Երկու օր առաջ մեր արցախցի հայրենակցին ծեծի ու բռնության են ենթարկել միայն մի բանի համար՝ որ ինքն արցախցի է։ Սա առաջին դեպքը չէ։ Նաև շարժման ընթացքում ենք տեսել իշխանությունների հստակ վերաբերմունքը մեր արցախցի քույր-եղբայրների հանդեպ։ Այս մասին Մարտունիում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց Գառնիկ Դանիելյանը։
«Մենք տեսել ենք և մինչև օրս տեսնում ենք, որ տարբեր մարդկանց, ովքեր ըմբոստանում են, սոցիալական նպաստներից զրկում են։ Նպատակը մեկն է՝ Հայաստանը թողնել առանց հայերի։ Խոսում են վերաբնակեցման ծրագրերի մասին, 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման համար։ Այսինքն՝ Հայաստանը հայ մարդու համար արարելու, ստեղծելու համար ոչ միայն պայմաններ չեն ստեղծում, այլև՝ ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան այս երկրից։ Դրա ցցուն օրինակը պարեկների կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկված մեր արցախցի եղբայրն է, որին տեսակցելով ահասարսուռ պատկերի ականատես եղանք, որ ծեծելով չեն բավարարվել, մի հատ էլ տարել՝ ոստիկանական բաժանմունքում են լրացուցիչ ծեծի ենթարկել, ասել՝ ինչ գործ ունեք այստեղ։ Սա այս իշխանությունների վարած քաղաքականությունն է, որը թույլ տալ չենք կարող»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ ահագնացող արտագաղթի տեմպերը կարելի է կասեցնել միայն այս իշխանությունների հեռացումից հետո։
Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը
Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը