ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին կտանի ռազմական կործանման. Բոգդան Բեզպալկո

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հերթական հրաժարումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժություններին մասնակցելուց:

Փորձագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին կտանի ռազմական կոլապսի։

«Անշուշտ, դա լավագույն կերպով չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Առայժմ կարելի է ասել, որ Հայաստանի ղեկավարությունը շարժվում է դեպի Արևմուտք, բայց ռուսական ազդեցության ոլորտից դեռ չի հեռացել, ՀԱՊԿ կազմից, այնուամենայնիվ, Հայաստանը դուրս չի գալիս։ Բայց, իհարկե, նման քայլերը մոտեցնում են Հայաստանի դուրս գալն այդ կազմակերպությունից, ճիշտ այնպես, ինչպես մյուս կազմակերպություններից, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միությունը, ինչը Հայաստանին կբերի տնտեսական և ռազմական կործանման։ Թե երբ դա տեղի կունենա, դժվար է ասել։ Հնարավոր է, որ Հայաստանում, այնուամենայնիվ, գերակշռեն առողջ ուժերը, որոնք կդադարեցնեն այդ գործընթացները», - ասել է Բեզպալկոն։

Խոսելով Ռուսաստանի արձագանքի մասին՝ փորձագետը կարծում է, որ Մոսկվան միջոցներ կձեռնարկի այն ժամանակ, երբ Հայաստանն իսկապես դուրս գա ՀԱՊԿ-ից:

«Ռուսաստանի արձագանքը, բնականաբար, զուսպ է։ Ռուսաստանը կարող է արձագանքել ինչ-որ հայտարարությամբ, ափսոսանք հայտնել, զգուշորեն արտահայտել իր դժգոհությունը Հայաստանի ղեկավարության պահվածքից, ասել, որ նման քայլերով Հայաստանը կարող է իր պետությունը տանել բարդությունների, կոնֆլիկտի, առճակատման, որ այլ պետությունները կարող են իրեն օգտագործել։ Բայց հիմնականում Ռուսաստանը ինչ-որ միջոցներ կձեռնարկի այն ժամանակ, երբ Հայաստանը վերջնական քայլեր կատարի, նամակներ ուղարկի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Դրանից հետո ավտոմատ կերպով կհետևի, օրինակ, ապրանքային, աշխատանքային շուկաների փակումը։ Բայց սրանք ապագայի հարցեր են։ Քանի դեռ ֆորմալ որոշումներ չկան, այս ամենն ընկալվում է որպես ապտակ, Ռուսաստանի ուղղությամբ թքելու մակարդակով», - եզրափակել է Բեզպալկոն։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ադրբեջանական ԶՈՒ-ի կուտակումը Կապանի հատվածում և Մուրի այցը Բաքու․ գնդապետ Հովհաննիսյան (video) Բագրատ Սրբազանն ու կողմնակիցները մտան ԱԺ (video) Կգնա՛ս Կիրանց, գյուլլի բերան կանգնած երեխեքից ներողություն կխնդրես․ Մամիջանյանը՝ Փաշինյանին (video) Քոչարյան Անդրանիկի ցինիկ պատասխանը Միքայել Աջապահյանին (video) Մալիշկա գյուղում վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին ու թողնելով անօգնական՝ հեռացել. կինը տեղում մահացել է Վարչապետի հիշատակած «քաղաքների անվտանգության ինդեքսի» տվյալներն արժանահավատ չեն. civilnet.am Գեղամ Մանուկյանի կոշտ պատասխանը՝ թուրքերի ու ադրբեջանցիների պարգև Ալեն Սիմոնյանին (video) Азербайджан и Турция празднуют годовщину бакинской резни армян 1918 года ԱՄՆ-ն և Բրիտանիան մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Իրանին. Bloomberg Փաշինյանն Ալիևին ասում է՝ ինչ գյուղ ուզում եք տամ, մենակ թե․․․ Հայկ Մամիջանյան (video) Հավաքն այսօր չի կայանա ՌԴ փոխվարչապետի ակնարկը․ Ապաշրջափակումը հնարավոր է «նոյեմբերի 9»-ի շրջանակներում (video) Բաքվից էլ կարող են հարձակվել հրթիռներով, բայց մենք մի խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան (video) Ավինյանը հունից դուրս եկավ․․․ (video) Обозреватель Bild Юлиан Рёпке: «У Украины остался только один шанс!» Ամերիկյան փողերը Հայաստանի համար հերթական կաշառքն են Փաշինյանի թիմին.«Ռիբար» տելեգրամ Շոուի իմաստը պարզ է Մակրոնը չի՞ գալու Օվերչուկի հայտարարության հետքերով Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video) ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ Բարսեղյան Ինչո՞ւ է Երեւանի փողոցներն ամեն անձրեւից հետո «ջրհեղեղի» վերածվում․ ի՞նչ է ասում Ավինյանը (video) Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ ուզում է հասնել խաղաղության նախքան COP29-ը. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն ու իր բնակչության, Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հակասանիտարական վիճակ՝ Երևանում հայտնի դպրոցներից մեկի բակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am