն պաշտպանական գծից, ինչի շնորհիվ ռուսական մեկ այլ օպերացիա կհաջողվի և Ուկրաինայի այս զոհողություններն ուղղակի անիմաստ կդառնան։
Ամեն դեպքում, անգամ F-16-երի ու Himars-ների առկայությունը չի կարող այս պահին հօգուտ Ուկրաինայի խախտել ձևավորված ուժային կոնֆիգուրացիան։
Պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանն այս պահին իր հերթին նոր տեխնոլոգիաներ է փորձում ներմուծել իր սպառազինության մեջ, ինչպես նաև բավականին մեծ արտասահմանյան մատակարարումների ուղիներ է ստեղծել։ Ամեն դեպքում` պատերազմը արվեստ է, որը չի սիրում շտապողականություն և դանդաղկոտություն։ Պատերազմը սիրում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ գործողություններ:
Իսկ մենք շատ բան ունեինք/ենք սովորելու բոլոր պատերազմներից, Կլաուզևիցից,... ու Սուն Ցզիից»,-գրել է նա:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը