Վրաստանում ցուցադրվում էին Ալեքսանյանի ու Ամոյանի գոտեմարտերը, Հայաստանում՝ ոչ․ ինչո՞ւ ․ Factor.am

Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթանակ տոնեց հարավկորեացի Սունգյուն Կիմի նկատմամբ և, պայքարը շարունակելով քառորդ եզրափակչում, անցավ կիսաեզրափակիչ՝ 9-5 հաշվով հաղթելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին։

Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցող ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կունարի Սարկինենին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Ամոյանը 3:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, չցուցադրեց Ալեքսանյանի և Ամոյանի մրցելույթները, փոխարենն այդ ժամանակ ցուցադրվում էին այլ երկրների ըմբիշների գոտեմարտեր:

Հեռուստաընկերությունից պարազաբանել են, որ մեր մարզիկների գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում, այդ պատճառով հեռուստաընկերությունն ազդանշան չի ստացել։ «Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը:

Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում»,- հայտնել են հեռուստաընկերությունից։ Ինչպես է ստացվում, որ, օրինակ, Վրաստանում ցուցադրել են Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցելույթները․ Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի բաժնի պետ Սևակ Հակոբյանը Factor.am-ի այս հարցին հստակ և սպառիչ պատասխան չտվեց, փոխարենն ասաց, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ գոտեմարտերը ոչ հիմնական գորգում չեն հեռարձակվել նույն պատճառով։

«Մենք ստանում ենք հիմնական գորգի լիցենզիան, թե՛ Տոկիոյի, թե՛ Ռիոյի ժամանակ էլ եղել են նման դեպքեր, որ չեն հեռարձակվել, քանի որ մեզ տրվել է միայն հիմնական սիգնալը»,- նշեց Հակոբյանը։ Այդ դեպքերից հետո ինչո՞ւ բոլորիս հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերությունը չի դիմել նաև ոչ հիմնական գորգում մրցելույթների հեռարձակման լիցենզիա ստանալու համար․ այս հարցին Սևակ Հակոբյանը նույն պատասխանը տվեց։

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Հանրային պաշտպանն ինձ հետ չի քննարկել իմ պաշտպանությունն իրականացնելու հարցը․ Հրայր Թովմասյան (video) Այրվող դրոշ 3-րդ դասարանի դասագրքին, տեխնիկական վրիպա՞կ, թե՞ դիտավորություն․ խորհրդանիշներն ապականվում են. MediaHub Ու՞ր են ընդդիմադիրների մեքենաները․ 2,5 ամիս է չե՛ք վերադարձնում․ Գառնիկ Դանիելյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատիժն անխուսափելի է․ Իրանն ու Ռուսաստանը պատժելու են․ Հայկ Նահապետյան (video) Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար Ալե՛ն, քո մորից չէր կարող նորմալ մարդ ծնվել․ Հրանտ Բագրատյան (video) Իրանցի տղամարդը էքսկավատորի ամբարձիչով դիպել է 40-ամյա տղամարդուն․ վերջինը հիվանդանոցում մահացել է Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին Yandex-ի վարորդը «ոչխար է» անվանել Լիա Զախարյանին, նրա հետևից մտել բնակարան (video) Նոր բնակարան, 19 մլն աշխատանքի վարձատրություն․ ինչ ունեցվածք ունի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Նոր փղանոց ենք բացում․ Ավինյանի հերթական բոցը (video) Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան «Ես ողջ եմ, կգամ ու կասեմ ...». մի քանի օր Սևանում որոնվող տղամարդը զանգահարել է Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի կուսության ազգանունը վերցրել է (video) Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ավելի քան 450 ՀԿ է գրանցվել. Կոբախիձե Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց Հենց հիմա ոստիկանությունը պետք է մտնի ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի հետևից․ Էդգար Ղազարյան (video) Բրյուսովի շենքն են ուզում․ Խաչատուր Սուքիասյան՝ ի՞նչ կա մտքիդ․․․ դասախոս (video) Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքասպանություն է գործել Արցախի պաշտոնյայի նախկին փեսան․ Tert.am Ով ասում է՝ ռուսներն են տվել Արցախը՝ անասուն է․․․ Հրանտ Բագրատյան (video) Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս Սուքիասյանը լրագրողին ասում է՝ գնա Սիրիա, ինքը գնում է Մոնտե Կառլո․ Էդգար Ղազարյան (video) Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am