Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է պետության վերացում, չգոյություն․ Բագրատ սրբազան

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա կողմնակիցները բակային հանդիպում են անցկացնում Աջափնյակ վարչական շրջանում։ Լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանն ասաց․
«Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է պետության վերացում, չգոյություն։
Պահանջում են հրաժարվել Արցախից, Ցեղասպանությունից, ամեն ինչից։ Իրենց խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ Անկախության հռչակագիրը, ինչը նշանակում է վերացնել մեր պետության հիմնադրույթները, իղձերն ու երազանքները, նշանակում է Հայաստանի Հանրապետության չգոյություն։ Կդիտարկեն որպես տարածք, որը պատրաստ կլինի վերածվելու «Արևմտյան Ադրբեջան»-ի»։