Ինչո՞ւ դեմոնիզացվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը․ Բենիամին Մաթևոսյան

(Հայոց պետականությունը սուբյեկտիվ պատճառներով է գտնվում ազատ անկման վիճակում)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայկական պետականության «ազատ անկումը» շարունակվում է, ինչի պատճառով Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հայտարարելով հայերի՝ իրենց պատմական հայրենիք Արցախ հնարավոր վերադարձի մասին, խոսում է նաև ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին:Սա ռումբ է «հայկական պետականության տակ», որը կարող է հանգեցնել նրան, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի ավելի ուշ, քան կվերանա ժամանակակից հայկական պետականությունն իր ներկայիս տեսքով և ներկայիս սահմաններում: Պարադոքսն այն է, սակայն, որ, ի թիվս այլ բաների, հայկական պետականության այս «ազատ անկումը» պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի վարկաբեկմամբ և սաբոտաժով։
Իշխանամետ քարոզչությունը հատկապես դեմոնիզացրել էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ պարբերությունը: Պարբերություն, որտեղ բառացիորեն ասվում է.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Պետք է հստակ նշել, թե ինչու է 9-րդ կետը նշում ռուսական ФСБ-ի կողմից տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը: Աշխարհը Հայաստանով չի սկսվում ու ավարտվում, իսկ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մասշտաբի ու նշանակության տրանսպորտային միջանցքը, նման տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք պետք է անցնեն Հայաստանի Հանրապետությունով, կարող են գործել միայն համաշխարհային խաղացողներից մեկի անվտանգության երաշխիքների ներքո։ Այսպես է աշխատում միջազգային լոգիստիկան և միջազգային առևտուրը։ Դա, ի թիվս այլնի, անհրաժեշտ է, քանի որ հակառակ դեպքում ոչ մի միջազգային ապահովագրական ընկերություն չի ապահովագրի այս ճանապարհով անցնող բեռները։ Իսկ առանց ապահովագրության մեծ բեռնափոխադրումներ չեն կարող լինել։

Որպես օրինակ՝ դիտարկենք Պանամայի ջրանցքը, որի ստեղծման համար ամերիկացիները 1906 թվականին ստեղծեցին առանձին պետություն՝ փաստացի խլելով Կոլումբիայից տարածքների մի մասը։ Պաշտոնապես, այսօր ջրանցքը կառավարվում է Պանամայի ջրանցքի վարչակազմի կողմից: Պանաման վճարումներ է ստանում ջրանցքով անցնելու համար, սակայն տրանսպորտային հաղորդակցության փաստացի վերահսկողությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Սա լավ է, թե վատ, այլ հարց է, բայց սրանք միջազգային առևտրի կանոններն են։ Նույն «խաղի կանոնների» հիման վրա 2020 թվականի նոյեմբերից պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը վերահսկելու է հաղորդակցությունները, և բոլոր տարածաշրջանային խաղացողները համաձայն են դրան։ Ավելին, 2021 թվականի մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որում ասվում էր.

«Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մուտքի բոլոր սահմանափակումները և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հայտարարությամբ լեգիտիմացրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Սակայն ավելի ուշ Ուկրաինայում պատերազմ սկսվեց, և Փաշինյանի արտատարածաշրջանային գործընկերներն այս իրավիճակը ընկալեցին որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և դեպի Կենտրոնական Ասիայի ճանապարհ բացող հաղորդակցությունների վրա վերահսկողություն ձեռք բերելու պատմական հնարավորություն։ Ու Նիկոլ Փաշինյանի գործընկերները պատրաստ էին դա անել թե՛ Արցախի, թե՛ ողջ Հայաստանի գնով՝ ինչի մասին էլ վկայում է Տոյվո Կլաարի վերը նշված հայտարարությունը։

Մտածե՛ք այդ մասին…»։

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Պատերազմի ողբերգական ավարտից հետո ես մի բան որոշեցի․ Բագրատ Սրբազանի պատմությունը (video) Երևանում գործող «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝ Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Արտակ Զաքարյան «Ո՞վ եք դուք․․․ 13 մլն դոլար պարգևավճարով սրանք գնում են զխտկվելու»․ Վահե Մովսիսյան (video) Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ» Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am