Բանտարկյալների «պատմական փոխանկման» արդյունքում բանտերից ազատ արձակվեցին ամերիկացիներ, «Ամերիկայի ձայն»

Բանտարկյալների «պատմական փոխանկման» արդյունքում ԱՄՆ քաղաքացիներ Փոլ Ուիլանը, Ալսու Կուրմաշևան և Էվան Գերշկովիչը ազատ արձակվեցին ռուսաստանյան բանտերից: Փոխանակման միջոցով Ռուսաստանի անազատության վայրերը լքեցին ընդհանուր առմամբ 16 անձինք՝ քաղբանտարկյալներ, լրագրողներ, անհիմն դատապարտվածներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հինգշաբթի Անկարայում տեղի ունեցավ այն, ինչը, կարելի է ասել, նորություն էր Սառը պատերազմի ավարտից հետո:

«Այսօր մենք տուն ենք բերում Փոլին, Էվանին, Ալսուին, Վլադիմիրին՝ ամերիկյան երեք քաղաքացու և ամերիկյան գրին քարտ ունեցողին։ Չորսն էլ անարդարացիորեն բանտարկված էին Ռուսաստանում»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ռուսաստանյան բանտերը թողած մարդկանց թվում են լրագրողներ Էվան Գերշկովիչն ու Ալսու Կուրմաշևան, ամերիկացի նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, սյունակագիր Վլադիմիր Կարա-Մուրզան:

Ամիսներ տևած բանակցությունների արդյունքում ազատ են արձակվել, ընդհանուր առմամբ, 16 մարդ, այդ թվում՝ անօրինական կերպով կալանավորված հինգ գերմանացիներ և յոթ ռուսաստանցիներ՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում, Նորվեգիայում և Սլովենիայում պահվող ութ ռուսաստանցիների դիմաց:

Կանգնած ազատ արձակվածների հարազատների կողքին՝ Բայդենը գործարքը որակեց «դիվանագիտական սխրանք»:

«Բազմաթիվ երկրներ են օգնել ի կատար ածել սա: Իմ խնդրանքով նրանք միացել են բարդ բանակցությունների, և անձամբ կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հայտնի է, որ Կրեմլում առաջինը պահանջում էին ազատ արձակել Վադիմ Կրասիկովին, ով, ըստ տեղեկությունների անձամբ ծանոթ է Պուտինին և ով մարդասպանության համար դատապարտված էր Գերմանիայում:

Ամերիկացիներից Փոլ Ուիլանն էր, որ ամենից երկարն է անցկացրել ռուսաստանյան բանտում: 2018 թվականին Մոսկվայում ձերբակալված վետերանը 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ լրտեսության մեղադրանքով, ինչը նա և ԱՄՆ կառավարությունը հերքել են:

The Wall Street Journal-ի լրագրող Գերշկովիչը նույնպես բանտարկվել էր լրտեսության մեղադրանքով, ինչը նա նույնպես հերքել է: Լրագրողը բանտում անցկացրեց 490 օր։ Մեկ այլ լրագրող՝ «Ազատության» աշխատակից Կուրմաշևան բանտում մնաց մոտ 10 ամիս։ Մոսկվան մեղադրում էր լրագրողին «օտարերկրյա գործակալների մասին» ռուսաստանյան օրենքը խախտելու մեջ։

«Մեր բազմաթիվ լրագրողների համար շատ ռիսկային է [մեր աշխատանքը]։ Նրանք, իրոք, առաջնագծում են և մշտապես վտանգի տակ են դնում իրենց կյանքը»,- ասել է «Ազատության» արտաքին կապերի պատասխանատու Դայան Զելենին։

Դիտորդների խոսքով, ռուսաստանյան իշխանությունների կողմից Կրեմլի քննադատների ու իշխանությունների հետ կապ չունեցող լրագրողների շարունակվող թիրախավորումն աստիճանաբար սահմանափակում է։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/08/02/125356

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Մրցանակ՝ Փաշինյանին, ցմահ՝ գերիներին, ապտակ՝ Հայաստանին. Սուրեն Սուրենյանց (video) 47-ամյա տղամարդը հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ Փաշինյանը դա էլ է նվիրում թուրքերին և ադրբեջանցիներին․ ինչ սարսափելի հետևանքներ են սպասվում (video) Ձյուն է տեղում Ադրբեջանից 80-ականներին եկածներին ստիպում են ազատել շենքը. «Հրապարակ» Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ» Մի կողմն ասում է՝ «а теперь я Наташа», մյուս կողմը՝ «а теперь обмани меня». «Հրապարակ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ» Եկեեցու դեմ արշավի շարունակությունը. «Հրապարակ» Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են. «Հրապարակ» Որքան ոսկի կա Ամուլսարում եւ որքանը կարտահանվի 2026 թվականին. «Ժողովուրդ» ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում. «Հրապարակ» Մրցանակային «եղբայրություն»… հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am