Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգում է լինելու․ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար

ArmLur.am-ի զրուցակիցը «Նոր ուժ» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն է։

-Պարո՛ն Երիցյան, ամիսներ առաջ հիմնված «Նոր ուժ» քաղաքական կուսակցությունը հիմնադիր-համագումարից հետո պասիվ է, որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Ինչո՞վ է զբաղված կուսակցությունը։

-Սեպտեմբերից սկսած պետք է հանդիպենք մարզերի մեր համախոհների հետ, կուսակցությունը զարգացնենք։ Հայկ Մարությանն էլ հանդիպումներին կմասնակցի, նոր մարդկանց կներգրավենք մեր թիմում, մարզային կառույցներ կստեղծենք։ Երևանի ավագանիում նույնպես շարունակելու ենք մեր աշխատանքը, քանի որ մեկ տարին լրանում է, քաղաքապետի պաշտոնավարման մեր օրակարգում է լինելու նաև անվստահություն հայտնելու գործընթացը, մենք փորձելու ենք մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ համագործակցենք, տեսնենք՝ ինչ տրամադրվածություն կա նրանց մոտ։ Թեև ավագանիում մեկ ուժ կա, պարզ չի՝ ընդդիմադիր է, թե ոչ, բայց պետք է հասկանալ, եթե հնարավորություն կա այդ գործիքը կիրառելու՝ կիրառենք։

Չնայած մամուլում կան տեղեկություններ, որ հենց «Քաղաքացիական պայմանագիրն» էլ կարող է նման նախաձեռնություն սկսել, եթե լինի՝ դրա շուրջ կհասկանանք մեր անելիքները, սեպտեմբերից դրա հնարավորության ուղղությամբ։

-«Հանրային ձայնը»-ը իշխանության նախագծերն է դակում միայն, վստահ ե՞ք, որ կմիանան նախաձեռնությանը և ընդդիմության ձայները կբավականացնի անվստահության գործընթացի համար։

-Եթե «Հանրային ձայնն» էլ միանա, ապա 33 ձայն բավարար է, ընդդիմությունն ավագանիում մեծամասնություն է։ Մեր խնդիրն այն է, որ «Հանրային ձայն» խմբակցության ձայները ամբողջական չեն, Տիգրան Ուրիխանյանը մանդատը վայր դրեց՝ նրան նոր անդամ կփոխարինի, իսկ Արտակ Սարգսյանը չի գալիս նիստերին, այս հարցը պետք է հասկանանք։

-Պարո՛ն Երիցյան, սեպտեմբերից նաև «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումն է փողոցային պայքարը վերսկսելու՝ խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք ուժերի հետ։ Ձեր կուսակցությունը աջակցելո՞ւ է շարժմանը, մասնակցելու՞ եք հանրահավաքներին։

-Մենք այս մասին խոսել ենք, Հայկ Մարությանն էլ է հայտարարել, որ քաղաքական ճգնաժամի լուծումը տեսնում ենք արտահերթ ընտրություններով, իսկ այդ շարժման անդամները հետաքրքրված չեն ընտրություններով, այլ գործելaոճ ունեն։ Մեզ համար շարժման մեջ ներգրավված մարդիկ կան, ովքեր անընդունելի են։

-Ովքե՞ր են այդ մարդիկ։

-Նախկին ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ։ Մենք իսկզբանե ասել ենք, որ և՛ գործող, և՛ նախկին իշխանություններին դեմ ենք, դա նաև ցույց տվեցինք ավագանու ընտրություններով՝ կոալիցիայի չգնալով նրանց հետ,այս սկզբունքը պետք է պահենք։

Մենք հարգում ենք այն մարդկանց, ովքեր դժգոհ են այս իշխանույթուններից ու մասնակցում են շարժմանը, բայց քաղաքական տեսանկյունից ունենք արժեքային անհամատեղելիություն է։ Մենք արտահերթ ընտրությունների կողմնակից ենք՝ թե՛ քաղաքի, թե՛ երկրի մակարդակով և չենք կարծում, որ իշխանության գալու այլ ձևեր կան։ Սա այն սկզբունքային հարցն է, որի մասով տարաձայնություն կա շարժման հետ։

-Պարո՛ն Երիցյան, բայց մարդկանց մի մասն էլ հենց Հայկ Մարությանին է խիստ քննադատում նրա համար, որ երբ երկրում որևէ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, նա անհետանում է ու, առհասարակ, շատ խուսափողական քաղաքականություն է վարում։

-Մեր կուսակցության ստեղծումը հենց նրա համար էր, որ քաղաքական գործընթացներին մասնակցենք։ Մինչև սա՝ Հայկ Մարությանն իր կարծիքը հայտնել է, թե՛ Լեռնային Ղարաբաղի դեպքերի, տեղահանման, թե՛ շարժման, թե՛ մյուս կարևոր իրադարձություններին արձագանքել է, բայց գուցե սպասելիքները շատ են եղել նրանից։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Վարչապետի հիշատակած «քաղաքների անվտանգության ինդեքսի» տվյալներն արժանահավատ չեն. civilnet.am Գեղամ Մանուկյանի կոշտ պատասխանը՝ թուրքերի ու ադրբեջանցիների պարգև Ալեն Սիմոնյանին (video) Азербайджан и Турция празднуют годовщину бакинской резни армян 1918 года ԱՄՆ-ն և Բրիտանիան մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Իրանին. Bloomberg Փաշինյանն Ալիևին ասում է՝ ինչ գյուղ ուզում եք տամ, մենակ թե․․․ Հայկ Մամիջանյան (video) Հավաքն այսօր չի կայանա ՌԴ փոխվարչապետի ակնարկը․ Ապաշրջափակումը հնարավոր է «նոյեմբերի 9»-ի շրջանակներում (video) Բաքվից էլ կարող են հարձակվել հրթիռներով, բայց մենք մի խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան (video) Ավինյանը հունից դուրս եկավ․․․ (video) Обозреватель Bild Юлиан Рёпке: «У Украины остался только один шанс!» Ամերիկյան փողերը Հայաստանի համար հերթական կաշառքն են Փաշինյանի թիմին.«Ռիբար» տելեգրամ Շոուի իմաստը պարզ է Մակրոնը չի՞ գալու Օվերչուկի հայտարարության հետքերով Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video) ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ Բարսեղյան Ինչո՞ւ է Երեւանի փողոցներն ամեն անձրեւից հետո «ջրհեղեղի» վերածվում․ ի՞նչ է ասում Ավինյանը (video) Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ ուզում է հասնել խաղաղության նախքան COP29-ը. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն ու իր բնակչության, Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հակասանիտարական վիճակ՝ Երևանում հայտնի դպրոցներից մեկի բակում Օվերչուկը` երկաթգիծը վերականգնելու մասին (video) Նախատեսվածից անհամեմատ քիչ հարկեր են հավաքվել Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել․ Արարատ Միրզոյան Արցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր Վրթանեսին Ճանապարհ չզիջելու համար ծեծել են իրար, ապա՝ կրակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am