Ո՞ր պաշտոնյաների մեքենաներն էին կանոնները խախտելով կայանել Մաշտոցի պողոտայի երկրորդ գծում (լուսանկարներ)

Ուժային կառույցի ղեկավարներից մեկին սպասարկող Toyota Land Cruiser 300 մակնիշի մեքենան, նրան ուղեկցող Nissan X-Trail-ը և նախագահի աշխատակազմից մի Toyota Camry մոտ երկու ժամ կայանած էին Մաշտոցի պողոտայի «Սիզընս» այգու դիմաց` երկրորդ գծում:

MediaHub-ը գրում է.

Հավանաբար բարձրաստիճան պաշտոնյաները տարածքի ռեստորաններից մեկում ժամանակ էին անցկացնում, և չհարգելով երթևեկության մյուս մասնակիցների իրավունքներն ու ՃԵ կանոնները` տևական ժամանակ կիսով չափ փակել էին Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը: Եւ այս ամենը, բնականաբար, պարեկների աչքի առջև, որոնք նման բաները տեսնում ու ոչ մի կերպ չեն նկատում:

Դատելով տրանսպորտային միջոցների մակնիշից ու մոդելից` դրանք, ամենայն հավանականությամբ, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին սպասարկող մեքենաներն են, քանի որ հենց նրա համար են վերջերս ձեռք բերել Toyota Land Cruiser 300 ամենագնաց, ինչի մասին MediaHub-ը գրել էր, և այդ մեքենային ուղեկցում է հենց Nissan X-Trail քրոսովեր: Եթե սխալվում ենք, ապա կարող են համապատասխան կառույցներից ուղղել կամ պարզաբանել, թե ում մեքենաներն են եղել:

Ի դեպ, ուշագրավ է, որ ենթադրաբար Արգիշտի Քյարամյանին սպասարկող Toyota Land Cruiser 300-ի համարները փոխված են. ՔԿ նախագահին հատկացված իրական համարների փոխարեն փակցված է 35 DV 933 օպերատիվ համարանիշներ: Էլ ավելի ուշագրավ է այն, որ այդ համարանիշերը ժամանակին փակցված էին Նիկոլ Փաշինյանի զավակներին, եթե չենք սխալվում` հենց ավագ դուստր Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X-Trail-ի վրա էր փակցված:

Փաստորեն, պետական պաշտոնյաների համար պահեստում օպերատիվ համարների խմբաքանակ ունեն, որոնք հարկ եղած դեպքում պատահականության սկզբունքով վերցնում փակցնում են հատուկ պահպանվող անձանց մեքենաների վրա, որ քողարկվեն այդ պաշտոնյաներն ու ազատ երթևեկեն` աջ ու ձախ օրենք խախտելով:

 

դիտվել է 558 անգամ
Լրահոս
30 քաղաքացի ձերբակալվել է. Ռուբեն Մելիքյանը մանրամասնում է (video) «Փետն առան, ընկան իմ հետեւից»․ Փաշինյանի աբսուդ պատասխանը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին (video) Էրդողանին հրավիրում եմ Հայաստան․ Փաշինյան (video) Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ մերժում են սուտը․ Նիկոլ Փաշինյանը շատ է թերագնահատում հայ ժողովրդին Մեծ ուխտագնացությանն ընդառաջ քաղաքային իշխանությունը այսօրվանից փակել է Էջմիածնի կենտրոնը․ ահազանգ «Մեր աչքերին մութ է իջել…». Մերուժան Տեր-Գուլանյանը հուզվեց (video) «Հայաստանին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն հայերին մոլորեցնելուն» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն Իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընկեք տեղներդ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելու ե՞ք թուրքերին փառաբանել Գնացել է մեզ հանձնելու․ վտանգավոր զարգացումներ Թուրքիայում․․․ (video) ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի «Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան Այսօր կանայք այլևս հարկադրված չեն կատարել այդ ծանր ընտրությունը․ Ամալյա Խալաթյան Այս հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am