Աջակցություն «ՎԵՐԱ» ֆիլմին․ հիմքում արցախյան վերջին իրադարձություններից ահասարսուռ մի դրվագ է (video)

ՎԵՐԱ միջազգային խաղարկային Ֆիլմի հեղինակները սկսում են ֆիլմի հասարակական աջակցության արշավ, որի նպատակն է ապացուցել, նախ՝ ինքներս մեզ, ապա ֆիլմի միջազգային արտադրողներին, որ հայությունը անտարբեր չէ Արցախի ցավի հանդեպ, և որ ֆիլմի հանդեպ կա հասարակական հետաքրքրություն արտադրող երկրում։
Արշավի առաջին հոլովակը ներկայացնում է ֆիլմի ստեղծագործական կազմի հինգ մասնակցի։ Նրանք պատմում են ինչի’ մասին է ֆիլմը, ու’մ համար է նախատեսված և ինչո’ւ պետք է աջակցել ֆիլմին։ Հուսանք, հոլովակը կոգեշնչի ձեզ, և դուք կկիսվեք այս և գովազդային արշավի հաջորդ հոլովակներով ձեր կայքէջերում, ինչով անգնահատելի աջակցություն կցուցաբերեք ֆիլմին։

Քարտային փոխանցման համար
4375 1110 1984 7783
GALSTYAN HOVHANNES

Բանկային փոխանցման համար
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
Հ/Հ 1510017886876889

Ֆիլմի մասին․
ՎԵՐԱ ֆիլմի հիմքում արցախյան վերջին իրադարձություններից ահասարսուռ մի դրվագ է՝ Արցախի բլոկադայի 206-րդ օրը տեղի ունեցած մի պատմություն։
Արցախի Աղաբեկալանջ գյուղից միայնակ մայր Վերան, տանը մենակ թողնելով իր երեխաներին՝ 6-ամյա Գիտային և 3 տարեկան Լեոյին, ոտքով գնում է շրջկենտրոն՝ Մարտակերտ, ստանալու երեխաների օգնությունը՝ մեկ լիտր ձեթ և մեկ կիլոգրամ շաքարավազ։ Մի քանի ժամ անց, վերադառնալով գյուղ, Վերան իր երեխաներին չի գտնում։ Որոնումներն ընթանում են ողջ գիշեր, իսկ լուսաբացին երեխաների դիերը գտնում են Մարտակերտում, մի մեքենայի մեջ, որտեղ մոր հետևից գնացած երեխաները, ենթադրաբար, փորձել էին ապաստան գտնել հուլիսյան սաստիկ շոգից։

Այս տարի փետրվարին նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել Բեռլինի միջազգային կինոշուկայում, տեղադրվել է Բեռլինալեի պաշտոնական կայքում։ Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են արցախցի դերասաններ, ֆիլմում հնչում է Արցախի բարբառը։ Ֆիլմի ստեղծագործական կազմում կան այլազգի բարձր որակավորման մասնագետներ, ում ներկայությունը ամրապնդելու է ֆիլմի հանդեպ վստահությունը։ Կասկած չկա, որ այս ֆիլմը գտնելու է արձագանք հայ հանդիսատեսի շրջանում և ունենալու է իր բացառիկ տեղը նոր շրջանի հայկական կինոյում։

Ֆիլմի արտադրողներն են հայկական «Էնսո Ֆիլմզ», Լյուքսեմբուրգը ներկայացնող Wady Films և Արաբական Միացյալ Էմիրություններից Adam Film FZ ltd կինոընկերությունները։
Ռեժիսորն է Հովհաննես Գալստյանը։


դիտվել է 989 անգամ
Լրահոս
Ռուսաստանի և Իրանի մոտեցումները սկզբունքորեն համընկնում են․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին (video) Նիկո՛լ, լավ լսիր․ դա քո հարցը չէ․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչպես է Նիկոլի անունից փախչում քաղաքացին. հարցում (video) Ալե՛ն, քո անբարոյականությանն ի պատասխան լսիր՝ ինչ են արել արցախցիները․ Ջամալյան (video) #ՀԻՄԱ․ Պատերազմը նոր փուլ մտավ․ Թրամփն ու Պուտինն ազդարարեցին (video) Փաշինյանը պետք է հետևանքների համար պատասխան տա իր ժողովրդին. Զախարովա (video) Այս թալանչիական որոշումը չի՛ անցնելու․ բոյկոտում ենք․ Սոնա Աղեկյան (video) Հիմա լսե՛ք՝ ինչպես են իրենք ամեն կերպ ուզում, որ թանկ փաթեթները վաճառեն․ ավագանու անդամ (video) Նիկոլը տվեց մեզ սպասվող սարսափելի պրոցեսների անոնսը. Դավիթ Սահակյանց (video) Երբեւէ մոնիտորինգ անցկացրե՞լ եք, թե ինչ է ձեզ, ողջ ընդիմությանն ու պետությանը տալիս բոլորիս ծաղրող եւ բացահայտ խեղկատակության վերածված այդ հարց ու պատասխան կոչվածը…Հակոբյան #ՀԻՄԱ․Ես կոնկրետ ինֆորմացիա ունեմ՝ Նիկոլը գնացել է ԱՄՆ՝ տված փողերի հարցը լուծելու․ Արշակ Կարապետյան (video) Տեսնես գոնե մի հատ տաբուրետ կգտնե՞ն համաժողովի ժամանակ սրան տան, թե՞ պատի տակ ոտքի վրա կանգնած է մնալու Ու՞մ է հաջողվել․ Ուկրաինայի օրինակով Զախարովան զգուշացրեց Հայաստանին (video) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան Ռոբերտ Քոչարյանն ասուլիս կտա Երիտասարդները ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի են բռնվել վարորդի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքին Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ․ Արմեն Աշոտյան Ով է Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամը Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը. Սուրենյանց Ներկայացված մեղադրանքները դուրս են ողջամտության սահմաններից. Սիրանուշ Սահակյան Շմավոնին, իրավամբ, խաբել են․ փաստաբան Լևոն Բաղդասարյան ՔՊ-ական պատգամավորը «Վալենտինի» կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացել Նիկո՛լ, առևտրականների ճակատի քրտինքը չենք փոխի քո նման թալանչի «սոված շան հետ» (video) «Դո՛գ, էնքան հայհոյի ու հաչա, որ սա․․․․»․ Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am