Եթե Իրանը կատեգորիկ դիրքորոշում չհնչեցներ՝ Սյունիքը վաղուց կլիներ ադրբեջանական՝ ուժային եղանակով. Ստեփան Դանիելյան

Ջեյմս Օ՛Բրայենի արած հայտարարության ամենահետաքրքիր պահն այն է, որ նա Փաշինյանին է կոչ անում «խիզախ քայլերի դիմել», ոչ թե Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացիներին»։ Այսինքն, մեր ճակատագիրը որոշում է մեկ անձ, այդ անձն է միակ որոշում կայացնողը և Հայաստանի քաղաքական դաշտն այլևս գոյություն չունի։ Սա արհամարհական վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանը, որով նա ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խիզախ քայլերը»՝ ուղղված «Ռուսաստանից հետ հարաբերությունները խզելուն»։

Հարցին, թե ինչ «խիզախ քայլերի» մասին է խոսքը՝ քաղաքագետն արձանագրեց, որ դա թուրքական աշխարհին ինտեգրվելն է, «Զանգեզուրի միջանցքն» է, որը տրվելու է նախ արտաքին ուժերի վերահսկմանը, ընդ որում՝ ինչ-որ երրորդ կողմին, որը հետագայում ճանապարհը կհանձնի ադրբեջանցիներին և թուրքերին, այսինքն՝ դա կլինի իրենց ճանապարհը։

«Մինչդեռ, Իրանից են այս առնչությամբ մեզ տեղեկացնում, որ Հայաստանին դա խաղաղություն չի բերի և օգուտ չի բերի։ Վերջերս էլ ՌԴ-ում հայտարարեցին, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը իրենց կողմից չի դրված, այսինքն Սյունիքով ճանապարհ է անցնելու, որն ունենալու է ռազմաքաղաքական նշանակություն և Հայաստանը կանգնելու է թուրքական աշխարհի, արևմտյան աշխարհի առջև՝ տալով այդ ճանապարհը։

Դանից հետո փորձելու են տնտեսական կապերը խզել Ռուսաստանի հետ, այսինքն, Հայաստանի գյուղատնտեսությունը գնալու է անկման, նաև վառելիքն ենք ստանալու Ադրբեջանից ու աստիճանաբար դառնալու ենք Ադրբեջանի կցորդ, ադրբեջանցիները բնակվելու են Հայաստանում, ավելին` Հայաստանը այդպիսով վերածվելու է Արևմտյան Ադրբեջանի, որն իրենց ծրագիրն է ու իրենք այդ ծրագրի մասին բացահայտ խոսում են»։

Դիտարկանը, թե Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել են, որ միջանցք հասկացությունը չեն ընդունում, որ դա իրենց համար «կարմիր գիծ է» ՝ Դանիելյանը պատասխանեց, որ մենք 6 տարվա ընթացքում տեսել ենք բազմաթիվ հայտարարություններ, որոնք արվել են, բայց իրականում արվել է ճիշտ հակառակը։ «Այսինքն, հույս դնել մի անձնավորության վրա, որը իրարամերժ հայտարարությւոններ է անում, մեղմ ասած՝ լուրջ չէ։

Ավելին, երբ ասում ենք, որ Հայաստանի իշխանությունները կամ այդ անձը չի համաձայնել, ապա պետք է նայենք քայլերի հաջորդականությանը, իսկ այդ քայլերի տրամաբանությունը, ցույց է տալիս, որ հակառակն է արվելու։

«Տեսեք, թե հայ պաշտոնյաներն ում հետ են հանդիպում, ում հետ է նկարվում ԳՇ պետը, Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, այն երկրի, որի նպատակը հենց այդ «միջին միջանցքն է»։ Սա միակ նման խնդրահարույց հանդիպումը չէ։ Երբ այս շղթան դիտարկում եք, ապա ամեն բան ակնհայտ է դառնում»։

Դիտարկմանը, թե այդ հանդիպումները իրենք բնորոշում են որպես դիվերսիֆիկացված քաղաքականության իրականացման վկայություն՝ նա պատասխանեց, որ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանն ի վիճակի չէ պահել Սյունիքը, Սյունիքի ճակատագիրը կախված է աշխարհաքաղաքական դասավորվածությունից։ «Եթե Իրանը իր կատեգորիկ դիրքորոշումը չհնչեցներ՝ Սյունիքը վաղուց կլիներ ադրբեջանական՝ ուժային եղանակով։ Իրանի, ու ինչ-որ առումով նաև Ռուսաստանի դիրքորոշումն է պաշտճառը, որ Սյունիքը դեռ հայկական է։ Այսինքն, եթե Սյունիքը մնա հայկական, ապա դա լինելու է ուժերի հավասարակշռության արդյունքում։ Այսինքն, հայկական բանակի վախից չէ, որ հիմա ադրբեջանցիները Սյունիք չեն մտնում։

Նրանք, ովքեր նման իրավիճակում խոսում են սուվերեն որոշումների մասին՝ նշանակում է, այդ մարդիկ կամ իրավիճակը չեն հասկանում, կամ մեզ խաբում են։ Հայաստանը այսօր մի երկիր է, որն ի վիճակի չէ իր սահմանները պահել, սա պետք է հայ հասարակությունը հասկանա և Սյունքը կարող է հայկական մնալ աշխարհաքաղաքական առումով ճիշտ քաղաքականությունը վարելու դեպքում, այլ տարբերակ գոյություն չունի»։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Թեհրանն անհանգստացա՞ծ է Փաշինյանի՝ «արտապատվիրակման» հայտարարությունից Էջմիածնում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրությունները ուշագրավ վերադասավորումներ են խոստանում. «Իրավունք» Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ Այսպիսի թշնամական հանձնառություն է վերցրել Էրդողանի կրնկի տակ մտած Փաշինյանը․ «ՀայաՔվե» Փաշինյա՛ն, Ռադիոտան նման արշավ լինի, 6 անգամ հուժկու հարված կստանաք․․․ (video) Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է․ Արա Աբրահամյան Քահանան պատմում է՝ ինչու թույլ չեն տվել ՔՊ-ականին մկրտության քավոր կանգնել (video) «Հրապարակ». Այդ խոսքերը ոչ թե քմծիծաղ կամ ժպիտ են առաջացնում, այլ` տարակուսանք Կարդանք հեքիաթներ Նախաձեռնությունը չի կազմակերպվել և որևէ կերպ հաստատված չէ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերության կողմից ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է. Տիգրան Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին. Կամենդատյան «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ» Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց պետք է տրվեր.«Հրապարակ» «Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը. «Իրավունք» Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի է նշանակում․ «Հրապարակ» Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am