Քաղաքական դասալիքի «հայտնությունը», կամ ինչի՞ մասին է լռում Իշխան Զաքարյանը․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Համահայկական խաղերի կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկելով Ազգային հերոսի կոչում շնորհել մարզիկ Արթուր Ալեքսանյանին:
Միանգամից արձանագրեմ, որ Արթուր Ալեքսանյանին մարզական լեգենդ եմ համարում և ամենևին կասկածի տակ չեմ դնում նրա որակները:

Խնդիրն այստեղ Իշխան Զաքարյանն է, ով պարզապես շահարկում է հայտնի մարզիկի անունը՝ «մարդամեջ» դուրս գալու համար:

Մեկը հարցնող լինի՝ երեք տարի պատգամավոր ես, որևէ մեկը ծպտունդ չի լսել, թե՞ «օճառվելու» համար հարմար թեմա չես գտել:

Բայց եթե Իշխան Զաքարյանը մի փոքր հիշողություն ու բարոյականություն ունենար, առաջին հերթին, որպես պատգամավոր, գոնե մեկ անգամ կհիշեր Արցախի ռազմաքաղաքական պատանդառված ղեկավարների մասին, որոնցից շատերին համարում էր իր ընկերը: Գոնե մի հայտարարություն կաներ Բակո Սահակյանին կամ Արկադի Ղուկասյանին աջակցող, մանավանդ, էս մարդկանց անունները տարիների ընթացքում «կանաչ լույս» է եղել Իշխանի համար՝ հերթական «յուղոտ պատառը» պոկելու համար:

Բայց Իշխանը «շառոտ» թեմաներ չի սիրում, մանավանդ, որ ընդդիմադիր պատգամավորական մանդատով նրան շատ վաղուց «արածացնում» են իշխանության «արոտավայրում»:

Հա, ի դեպ, Ազգային հերոսի կոչման մասին ի՞նչ իրավունք ունի խոսել քաղաքական դասալիքը, որի համար արժեքը ոչինչ է: Կամ՝ ո՞վ ասեց, որ մարզական, բարոյական լեգենդին պետք է անմիջապես նույնացնել Ազգային հերոսի հետ, մանավանդ, որ դա պետության բարձրագույն պարգև է, որին արժանանալու համար ցանկացած մեկը պետք է գնահատվի առաջին հերթին պատմության ու մի քանի սերունդների կողմից:

Եվ վերջապես՝ ի՞նչ կապ ունի Իշխանը սպորտի հետ, եթե չհաշվենք պետական համակարգում նրա կարճ մարզական պաշտոնավարումը, ինչի հետևանքը դարձավ մարզական ենթակառուցվածքների փոշիացումը(դե Ծաղկաձորում դղյակ ունենալ էր պետք):

Արթուր Ալեքսանյանին կարելի է անվերջ մեծարել, բայց կարծում եմ՝ լեգենդար մարզիկի համար էլ վիրավորական է «ձոնվել» քաղաքական դասալիքի կողմից»։

դիտվել է 1100 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը սխալներն ուղղելու շատ քիչ ժամանակ ունեն․ Անժելա Թովմասյան (video) Դուք գիտե՞ք՝ ինչ եք մնացել․ Արթուր Խաչատրյան (video) Փաշինյանը պետք է զանգի Վրաստանի վարչապետին. գործարանի աշխատակից (video) Գործազուրկ ենք դառնում, հենց հիմա Փաշինյանը այս հարցը պետք է լուծի․ ակցիայի մասնակից (video) Փաշինյանն անհապաղ պետք է այս հարցը լուծի, մենք ինչպե՞ս ենք ապրելու․ բողոքի ակցիա (video) Գնել Սանոսյանը պիտի Վեդիի ջրամբարի համար պատասխան տա․ Թագուհի Թովմասյան (video) Բոլորս գործազուրկ կդառնանք, ո՞նց ենք մեր ընտանիքները պահելու․ ակցիայի մասնակից (video) Եթե այսպես շարունակվի, մեր ռուս գործընկերները հնարավոր է հրաժարվեն մեզ հետ համագործակցել․ ակցիա (video) Վրացական անցակետում վարորդին ասել են, եթե կոնյակ եք բերել՝ ձեր հարցը լուրջ ա․․․ բողոքի ակցիա (video) Աննա Հակոբյանը հավաստագիր ունի՞ կրթելու համար․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վրաստանը կոնյակով լի մեր մեքենաները Լարսում պահում ա, Էկոնոմիկայի նախարարից պատասխան ենք ուզում (video) Սենց բան ե՞րբ ա եղել, ո՞նց են պլոմբները պոկում, ու 1 ամիս պահում․ կոնյակագործ (video) Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է, պետությանը հասցվել է 2 մլրդ 327 մլն դրամի վնաս #ՀԻՄԱ․ Թուրքական պլանը՝ Հ1-ի եթերում․ Էդգար Էլբակյան (video) ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Ի՞նչ է առաջարկել Պուտինն Արցախի իշխանություններին (video) Ինչ է կատարվում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց Ողբերգական դեպք Շիրակի մարզում. հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն, վերջինը հայտնվել է մայթին «ԲԴԽ նախագահին SMS-ով աշխատանքից ազատելը նորմա՞լ է»․ Կյուրեղյանը՝ Հակակոռուպցիոն նախագահին (video) Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Աննա Հակոբյանի ու Փաշինյանի արշավների վրա որքա՞ն է ծախսվում բյուջեից․ Աննա Գրիգորյան (video) Դատախազությունն իր անգործությամբ խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքը․ իրավապաշտպան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Մունդառ հերյուրա՞նք է, թե՞ այդ կոռուպցիայի հետևից գնալու եք․ Արթուր Խաչատրյան (video) Պուտինը Ուկրաինայում այդ քայլից հետո կանցնի Հայաստանին․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am