Երևանում խմած և «պռավա» չունեցող վարորդը բախվել է «ԶԻԼ»-ին և գլխիվայր շրջվել․ նրա մոտ հայտնաբերվել է մի քանի փաթեթ թմրամիջոց

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար և դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Արտակ Ա․-ն իր վարած «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայով ՐաֆՖու փողոցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԶԻԼ» մակնիշի գազատար ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել են հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Վարդանյանը, Արծրուն Զաքարյանն ու Արտակ Սաֆարյանը։

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Տեղում պարզվել է նաև, որ նա վարորդական իրավունքի վկայական չունի։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-դր գումարտակում փաստաթղթեր ձևակերպվեցին, որից հետո պարեկները քաղաքացիների օգնությամբ դարձի բերեցին ավտոմեքենան, ու այդ ժամանակ վարորդը ավտոմեքենայի մեջից ինչ-որ բաներ է հանում և մոտենում է դեպքի վայր ժամանած մի աղջկա՝ հավանաբար գրպանի պարունակությունը նրան փոխանցելու, սակայն պարեկները նկատում են դա և նրա մոտից հայտնաբերում են կասկածելի փաթեթներ, որում առկա է լինում թմրանյութի նմանվող զանգված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդի հեռախոսի մեջ լինում են նաև տեղեկություններ, թե ինչ պետք է անի նա այդ կասկածելի փաթեթները, որոնք սև և կապույտ կպչուն ժապավենով էին փաթեթավորված։

Տեղում ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով վարորդը պարեկների կողմից բերման է ենթարկվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նշված դեպքով փաստաթղթեր են ձևակերպվել և փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Դեպքի վայրում վարորդը, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում, անընդհատ ժպտում ու ասում էր․ «100 հատ ավտո եմ շուռ տվել, էս էլ հերթականն ա»։

Պարեկային ծառայությունը պարզում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։



դիտվել է 504 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am