Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կարեն Սարուխանյանի հայտարարագրի ուսումնասիրություն է սկսել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաշվետվության համաձայն 2024 թվականի ԶԼՄ հրապարակումների հիման վրա իրականացված ուսումնասիրություններում տեղ են գտել նաև ArmLur.am-ի հրապարակումները։
Մասնավորապես Հանձնաժողովը հաշվետվությունում ներգրավվել է ArmLur.am-ի «ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը չի հայտարարագրել նախորդ տարվա անշարժ գույքերը․ ինչ ունեցվածք ունի պատգամավորը» վերտառությամբ հոդվածը։


Հոդվածում ասվում է.

«Կարեն Սարուխանյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 6 հողամաս, որոնք ձեռք է բերվել 2016 թվականին Շիրակի մարզի Աշոցք համայնքում բոլորը բաժնային սեփականությամբ։ Սարուխանյանն այս տարի որևէ գույք չի հայտարարագրել, սակայն 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ ԱԺ պատգամավորը սույն թվականին ձեռք բերված Գյումրիում գտնվող և միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող հասարակական նշանակության շինությունը նույն տարում նվիրատվությամբ փոխանցել է կնոջը։

Կարեն Սարուխանյանի 2022 թվականի հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ նա ունեցել է անհատական բնակելի տուն և ավտոտնակ Գյումրիում, սակայն այս տարվա հայտարարագրում այս անշարժ գույքերի մասին խոսք չկա»։

Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովն սկսել է Կարեն Սարուխանյանի և վերջինիս ընտանիքի անդամի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների ուսումնասիրություն։
Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ուսումնասիրության արդյունքները դեռևս չեն քննարկվել Հանձնաժողովի նիստում։

Էմմա Միքայելյան

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Գեղամ Մանուկյանի կոշտ պատասխանը՝ թուրքերի ու ադրբեջանցիների պարգև Ալեն Սիմոնյանին (video) Азербайджан и Турция празднуют годовщину бакинской резни армян 1918 года ԱՄՆ-ն և Բրիտանիան մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Իրանին. Bloomberg Փաշինյանն Ալիևին ասում է՝ ինչ գյուղ ուզում եք տամ, մենակ թե․․․ Հայկ Մամիջանյան (video) Հավաքն այսօր չի կայանա ՌԴ փոխվարչապետի ակնարկը․ Ապաշրջափակումը հնարավոր է «նոյեմբերի 9»-ի շրջանակներում (video) Բաքվից էլ կարող են հարձակվել հրթիռներով, բայց մենք մի խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան (video) Ավինյանը հունից դուրս եկավ․․․ (video) Обозреватель Bild Юлиан Рёпке: «У Украины остался только один шанс!» Ամերիկյան փողերը Հայաստանի համար հերթական կաշառքն են Փաշինյանի թիմին.«Ռիբար» տելեգրամ Շոուի իմաստը պարզ է Մակրոնը չի՞ գալու Օվերչուկի հայտարարության հետքերով Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video) ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ Բարսեղյան Ինչո՞ւ է Երեւանի փողոցներն ամեն անձրեւից հետո «ջրհեղեղի» վերածվում․ ի՞նչ է ասում Ավինյանը (video) Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ ուզում է հասնել խաղաղության նախքան COP29-ը. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն ու իր բնակչության, Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հակասանիտարական վիճակ՝ Երևանում հայտնի դպրոցներից մեկի բակում Օվերչուկը` երկաթգիծը վերականգնելու մասին (video) Նախատեսվածից անհամեմատ քիչ հարկեր են հավաքվել Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել․ Արարատ Միրզոյան Արցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր Վրթանեսին Ճանապարհ չզիջելու համար ծեծել են իրար, ապա՝ կրակել Հունգարիայի վարչապետն անակնկալներ է խոստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am