Ինչո՞ւ դեմոնիզացվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը․ Բենիամին Մաթևոսյան

(Հայոց պետականությունը սուբյեկտիվ պատճառներով է գտնվում ազատ անկման վիճակում)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայկական պետականության «ազատ անկումը» շարունակվում է, ինչի պատճառով Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հայտարարելով հայերի՝ իրենց պատմական հայրենիք Արցախ հնարավոր վերադարձի մասին, խոսում է նաև ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին:Սա ռումբ է «հայկական պետականության տակ», որը կարող է հանգեցնել նրան, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի ավելի ուշ, քան կվերանա ժամանակակից հայկական պետականությունն իր ներկայիս տեսքով և ներկայիս սահմաններում: Պարադոքսն այն է, սակայն, որ, ի թիվս այլ բաների, հայկական պետականության այս «ազատ անկումը» պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի վարկաբեկմամբ և սաբոտաժով։
Իշխանամետ քարոզչությունը հատկապես դեմոնիզացրել էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ պարբերությունը: Պարբերություն, որտեղ բառացիորեն ասվում է.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Պետք է հստակ նշել, թե ինչու է 9-րդ կետը նշում ռուսական ФСБ-ի կողմից տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը: Աշխարհը Հայաստանով չի սկսվում ու ավարտվում, իսկ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մասշտաբի ու նշանակության տրանսպորտային միջանցքը, նման տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք պետք է անցնեն Հայաստանի Հանրապետությունով, կարող են գործել միայն համաշխարհային խաղացողներից մեկի անվտանգության երաշխիքների ներքո։ Այսպես է աշխատում միջազգային լոգիստիկան և միջազգային առևտուրը։ Դա, ի թիվս այլնի, անհրաժեշտ է, քանի որ հակառակ դեպքում ոչ մի միջազգային ապահովագրական ընկերություն չի ապահովագրի այս ճանապարհով անցնող բեռները։ Իսկ առանց ապահովագրության մեծ բեռնափոխադրումներ չեն կարող լինել։

Որպես օրինակ՝ դիտարկենք Պանամայի ջրանցքը, որի ստեղծման համար ամերիկացիները 1906 թվականին ստեղծեցին առանձին պետություն՝ փաստացի խլելով Կոլումբիայից տարածքների մի մասը։ Պաշտոնապես, այսօր ջրանցքը կառավարվում է Պանամայի ջրանցքի վարչակազմի կողմից: Պանաման վճարումներ է ստանում ջրանցքով անցնելու համար, սակայն տրանսպորտային հաղորդակցության փաստացի վերահսկողությունն իրականացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Սա լավ է, թե վատ, այլ հարց է, բայց սրանք միջազգային առևտրի կանոններն են։ Նույն «խաղի կանոնների» հիման վրա 2020 թվականի նոյեմբերից պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը վերահսկելու է հաղորդակցությունները, և բոլոր տարածաշրջանային խաղացողները համաձայն են դրան։ Ավելին, 2021 թվականի մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին, որում ասվում էր.

«Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մուտքի բոլոր սահմանափակումները և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հայտարարությամբ լեգիտիմացրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Սակայն ավելի ուշ Ուկրաինայում պատերազմ սկսվեց, և Փաշինյանի արտատարածաշրջանային գործընկերներն այս իրավիճակը ընկալեցին որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և դեպի Կենտրոնական Ասիայի ճանապարհ բացող հաղորդակցությունների վրա վերահսկողություն ձեռք բերելու պատմական հնարավորություն։ Ու Նիկոլ Փաշինյանի գործընկերները պատրաստ էին դա անել թե՛ Արցախի, թե՛ ողջ Հայաստանի գնով՝ ինչի մասին էլ վկայում է Տոյվո Կլաարի վերը նշված հայտարարությունը։

Մտածե՛ք այդ մասին…»։

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, բացի «էգ Աննայիդ» լողացնելուց, ուրիշ ոչ մի հաջողություն չես գրանցել․ Ադիբեկյան (video) Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում ու քայլում է (video) ՔՊ-ի Իրական Հայաստանը Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքվում խոսել է 44 օրյա պատերազմի, «Զանգեզուրի միջանցքի» մասին Հովիկ Աղազարյանի ցինիկ պահվածքը դատարանի բակում․․․ (video) Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ Ստեղծվել էր իրավիճակ, երբ Բագրատ Սրբազանը հարկադրված է եղել ընդունել այդ առաջարկը. Արշակ Սրբազան Վերին Պտղնիի մոտ տեղադրվում են ուղեփակոցներ. «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները ընդդիմանում են, կան բերման ենթարկվածներ Նիկոլի համար հայրենիքը շների հետ հեծանիվ քշելն է․ Արմինե Ադիբեկյան (video) Սա միակ հնարավորությունն է․դատավոր Վահե Միսակյանի գործով հարցում կիրականացվի ՔԿՀ, կներկայացվեն հեռախոսազանգերի արձանագրությունները Փոխեք TEMU-ի գաղտնաբառը․ 87 մլն հաճախորդի տվյալ է արտահոսել, այդ թվում՝ ՀՀ-ից Նորագավիթ թաղամասում 26-ամյա երիտասարդի սպանության վարույթով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորված է Փաստաբանից տնական քաշած կոնյակ նվեր ստացած և բացարկ չհայտնած դատավորը պատասխանատվության չենթարկվեց Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել Ովքե՞ր են արտերկրից հրավիրված Մայր Տաճարի վերաօծմանը․․․ (video) Ինչ կարևոր դաս է տվել Բագրատ սրբազանի մայրը նրան (video) Մոսկվայից Մինվոդի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում Աղազարյանը Փաշինյանին ճանաչելուց հետո Քրիստոսին հավատաց, հիմա ու՞մ է հավատալու․ փաստաբան (video) Արշակ Սրբազանը խոսեց տրանսգենդերի մասին (video) Փաշինյանի իշխանությունը չի հասկանում՝ մեզ միայն Աստված կարող է ծնկի բերել․ Նաթան Սրբազան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն օր առաջ ԱՄՆ-ի հետ հանձնելու է Ջերմուկը, հետո․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Տղայիս մարմինը խոշտանգված ինձ են տվել․ զոհվածի մայրը՝ Հովիկ Աղազարյանին (video) Եռաբլուրում հանդես էր․Հովիկ Աղազարյանը նորից պղծեց Եռաբլուրը (video) Արշակ Սրբազանն անդրադարձավ Բագրատ Սրբազանին․․․ (video) Սենսացիա չե՛ք գտնի․․․ կոռուպցիա մի՛ փնտրեք․ Նաթան Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am