Փաշինյանը կրկին ջարդեց Հանրային ռադիոյի դուռը. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հանրային ռադիոընկերության նկատմամբ։ «Հեղափոխության» օրերին նա իր ընկերների հետ անարգել մտավ ռադիոյի շենք, խուլիգանաբար կոտրեց դուռը և եթեր էր պահանջում ռադիոյից այն դեպքում, երբ իր «թավշյա» գործընթացը լուսաբանում էին բոլոր լրատվամիջոցները, այդ թվում՝ նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները։

Նրա դեմ ոչ մի քայլ չարվեց, ոչ մի բերետավոր ոչ մեկի գլուխը չկոտրեց, ոչ մեկի դաստակը չպոկեցին։ Ճիշտ հակառակը՝ Փաշինյանի բոլոր քմահաճույքները բավարարվում էին։ Ոչ մի գործ չհարուցվեց խուլիգանության ու քրեական բաղադրիչներ պարունակող արարքների համար։ Ռադիոն գրավելուց հետո ոչ մեկ բերման չենթարկվեց։

Իշխանության գալուց հետո Հանրային ռադիոյում զարմանալիորեն ազատ մթնոլորտ էր։ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին հաջողվել էր կառույցը զերծ պահել իշխանական խոսափող դառնալուց։ Որպես Երևանի ավագանու վերջին ընտրություններին մասնակցած ուժի ղեկավար կարող եմ վստահաբար պնդել, որ Հանրային ռադիոն աչքի էր ընկնում անաչառությամբ, անկողմնակալությամբ և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու քաղաքականությամբ։

Նախկին տնօրենին չներվեց այն, որ նա անդրադարձավ Հանրային ռադիոյին Փաշինյանի տված հարցազրույցին։ Ավելի ճիշտ՝ հարցազրույց վարողի վարքագծին։ «Ժողովրդավարության բաստիոնի» վարչության պետի պաշտոնին նշանակվածն իրեն խոցված զգաց ու անցավ գործի։

Խումարյանին հեռացրեցին աշխատանքից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր մի ժամանակ ազատ խոսքի պաշտպանի ու պարկեշտ մարդու համբավ ունեին։ Պարզվեց՝ դրանք խամաճիկներ են ու իրենց էությամբ դահիճներ։ Այդ խորհրդի անդամները հեռացրեցին մի տնօրենի, ով բարձր լեգիտիմություն ունի ռադիոյի կոլեկտիվի ճնշող մեծամասնության մոտ։

Ուշագրավը ոչ միայն Փաշինյանի միջամտությունն է այնտեղ, ուր ինքն իրավունք չունի միջամտել, այլ նաև այն, թե ում են նշանակել նախկին տնօրենի փոխարեն։

Նշանակել են մեկին, ով ԱՄՆ քաղաքացի է, աշխատել է ամերիկյան ֆինանսավորմամբ լրատվամիջոցում և վերջին 28 տարին ապրել է Պրահայում, ով, ըստ էության, այլ պետության օգտին է աշխատել։ Ջավախքի լեզվով ասած՝ շպիոն է եղել։ Բայց դե նույն լեզվով ասած՝ գլուխը քարը։

Եվ այսպես, «3 միլիոն վարչապետերի» բլեֆ–կարգախոսի հեղինակ և ժողովրդի կարծիքի հետ, իբր, հաշվի նստող Նիկոլ Փաշինյանը, հակառակ Հանրային ռադիոյի կոլեկտիվի մեծամասնության կարծիքի, ռադիոյի տնօրեն նշանակում է մեկին, ով իր հետ միասին ծառայելու է օտար երկրի շահերին։

Սա, փաստորեն, Նիկոլի երկրորդ հարձակումն էր ռադիոյի վրա։ Բայց այս անգամ դուռը կոտրվել է ներսից։ Քստմնելի ձևով։ Սա՛ է «բաստիոնի» իրական դեմքը։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am