Ագրարայինի հոգաբարձուների խորհրդի 4 անդամ չպետք է լինեն խորհրդում. դասախոս Հայկ Ղազարյան

Ագրարային համալսարանի դասախոս Հայկ Ղազարյանն անդրադառնալով համալսարանի հոգաբարձուների խորհրդին, ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-րդ կետով սահմանվում է, որ համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը համալսարանի հոգաբարձուների խորհուրդն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով և բաղկացած է 20 անդամից: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներից․

1. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները
ա/ հաստատության կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող
բ/ հաստատության կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են հաստատության գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին
գ/ պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-րդ կետի 6-րդ ենթակետը սահմանում է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք և չեն կարող լինել համալսարանի այլ մարմինների անդամներ:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 44-րդ կետով սահմանվում է, որ համալսարանի գիտական խորհուրդը ձևավորում է սույն կանոնադրության համաձայն, և հանդիսանում է համալսարանի ուսումնամեթոդական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին: Այսինքն՝ համալսարանի կանոնադրության 44-րդ կետով սահմանվում է, որ համալսարանի մարմին է հանդիսանում նրա Գիտական խորհուրդը և նրա անդամները չեն կարող լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, որը սահմանված է կանոնադրության 26-րդ կետի 6-րդ ենթակետով:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 45-րդ կետով սահմանվում է, որ գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, դեպարտամենտների ղեկավարները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ, և այլն: Սույն կետով սահմանվում է, որ ամբիոնների վարիչները, ուսանողական խորհրդի նախագահը ի պաշտոնե պետք է լինեն գիտական խորհրդում, այսինքն համալսարանի մեկ այլ կոլեգիալ մարմնում և չեն կարող լինել համալսարանի մեկ այլ մարմնում` հոգաբարձուների խորհրդի կազմում:

Սույնով գալիս ենք այն եզրահանգման, որ հոգաբարձուների խորհրդի անդամներ չեն կարող լինել ամբիոնների վարիչները, ինչպես նաեւ ուսանողական խորհրդի նախագահը։
Սա կոպտագույն կանոնակարգային խախտում է, քանի որ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի ռեկտոր ընտրող մարմին է, իսկ գիտական խորհուրդը ամբիոնների վարիչներ ընտրող մարմին է, որպիսի պարագայում ամբիոնների վարիչները ի պաշտոնե չպետք է գտնվեն հոգաբարձուների խորհրդում, քանի որ այդ դեպքում առկա կլինի շահերի բախում: Այսօր մենք համալսարանի հոգաբարձուների խորհրդում ունենք առնվազն 3 ամբիոնի վարիչ, ովքեր չպետք է այդտեղ լինեին ի պաշտոնե:

Հետևաբար, ելնելով վերոնշյալ փաստերից, գտնում ենք, որ ամբիոնների վարիչները, դեկանները, ուսանողական խորհրդի նախագահը և այլ անձինք, ովքեր ի պաշտոնե պետք է լինեն գիտական խորհրդի անդամ, չեն կարող լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, էլ չենք խոսում հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության անցկացման մասին, ինչպես նաև համալսարանի աշխատակիցների իրավունքների մասին, ովքեր իրավունք ունեն մասնակցելու համալսարանի կառավարմանը, բայց փաստացի զրկված են դրանից:

Հ.Գ. Ստացվում է, որ ամբիոնների վարիչներ Գուրգեն Եղիազարյանը, Նունե Սիմոնյանը, Աղավարդ Խաչատրյանը և ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը չպետք է լինեն հոգաբարձուների խորհրդում։

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված. 3 տարի անց վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրել Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են Նորից կրակոցներ Երեւանում Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Փառատոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 մարդ է զոհվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Պեսկով Իրանի նախագահը մեկնում է Ադրբեջան, Բաքվում քննարկվող կենտրոնական թեման այս պահին «Զանգեզուրի միջանցքն» է. Արտյոմ Տոնոյան «Միսս Ռուսաստան 2015» Սոֆյա Նիկիտչուկը մեղադրվում է 12 մլն ռուբլու չհայտարարագրած զարդերի անցկացման համար Մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, անխիղճ կառավարման շնորհիվ, բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում. Նաիրա Մարգարյան Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին.«Հետք» Թրամփի կոպիտ պատասխանը Զելենսկուն․ թող նոր հովանավորներ գտնի Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ Մանուկյան «Կյանքի թանկացումը»․ ինչու է հսկայական արտաքին պարտք գոյացել և որտեղ են հանգրվանել այդ պարտքի գումարները Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am