Ո՞ր պաշտոնյաների մեքենաներն էին կանոնները խախտելով կայանել Մաշտոցի պողոտայի երկրորդ գծում (լուսանկարներ)

Ուժային կառույցի ղեկավարներից մեկին սպասարկող Toyota Land Cruiser 300 մակնիշի մեքենան, նրան ուղեկցող Nissan X-Trail-ը և նախագահի աշխատակազմից մի Toyota Camry մոտ երկու ժամ կայանած էին Մաշտոցի պողոտայի «Սիզընս» այգու դիմաց` երկրորդ գծում:

MediaHub-ը գրում է.

Հավանաբար բարձրաստիճան պաշտոնյաները տարածքի ռեստորաններից մեկում ժամանակ էին անցկացնում, և չհարգելով երթևեկության մյուս մասնակիցների իրավունքներն ու ՃԵ կանոնները` տևական ժամանակ կիսով չափ փակել էին Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը: Եւ այս ամենը, բնականաբար, պարեկների աչքի առջև, որոնք նման բաները տեսնում ու ոչ մի կերպ չեն նկատում:

Դատելով տրանսպորտային միջոցների մակնիշից ու մոդելից` դրանք, ամենայն հավանականությամբ, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին սպասարկող մեքենաներն են, քանի որ հենց նրա համար են վերջերս ձեռք բերել Toyota Land Cruiser 300 ամենագնաց, ինչի մասին MediaHub-ը գրել էր, և այդ մեքենային ուղեկցում է հենց Nissan X-Trail քրոսովեր: Եթե սխալվում ենք, ապա կարող են համապատասխան կառույցներից ուղղել կամ պարզաբանել, թե ում մեքենաներն են եղել:

Ի դեպ, ուշագրավ է, որ ենթադրաբար Արգիշտի Քյարամյանին սպասարկող Toyota Land Cruiser 300-ի համարները փոխված են. ՔԿ նախագահին հատկացված իրական համարների փոխարեն փակցված է 35 DV 933 օպերատիվ համարանիշներ: Էլ ավելի ուշագրավ է այն, որ այդ համարանիշերը ժամանակին փակցված էին Նիկոլ Փաշինյանի զավակներին, եթե չենք սխալվում` հենց ավագ դուստր Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X-Trail-ի վրա էր փակցված:

Փաստորեն, պետական պաշտոնյաների համար պահեստում օպերատիվ համարների խմբաքանակ ունեն, որոնք հարկ եղած դեպքում պատահականության սկզբունքով վերցնում փակցնում են հատուկ պահպանվող անձանց մեքենաների վրա, որ քողարկվեն այդ պաշտոնյաներն ու ազատ երթևեկեն` աջ ու ձախ օրենք խախտելով:

 

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Թրամփը հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով, որոնց մեծ մասը հետո մոռացվում է կամ մնում թղթի վրա. Արմեն Հովասափյան Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի. Էլշան Իբրահիմով «Ասե՞ղ է, որ չեն կարողանում հայտնաբերել». Էջմիածնում ողբերգության միջադեպի գործով նախաքննությունը չի ավարտվել, փախուստի դիմած անձին դեռևս չեն հայտնաբերել Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի Իրանը ՀՀ-ին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությանը դեմ լինելու մասին․ Mehr 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդին Որպես բռնապետ՝ Նիկոլը շատ վտանգավոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար. հարցը լուծելու են. Բագրատյան (video) Տավուշի մարզում բեռնատարի անվադողն ընկել է վարորդի վրա․ նա մահացել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի կիրառում «միջանցք» տերմինը, անգամ շփոթվում է հարցից. Հայրապետյան Իրավապահնե՛ր, հասկանու՞մ եք՝ ինչ է ձեզ սպասվում, երբ կատարում եք այս վիճակում հասած Նիկոլի պահանջը (video) Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ 2000-ից ավել մեքենաներ կանգնած են (video) Ռուբեն Հակոբյանի և մյուսների վրա կարած գործում զայրացնող մի դրվագ կա․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Հարյուր հազարավոր զոհեր ենք ունենալու․ Բագրատյանը քարտեզով բացատրում է արտապատվիրակման աղետը (мшвущ) Ո՞վ է Դոգին հանել Սամվել Կարապետյանի դեմ կեղտոտ արշավի․ Ռոբերտ Մարգարյան (video) ՔՊ-ն լավ գիտի` իրենց ստացած քվեներից ինչքան ա մնացել, շոու են անում, որ իշխանության մնալը երկարաձգեն (video) #ՀԻՄԱ․Սյունիքի շուրջ սեղմվող օղակ․ի՞նչ է ձախողվել Պուտին-Թրամփ պայմանավորվածություններում․ Մարգարյան (video) Հայաստանը կորցնում է իր ռեգիոնալ դերակատարությունը Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է հնդիկ շախմատիստին․ նա եզրափակչում է Азербайджанцы «открыли» Америку? Тюркская ложь уже за гранью абсурда (video) Հրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչ Փաշինյանն էլ չի ձգելու․․․ իր ժամկետը նա լավ գիտի․ Անդրանիկ Թևանյան (video) Մեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ,որը կկարողանա առաջ տանել իրական խաղաղության օրակարգ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am