Ավագանու անդամի կողմից արձակված կրակոցի հետեւանքով վնասվածք ստացած 32 -ամյա տղամարդու առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԲԿ
32 -ամյա տղամարդը, որին Վեդիի համայնքապետի մտերիմ, ավագանու անդամ Արսեն Կարապետյանը փորձել է սպանել, ծայրահեղ ծանր վիճակում է։ Բժշկական կենտրոնից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 4-ին Վեդիի գարեջրատանը հրազենային մարմնական վնասվածք է ստացել 32 տարեկան տղամարդ, գնդակը է վնասել է նրա թոքը։
Նախնական տվյալներով՝ կրակոցի հեղինակը Ա. Կարապետանն է, որը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից։ Նրա տանը կատարված խուզարկությամբ քննիչները հայտնաբերել են 2 ատրճանակ, որոնք առգրավվել են: Արսեն Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։