Փարիզի Օլիմպիական խաղերի ծանրամարտի գերծանրքաշային կարգի չեմպիոն Լաշա Տալախաձեն հետագա հաջողություններ է մաղթում ՕԽ արծաթեմեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանին:
«Ուրախ եմ, որ Լալայանը պատիվ է համարում ինձ հետ մրցակցելը: Ես միայն հաջողություն եմ մաղթում Վարազդատին: Հաջորդ խաղերին, երբ կավարտեմ կարիերաս, իրեն միայն ոսկե մեդալ եմ մաղթում: Լավ պայքար էր ծավալվել: Եվ Լալայանը և Մինասյանը մեծանուն մարզիկներ են և լավ մարդիկ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հայ լրագրողների հետ զրուցում ասացՏալախաձեն:
Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում կայացած ծանրամարտի մրցաշարը եզրափակվեց գերծանրմարզիկների պայքարով: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոնՎարազդատ Լալայանը պոկում վարժությունում հաջորդաբար պոկեց 210 կգ, 215 կգ, սակայնչբարձրացրեց 218 կգ: Հրում վարժությունում Լալայանը հաջող մոտեցմամբ բարձրացրեց 247 կգ, 252 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 256 կգ: Երկամարտի 467 կգ արդյունքով ՎարազդատԼալայանը Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր է:
Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևումպահեց 210 կգ, 216 կգ, սակայն չֆիքսեց 220 կգ: Հրում վարժությունում Մինասյանը բարձրացրեց245 կգ, սակայն երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 255 կգ: Երկամարտի 461 կգարդյունքով Մինասյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Այս քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումն արդեն երրորդ անգամ նվաճեց ՎրաստանիցԼաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 470 կգ արդյունք:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը