Օլիմպիական խաղերում խայտառակությունները շարունակվում են. երեկ հերթական ու զզվելի դեպքը գրանցվեց. Գրիգորյան
Ալբերտ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օլիմպիական խաղեր Ֆրանսիա 2024՝ Խայտառակությունները շարունակվում են դեռ բացման ժամանակ արդեն սկանդալային էր իսկ արդեն երեկ հերթական ու զզվելի դեպքը գրանցվեց։
Իտալուհի բռնցքամարտիկ Անդրեա Չարինին որակազրկվել է, քանի որ մրցամարտից մի քանի վայրկյան անց հրաժարվել է շարունակել մարտը՝ ալժիրցի տրանսգենդերի դեմ։
Տղամարդու մարմին ունեցող մրցակցի հարվածները շատ ուժեղ են եղել իտալացի մարզուհու համար և նա ընդատել է մարտը, մտավախություն ունենալով, որ դրանք կարող են անդառնալի հետք թողնել իր առողջության վրա։
Տղամարդիկ չպետք է հարվածեն կանանց, դա անընդունելի է։ Ես ամբողջ կյանքում մարզվել եմ, որ մասնակցեմ Օլիմպիական խաղերին և իմ հիվանդ հայրիկի համար նվաճեմ օլիմպեական մեդալ։
26-ամյա մարզուհին նաև հայտարարել է, որ ավարտում է կարիերան։
Հ.Գ այսօր եւս մեկը դուրս կգա ռինգ...»