Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին. Դավիթ Տոնոյանի ուշագրավ հայտարարությունների հետքերով

168.am-ը գրում է.


Այն, որ 2020 թվականի հուլիսյան մարտերից և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ռազմական ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է, որ մեր թշնամին այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է՝ հղում անելով ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ով 2020 թվականի հունիսին՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, այս մասին Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության համապատասխան վերլուծություն՝ հորդորելով քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

Սա Օնիկ Գասպարյանը նշել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում։

Իսկ 2023 թվականի հունիսի 28-ի իր արձագանք-հայտարարության մեջ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը, մասնավորապես, հայտնել էր, որ 2020թ. հուլիսի 4-ին ԶՈՒ գլխավոր շտաբում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել էր զեկույց՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Նա առաջարկել էր՝ ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն:

Նշված հայտարարության մեջ Օնիկ Գասպարյանն անդրադարձել էր 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին տեղի ունեցած ԱԽ նիստին, մասնավորապես, զեկուցված «ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ» սկզբունքով պաշտպանությունը կազմակերպելու հարցին:

«Իմ զեկույցում նշել եմ, որ, ըստ կատարված օպերատիվ-մարտավարական հաշվարկների, արևելյան և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղություններում ուժերի և միջոցների հարաբերակցությունն առանց Թուրքիայի գործոնի հաշվառման հնարավորություն է ընձեռում մարտ վարել «ոչ մի քայլ ետ» սկզբունքով…:

Դա ենթադրում է դիրքային պաշտպանության կիրառում, երբ տարածքի կորուստը համարվում է անթույլատրելի և տեղանքի տեղամասերը և կարևոր օբյեկտները պահվում են ջանքերի առավելագույն լարումով` պատճառելով հակառակորդին առավելագույն կորուստներ: Դա չի նշանակում, որ կարելի է մարտ վարել անժամկետ, քանի որ զորքերի կարողությունները սահմանափակվում են կրակային խոցման միջոցների, հրթիռների և զինամթերքի ու նյութատեխնիկական այլ պաշարների առկայությամբ:

Իսկ մյուս օպերացիոն ուղղություններում հակառակորդն ուներ ուժերի և միջոցների բացարձակ առավելություն և այդ պայմաններում լուրջ դիմադրության հնարավորություն, նույնիսկ զորաշարժային պաշտպանության կիրառման համար, մենք չունեինք:

…Ոչ իրատեսական գնահատական պետության ղեկավարությանը երբեք չեմ ներկայացրել»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ՀՀ ղեկավարությունը շատ լավ տեղեկացված էր հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության մասին:

Վերջերս այս մասին խոսել է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ասելով. «Տոնոյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները դեռ 2019-ին են Փաշինյանին զգուշացրել սպասվող պատերազմի, դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին, Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել…»:

Իսկ պատերազմից հետո այս մասին խոստովանել է թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ամռանը շատ լավ իմացել է, որ պատերազմ է սկսվելու, և Թուրքիան էլ դրանում կարևոր դեր է ունենալու:

Այս համատեքստում բավական է հիշեցնել 2020 թվականի նոյեմբերի 29-ի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա մի ուշագրավ ձևակերպում էր թույլ տվել, ավելի ճիշտ՝ խոստովանություն:

«Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:

2020 թվականի պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և այն հաշվի առնելու մասին 2023 թվականի օգոստոսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում անդրադարձել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանի՝ 4-րդ օրը պատերազմը կանգնեցնելու հաշվարկների համատեքստում:

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- նշել էր Տոնոյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:

«Այսպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- շարունակել էր Տոնոյանը:

Հավելենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:

2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:

«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:

«Ռազմինֆո»-ն, դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, գրել էր նաև՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը:

Իսկ քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա:

Այդ ժամանակահատվածից սկսած Տոնոյանը 3 հանդիպում էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Եկեղեցին քաղաքական կազմակերպություն չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը»․ Տեր Արարատ Արտառոց դեպք՝ Երևանում. կինը իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգված Սյունիքը տալիս են, թուրքը 7 երեխա ա ունենում, որ եկան ՀՀ, սաղ կշրջափակեն, կպրծնի․ Աշտարակի բնակիչ (video) Նիկո՛լ, արյունլվա էլ լինենք, չե՛նք թողնելու մտնես Վեհարան․ Տիգրան Չոբանյան (video) Ինձ էլ են կալանավորելու՞, ես էլ իմ ձևով եմ պայքարելու. Սամվելին ո՞նց եք կալանավորել. գործարար (video) ՈՒՂԻՂ. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրպետյանի գործով դատական նիստը Նոր կադրեր Արարատի մարզի Վերին Դվինի ձերբակալություններից (video) Էդ որ Բրյուսելում 4,5 մլն-ով նոր շենք եք գնել․․․ էդ ի՞նչ ծախս է․․․ (video) Ալեն Սիմոնյանի նախկին կինը բարոյական վնասի փոխհատուցում՝ 5 մլն․ դոլար է ստացել (video) #ՀԻՄԱ․ Արա՛, ու՞մ ես ոչխարի տեղ դնում․․․ հիմա լսե՛ք՝ Սյունիքում ոնց են մեզ շրջափակման մեջ գցելու․․․ (video) Հայրս սիրահարված էր Հայաստանին, նա կրում էր Հայաստանը իր սրտում. Նիկոլա Ազնավուր (video) Ես Վեհափառի կողքին եմ լինելու․․․ էդ ինչ է՝ նախարարներին 4 կին ունենալ կարելի՞ է․ Գաբրիել Ջեմբերջյան (video) Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է․ Տեր Մարկոս Հոգիս փառավորվեց մի տեսակ. մերժել քեմալիստներին հենց եկեղեցում, դուրս շպրտել եկեղեցուց Սամվել Կարապետյանի պաստառների հետ էդ ի՞նչ կռիվ եք տալիս․ Ավինյանի կծկտուր պարզաբանումը (video) ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը Ուկրաինան ոչ մի պայման չունի Ռուսաստանին հաղթելու համար․ Օրբան Թրամփը աշխարհի կայսրը չէ․ Լուլա դա Սիլվա Զեկույց՝ «Պետության միջամտությունը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրավունքի լույսի ներքո» Շոյգուն ասել է, որ եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգտնի իր գերեզմшնը Բանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. Արաղչի Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումը Ես ունեմ այդ իշխանությունը՝ Առաքյալներից մինչ ինձ հասած իշխանությունը մկրտելու, կնքելու, հաղորդություն տալու, օրհնելու և այսպես շարունակ. Սեբեոս քահանա Ղալաչյան Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը Շվեդիայի հայ համայնքն անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am