Ասեք՝ կանենք. «հայկական ժողովրդավարության» գինը. 168.am

Հայաստանի իշխանությունը հետևողականորեն ոչնչացնում է իրական ժողովրդավարության բոլոր ինստիտուտներն ու կառուցակարգերը՝ միևնույն ժամանակ քարոզչական հարթությունում առաջ մղելով «ժողովրդավարության բաստիոնի» անհեթեթ թեզը։

Ընդ որում, որքան ավելի խայտառակ կերպով են ոտնձգվում ժողովրդավարական արժեքները, այնքան ավելի հուզիչ է դառնում հայկական ժողովրդավարությունը գովերգողների հիացմունքը։

Իրականությունն այն է, սակայն, որ իշխանությունները՝ պահպանելով ժողովրդավարության ցուցադրական ատրիբուտները, բռնաբարում են դրա բովանդակային, գործառութային գրեթե բոլոր մեխանիզմները, բայց առաջին հերթին՝ նրանք, որոնք կարող են ազդել որոշումների կայացման վրա։ Ժողովրդավարության հիմնասյուներից մեկը՝ տեղական ինքնակառավարման համակարգը, վերածվել է իշխանական կամակատարների միավորման, իշխանությունն ամենալկտի մեթոդներով վրեժխնդիր է լինում հատուկենտ համայնքապետերից, որոնք համարձակվում են չխոնարհվել ՔՊ-ական դիկտատին։ Ժողովրդավարության մեկ այլ հիմնարար ինստիտուտ՝ դատական համակարգը, ենթարկվում է գրեթե տոտալ վերահսկողության, իշխանական պատվերից դուրս վճիռ կայացնող եզակի դատավորները կամ հեռացվում են համակարգից, կամ դառնում են «վնգստացող»։

Բանտերում գտնվող տասնյակ քաղբանտարկյալները նաև դատական համակարգի այլասերման հետևանքն են։ Իշխանությունները սահմանափակում են նաև խոսքի ազատությունը և չկարողանալով լռեցնել իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող մի քանի լրատվամիջոցների, զրոյացնում են այլակարծությունը հանրային լրատվամիջոցներով՝ ամենալկտի կերպով տնօրեն նշանակելով, օրինակ, Հանրային ռադիոյում։

Խորհրդարանական կառավարման կարգ ունեցող երկրում պառլամենտը վերածվել է գործադիր իշխանության, իսկ իրականում՝ դրա ղեկավարի կամակատար բուտաֆորիայի, և որևէ ազդեցություն չունի կայացվող որոշումների վրա։ Վերը նշված և էլի բազմաթիվ դեպքերն այս կամ այն չափով իշխանության հակակշիռների ու փոխզսպումների համակարգերի վերացման օրինակներ են։ Դրա արդյունքում Հայաստանում որոշումները, այդ թվում՝ կենսական, գոյաբանական նշանակություն ունեցող որոշումները, կայացվում են ոչ թե համակարգերի, ինստիտուտների, այլ լավագույն դեպքում՝ սահմանափակ թվով անձանց, իսկ ավելի հաճախ՝ մեկ անձի կողմից։ Առաջին հայացքից թվում է, թե ավտորիտար այս համակարգը, որոշումների միանձնյա կայացումը պետք է Նիկոլ Փաշինյանին սոսկ իշխանությունը պահպանելու համար։ Դա, իհարկե, այդպես է, ավտորիտար մեթոդներով զրոյական վարկանիշ ունեցող իշխանության պահպանումն ավելի հեշտ է։ Բայց սա խնդրի միայն ներքին ասպեկտն է։

Որոշումների կայացման ինստիտուցիոնալ բնույթի զրոյացումն անհրաժեշտ է նաև բոլոր այն արտաքին խաղացողներին, ովքեր Հայաստանից ունեն շատ որոշակի ակնկալիքներ՝ կապված աշխարհաքաղաքական գործընթացների, այս փուլում, օրինակ, Սյունիքով անցնող հաղորդակցության ուղիների տրամադրման, դրանից բխող այլ կենսական ոլորտների հետ։ Բոլոր նրանց համար ահա չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանում չգործի իրական ժողովրդավարություն, որում կարևոր որոշումները կկայացնեն ոչ թե անձինք, այլ համակարգերը, որովհետև վերջիններին գնելը կամ սպառնալը բազմապատիկ ավելի դժվար է, քան անձի/անձանց դեպքում։ Դա է պատճառը, որ Հայաստանում իրական ժողովրդավարության մակարդակի անկմանը հակադարձ համեմատական կարգով աճում է «հայկական ժողովրդավարությամբ հիացողների» թիվը։

Նրանց մի մասը՝ ի դեմս արևմտյան հիացողների, «աջակցում է Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը»՝ անհրաժեշտ պահին պետության ճակատագրի վերաբերյալ անձի/անձանց որոշումներ ստանալու ակնկալիքով, ռուսներն էլ արտաքուստ ցույց են տալիս, թե դժգոհ են «Հայաստանի ժողովրդավարացումից/արևմտականացումից»՝ կրկին այն հաշվարկով, որ իրենց համար ոչ ձեռնտու որոշումների ընդունմանը/կանխմանը կարող են հասնել անձի/անձանց վրա ներազդելով։

Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում իրականում դրված է 2023թ. Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի կարգախոսը՝ «Ասեք՝ կանենք»։

Նիկոլ Փաշինյանը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերվում է հենց այդ սկզբունքով, ինչի դիմաց ստանում է ամենահակադեմոկրատական մեթոդներով իշխանությունը պահպանելու և, միևնույն ժամանակ, «ժողովրդավարության խիզախ նվիրյալ» ներկայանալու թողտվություն։

Հարություն Ավետիսյան

168.am

 

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն, Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի հեղինակ. Վլադիմիր Մարտիրոսյան Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումներին. Պեսկով Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը, «տուժողներ» են ելույթ ունեցել Կանխարգելե՛լ այս վտանգավոր ձկնատեսակի ներկրումը Հայաստան․ Ահազանգ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Նրանք, ովքեր ասում են՝ Արցախի էջը փակված չէ, բա «Կարսյան շարժում» խի՞ չեք սկսում․ Գեղամ Նազարյան Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Սարգսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը «Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. ՀՀ քաղաքացիները չե՛ն կրելու այս հարկային բեռը». Նաիրի Սարգսյան «Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը, այդ «տիտղոսները» հավերժ ձերն են. ձեզ մեկ է՝ Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս». Մամիջանյան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Լեպսի ինտիմ կյանքը քննարկման կիզակետում․ 19-ամյա Ավրորան կոտրում է լռությունը Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակից 2 տղամարդ «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо». Կոչուբաև ՍԴ-ի որոշումը հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման. Գոհար Մելոյան Եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ. հայտարարություն Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի. Սուրենյանց Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող հսկայական օգուտները․ ՌԴ ԱԳՆ «Խնդիրն այնքան բարդ է, որ կարճ ժամանակում չի կարող լուծվել»․ Կրեմլը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am