Եվրոպական ինտեգրման «քաղցրաբլիթը» այժմ այդքան գրավիչ տեսք չունի․ Սոկոլով

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Արտյոմ Սոկոլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչով է պայմանավորված Եվրամիության նման հետաքրքրությունը Հայաստանի և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի նկատմամբ:

Փորձագետի կարծիքով, ԵՄ-ի հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնի տարբեր ուղիներով:

«Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության հետաքրքրությունը երեկ չի սկսվել, այդ գործընթացը զարգացել է դեռևս 90-ականների վերջից: Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցությունը տարբեր ուղղություններով մեծացնելու հետաքրքրությունը պայմանավորված է տնտեսական, քաղաքական և անվտանգության գործոններով: Սա բավական լայն պատմություն է, որն ունի երկարաժամկետ հետևանքներ, խորը արմատներ։ Պետք է հասկանալ, որ եվրոպացիների հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ պայմանավորված է Եվրոպական ինտեգրման գործընթացով, այսինքն՝ Եվրոպական Միությունը 20-րդ դարի երկրորդ կեսի, 21-րդ դարի սկզբի ընթացքում շարունակել է ընդլայնվել։ Այժմ Եվրամիությունը բախվում է ճգնաժամային երևույթների, որոնք կապված են այն բանի հետ, թե ուր գնալ, այսինքն՝ ավելի ընդլայնել կամ խորացնել իր կազմի մեջ մտնող պետությունների միջև փոխգործակցության այդ մակարդակը։

Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Արևմուտքի առճակատման քաղաքականության հարցն ազդում է Ռուսաստանի ամբողջ աշխարհագրական միջավայրի վրա: Եվ, իհարկե, Հարավային Կովկասն այստեղ բառիս բուն իմաստով թեժ կետերից մեկն է»,-ասել է Սոկոլովը:

Փորձագետի խոսքով՝ Եվրոպական ինտեգրման «քաղցրաբլիթը» մի շարք պատճառներով այժմ այնքան գրավիչ տեսք չունի, որքան 90-ականներին էր։

«Արևմտյան դիվանագետների, այդ թվում և ԵՄ-ի հռետորական հմտությունները միշտ աչքի են ընկել ինչ-որ ուժով՝ գեղեցիկ ապագայի պատկերի խոստման տեսանկյունից։ Եվ մինչև որոշակի կետ, դա նույնիսկ բավականին հստակ ներկայացված էր գործնականում: Բայց այս պահին իրավիճակն, իհարկե, այլ է։ Եվրոպական ինտեգրման «քաղցրաբլիթը», մի շարք պատճառներով, հիմա նման չէ 90-ականներին, Եվրամիությունն այլևս այն չէ և այն առաջարկները, որոնք նա տալիս է այն երկրներին, որոնք դիտարկվում են որպես անդամակցության թեկնածուներ, դրանք ամեն դեպքում արդեն այլ են»,-ասել է նա։

Փորձագետը նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու նույնիսկ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ապրանքները, օրինակ՝ Վրաստանը, չկարողացան ամրապնդվել եվրոպական շուկայում։

«Եվրոպական շուկան այն շուկան է, որն արդեն բավական վաղուց է ձևավորվել, և այն չափազանց նյարդային և դժկամությամբ է ընդունում նոր խաղացողներին։ Դա հիանալի երևում է ԵՄ այն պետություններում, որոնք մտել են ավելի ուշ, Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնց նույնպես խոստացվել են եվրոպական շուկա մուտք գործելու մեծ առավելություններ»,-նշել է Սոկոլովը։

Նա միաժամանակ հավելել է․ «Եվրոպացի քաղաքական գործիչներն իրենք են ընդունում, որ կոնկրետ Հարավային Կովկասում և ընդհանրապես հետխորհրդային տարածքում, բացառությամբ թերևս Ուկրաինայի, այն էլ՝ մեծ վերապահումներով, նրանք չունեն որևէ հատուկ խաղաքարտ, հատուկ հաղթաթուղթ, որով կարող էին մտնել տարածաշրջան և լինել այն ուժը, որը համարժեք կլիներ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Չինաստանին։ Այստեղ հաշվարկը, եթե նայենք եվրոպական պետությունների փաստաթղթերին, հիմնված է այն բանի վրա, որ Եվրամիությունը ապահովում է ինչ-որ երրորդ կամ չորրորդ ուժ խոշոր խաղացողների միջև, որի օգտին կարելի է ընտրություն կատարել, որը կարող է ֆինանսապես կամ լրացուցիչ արտոնություններով աջակցել այդ ընտրությանը, բայց ընդհանուր առմամբ չի կարող հանդես գալ որպես լիարժեք այլընտրանք։

Իսկապես, եվրոպական խոշոր երկրների տնտեսություններում իրավիճակը շարունակում է բավական լարված մնալ։ Ոչ այնքան վաղուց հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ գերմանական տնտեսությունը անսպասելիորեն երկրորդ եռամսյակում ցույց է տվել բացասական աճ: Այն կրճատվել է, թեկուզ 0,1 տոկոսով, բայց, այնուամենայնիվ, կրճատվել է՝ հակառակ կանխատեսումների, երբ ասում էին, որ փոքր աճ է լինելու։ Ճգնաժամային երևույթներն այնտեղ կրում են կառուցվածքային բնույթ»։

Alpha News-ը փորձագետի հետ հարցազրույցի ընթացքում քննարկել է նաև Եվրախորհրդարանի վերջին ընտրությունները, Եվրամիության տնտեսական իրավիճակը, Գերմանիայի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական ընկերությունների նկատմամբ Հայաստանի հարավը կարող է ռազմական բախման օջախ դառնալ. ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչ անել և ում հետ. Բուշի նախկին օգնական Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել Ավարտվեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի միջնորդության քննությունը Ղարաբաղը հшնձնողն ասում է, որ իրենցից շատ Ղարաբաղի համար ոչ ոք ոչինչ չի արել․ լրիվ գժանոց է․ Շարմազանով Տիգրան Աբրահամյան․ Դատաիրավական համակարգը Հայաստանում իրականացնում է քաղաքական հանձնարարություններ Լրագրող Դավիթ Ֆիդանյանը ձերբակալվել է Կործանվել է Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը Ալեն Սիմոնյանի արարքը անբարո է. Ռուբեն Մելիքյան Տարբեր ժամանակներում քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անկոտրուները երբեք չեն ծնկել Բաքվում շինծու դատավարության ժամանակ ներկայացվել են պահանջվող պատժաչափերը Թուրքիայի ամենախոշոր ռազմական ավիավթարները «Կարող է, օրինակ, իր գովերգած նոր գնված զինտեխնիկայով սկսել գնդակոծել մեր գրասենյակները. Ամեն ինչ էլ կարող է անել. Գեղամ Մանուկյան ԱՄՆ-ն սպառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակները Մինսկ-Բաքու չվերթը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է Մինսկ Բաքուն Երևանին մեղադրում է «խոշտանգման քաղաքականության մեջ». այսօրվա նիստում մեղադրական ճառ է հնչել Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման հարցը կքննարկվի տարբեր դատարաններում նույն ժամին Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել Դա Հայաստանի Հանրապետության վերջին ճակատագրական ռազմավարական սխալն է լինելու. Էդուարդ Աբրահամյան «Մարդ ողջ-առողջ տարվում է մեկուսարան, իսկ 5-6 ամիս հետո հայտնվում է անվասայլակին». Տիգրան Աբրահամյան Գերմանիայում ահաբեկչական դավադրության հետ կապված ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ենթադրյալ անդամ Մենք նոյեմբերի 16-ին հաղթանակ ունենալո՛ւ ենք․ Սևակ Խաչատրյան Պարտքեր, մանր «քցոցիներ» դատական քաշքշուկներ. Փաշինյանի իշխանության պրոյեկտ Մկրտչյանը կարո՞ղ է Էջմիածնի ղեկավար լինել. «Երկիր» Պատմական փաստաթուղթ՝ պատմական դաս. Ռուբեն վարդապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am