Մասիսը Զանգիբասար չի դառնա

Hraparak.am-ը գրում է․

Երեկ Բագրատ Սրբազանը Մասիս խոշարացված համայնքի գյուղերում էր: Վերջում այցելեց Մասիս քաղաք եւ հանդիպեց բնակիչների հետ: Ընդունելությունը շատ ջերմ էր, հանդիպումը` սպասված: Մարդիկ ասում էին, որ աշխատանքի բերումով միշտ չէ, որ ստացվում է գնալ մայրաքաղաք եւ մասնակցել Սրբազան շարժմանը, սակայն հոգով ու սրտով աջակցում են շարժմանն ու սպասում են, թե երբ է հեռացվելու կապիտուլյանտ իշխանությունը:

Հանդիպումը տեղի ունեցավ Երաժշտական դպրոցի լեփ-լեցուն դահլիճում: Մինչ Բագրատ Սրբազանը փորձեց ներկայացնել, թե ինչ վտանգներ է իրենից ներկայացնում փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունը, նաև` հենց Մասիսի համար, տեղից տղամարդկանցից մեկը հնչեցրեց.

«Մասիսը Զանգիբասար չի դառնա, թույլ չենք տա»: Սրբազանը հիշեցրեց, թե Մասիսի տարածաշրջանում ինչպես են ապրել հայերը եւ ադրբեջանցիները հարեւանությամբ, իսկ այդ հարևանության վերջին շրջանում անգամ ինչ վտանգներով էր լի այդ իրավիճակը: Հիմա Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է նրան, որ հարյուր հազարավոր ազերիներ կկարողանան «վերադառնալ»` գալ եւ բնակություն հաստատել Հայաստանում, իբր, իրենց նախկին բնակավայրերում:

Իսկ դա վտանգի տակ է դնում հատկապես Մասիսի տարածաշրջանը, քանի որ հենց այստեղ են շատ ադրբեջանցիներ ապրել:

Հանդիպման մասնակիցներից մեկն էլ ասաց, որ արմատներով տավուշեցի է եւ այնտեղ շատ հարազատներ ունի, երբ Տավուշի թեմի առաջնորդը սկսել է քաղաքական ակտիվություն ցուցաբերել, ինքը հետաքրքրվել է Տավուշում ապրող իր հարազատներից, կարծիք է իմացել Բագրատ Սրբազանի մասին: Եւ բոլորը միայն դրական ու գովեստի խոսքեր են հնչեցրել իրենց թեմի առաջնորդի հասցեին: Կինը հարցուփորձ է արել նաեւ Կանադայում, որտեղ նույնպես Բագրատ Սրբազանը երկար տարիներ առաջնորդել է թեմը, այնտեղից նույնպես լսել է միայնդրական կարծիք, եւ որ Բագրատ Սրբազանին պատվով ու ափսոսանքով են հրաժեշտ տվել:: Այդքանից հետո միայն, ըստ ելույթ ունեցող կնոջ, ինքը վստահել է Բագրատ Սրբազանին ու նրա ղեկավարած շարժմանն ու միացել նրան: Նա կոչ արեց ներկաներին, կանգնել Սրբազանի կողքին եւ նրա հետ շարունակել պայքարը հանուն Հայաստանի փրկության:

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբան Վերջացրեք էս ծածկադմփոցն ու գործ արեք Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը» Արտակարգ իրավիճակ Իրանում․ կա 5 զոհ, մեծ թվով վիրավորներ Սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները․ Սյունիքի մարզպետ Տեւական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին․ Սյունիքի մարզպետ Պուտինը պատրաստ է բանակցել Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման պայմանները Երևանում պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է 2-րդ հարկից լվացք կախելու պահին «Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը Մոմավառություն-ակցիա՝ Փաշինյանի ավտոշարասյան զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակին «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները»․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը Ինչ սպասել Թրամփից․ նոր որոշում Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է իրավական գործընթացներում ընթացակարգային որոշումները․ ՀՀ ներկայացուցիչ Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ Իրանում հզոր պայթյուն է որոտացել․ կան հարյուրավոր տուժածներ Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Իրականացնելով հանցավոր արարք՝ երկրի բարձրագույն պաշտոնյայի մասնակցությամբ մի ողջ ավտոշարասյուն փախուստի էր դիմել. Մելոյան Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի «Զորականի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից»․ Ոսկան Սարգսյան «Վերամբարձ կռունկի վթարի հետևանքով կա վիրավոր»․ Գրիգոր Իսկանդարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am