Բանտարկյալների «պատմական փոխանկման» արդյունքում բանտերից ազատ արձակվեցին ամերիկացիներ, «Ամերիկայի ձայն»

Բանտարկյալների «պատմական փոխանկման» արդյունքում ԱՄՆ քաղաքացիներ Փոլ Ուիլանը, Ալսու Կուրմաշևան և Էվան Գերշկովիչը ազատ արձակվեցին ռուսաստանյան բանտերից: Փոխանակման միջոցով Ռուսաստանի անազատության վայրերը լքեցին ընդհանուր առմամբ 16 անձինք՝ քաղբանտարկյալներ, լրագրողներ, անհիմն դատապարտվածներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հինգշաբթի Անկարայում տեղի ունեցավ այն, ինչը, կարելի է ասել, նորություն էր Սառը պատերազմի ավարտից հետո:

«Այսօր մենք տուն ենք բերում Փոլին, Էվանին, Ալսուին, Վլադիմիրին՝ ամերիկյան երեք քաղաքացու և ամերիկյան գրին քարտ ունեցողին։ Չորսն էլ անարդարացիորեն բանտարկված էին Ռուսաստանում»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ռուսաստանյան բանտերը թողած մարդկանց թվում են լրագրողներ Էվան Գերշկովիչն ու Ալսու Կուրմաշևան, ամերիկացի նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, սյունակագիր Վլադիմիր Կարա-Մուրզան:

Ամիսներ տևած բանակցությունների արդյունքում ազատ են արձակվել, ընդհանուր առմամբ, 16 մարդ, այդ թվում՝ անօրինական կերպով կալանավորված հինգ գերմանացիներ և յոթ ռուսաստանցիներ՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում, Նորվեգիայում և Սլովենիայում պահվող ութ ռուսաստանցիների դիմաց:

Կանգնած ազատ արձակվածների հարազատների կողքին՝ Բայդենը գործարքը որակեց «դիվանագիտական սխրանք»:

«Բազմաթիվ երկրներ են օգնել ի կատար ածել սա: Իմ խնդրանքով նրանք միացել են բարդ բանակցությունների, և անձամբ կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հայտնի է, որ Կրեմլում առաջինը պահանջում էին ազատ արձակել Վադիմ Կրասիկովին, ով, ըստ տեղեկությունների անձամբ ծանոթ է Պուտինին և ով մարդասպանության համար դատապարտված էր Գերմանիայում:

Ամերիկացիներից Փոլ Ուիլանն էր, որ ամենից երկարն է անցկացրել ռուսաստանյան բանտում: 2018 թվականին Մոսկվայում ձերբակալված վետերանը 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ լրտեսության մեղադրանքով, ինչը նա և ԱՄՆ կառավարությունը հերքել են:

The Wall Street Journal-ի լրագրող Գերշկովիչը նույնպես բանտարկվել էր լրտեսության մեղադրանքով, ինչը նա նույնպես հերքել է: Լրագրողը բանտում անցկացրեց 490 օր։ Մեկ այլ լրագրող՝ «Ազատության» աշխատակից Կուրմաշևան բանտում մնաց մոտ 10 ամիս։ Մոսկվան մեղադրում էր լրագրողին «օտարերկրյա գործակալների մասին» ռուսաստանյան օրենքը խախտելու մեջ։

«Մեր բազմաթիվ լրագրողների համար շատ ռիսկային է [մեր աշխատանքը]։ Նրանք, իրոք, առաջնագծում են և մշտապես վտանգի տակ են դնում իրենց կյանքը»,- ասել է «Ազատության» արտաքին կապերի պատասխանատու Դայան Զելենին։

Դիտորդների խոսքով, ռուսաստանյան իշխանությունների կողմից Կրեմլի քննադատների ու իշխանությունների հետ կապ չունեցող լրագրողների շարունակվող թիրախավորումն աստիճանաբար սահմանափակում է։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/08/02/125356

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Քոչարյան Անդրանիկի ցինիկ պատասխանը Միքայել Աջապահյանին (video) Մալիշկա գյուղում վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին ու թողնելով անօգնական՝ հեռացել. կինը տեղում մահացել է Վարչապետի հիշատակած «քաղաքների անվտանգության ինդեքսի» տվյալներն արժանահավատ չեն. civilnet.am Գեղամ Մանուկյանի կոշտ պատասխանը՝ թուրքերի ու ադրբեջանցիների պարգև Ալեն Սիմոնյանին (video) Азербайджан и Турция празднуют годовщину бакинской резни армян 1918 года ԱՄՆ-ն և Բրիտանիան մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Իրանին. Bloomberg Փաշինյանն Ալիևին ասում է՝ ինչ գյուղ ուզում եք տամ, մենակ թե․․․ Հայկ Մամիջանյան (video) Հավաքն այսօր չի կայանա ՌԴ փոխվարչապետի ակնարկը․ Ապաշրջափակումը հնարավոր է «նոյեմբերի 9»-ի շրջանակներում (video) Բաքվից էլ կարող են հարձակվել հրթիռներով, բայց մենք մի խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան (video) Ավինյանը հունից դուրս եկավ․․․ (video) Обозреватель Bild Юлиан Рёпке: «У Украины остался только один шанс!» Ամերիկյան փողերը Հայաստանի համար հերթական կաշառքն են Փաշինյանի թիմին.«Ռիբար» տելեգրամ Շոուի իմաստը պարզ է Մակրոնը չի՞ գալու Օվերչուկի հայտարարության հետքերով Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video) ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ Բարսեղյան Ինչո՞ւ է Երեւանի փողոցներն ամեն անձրեւից հետո «ջրհեղեղի» վերածվում․ ի՞նչ է ասում Ավինյանը (video) Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ ուզում է հասնել խաղաղության նախքան COP29-ը. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն ու իր բնակչության, Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հակասանիտարական վիճակ՝ Երևանում հայտնի դպրոցներից մեկի բակում Օվերչուկը` երկաթգիծը վերականգնելու մասին (video) Նախատեսվածից անհամեմատ քիչ հարկեր են հավաքվել Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել․ Արարատ Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am