Իրանը սպասո՞ւմ է ԱՄՆ-ում Քամալա Հարիսի հաղթանակին

Al Jazeera-ն հանդես է եկել մեկնաբանությամբ, որում վերլուծվում են Իրանում ԱՄՆ-ի նկատմամբ երկրի քաղաքականության մշակման վերաբերյալ քաղաքական քննարկումների ակտուալացման պատճառները: Նշվում է՝ Վաշինգտոնում դեմոկրատները մնում են Թեհրանի համար լավագույն տարբերակը, եւ սպասվում է, որ Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիյանը կկարողանա համաձայնության գալ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ, քանի որ «նա ռեֆորմիստ է»:

Ընդ որում, գործակալությունը, որպես առաջ քաշված թեզի ապացույց, մեջբերումներ է անում Փեզեշկիյանի «իմ ուղերձը նոր աշխարհին» երդմնակալության ելույթից, որում ասվում է․ «Իրանի պաշտպանական դոկտրինը չի ներառում միջուկային զենք», եւ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018ին միջուկային համաձայնագրից դուրս է եկել միայն ներքին տարաձայնությունների եւ վրեժխնդրույան պատճառով»: Ընդ որում՝ նա հայտարարել է «եվրոպական երկրների հետ կառուցողական երկխոության մեջ մտնելու պատրաստակամության մասին, որպեսզի հարաբերությունները ճիշտ հունով ընթանան», եւ միայն երկրորդ դիրքում է Իրանի հարաբերություններն իր հարեւանների հետ»: Նման խմբագրության մեջ շարադրված Իրանի արտաքին քաղաքկան դիրքորոշումը ինչ-որ համակցության տարրեր է պարունակում ԱՄՆ-ում ընտրական ընկերությանը ինտեգրվելու հավակնության հետ։ Արդյո՞ք դա այդպես է: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Ընդհանրապես, Al Jazeera-ի դատողությւոնները Իրանի նոր ամերիկյան քաղաքականության վերաբերյալ որոշակի հիմքեր ունեն, թեեւ դրանք անվիճելի չեն։ Այս կապակցությամբ բրիտանական The Guardian թերթը հիշեցնում է՝ Փեզեշկիյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում պնդել է, որ «Իրանը չի կարող հույս ունենալ, որ ցանկալի տնտեսկան աճ կգրանցվի առանց ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման եւ դուրս գալու ֆինանսական միջոցառումների գծով աշխատանքային խմբի սեւ ցուցակից։ Նա պնդել է՝ «Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապերը չեն կարող փոխհատուցել պատժամիջոցների ազդեցությունը»: Դա ընկալվում էր որպես Իրանի ձգտում՝ վերսկսելու ԱՄՆ-ի հետ բանակցույթունները միջուկային ծրագրի շուրջ։ Ավելի վաղ դրանք փակուղի էին մտել, սակայն ինտրիգն այստեղ այն է, որ Al Jazeera-ն ակնարկում է այն խնդիրների մասին, որոնք առաջացել են այդ ուղղությամբ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ նախկին նախագահ Իբրահիմ Ռայիսիի միջեւ, որին չի հաջողվել համաձայնության հասնել Բայդենի վարչակազմի հետ: Ակնարկի գլխավոր իմաստն այն է, որ »դա տեղի է ունեցել Ռայիսիի անհաշտ դիրքորոշման պատճառով», ինչի արդյունքում Խամենեին ԱԳՆ - ից հետ է կանչել միջուկային բանակցթյունների մասին դոսյեն եւ այն փոխանցել իր խորհրդական Ալի Շամխանիին, որը նախկին նախագահ Հասան Ռոհանիի օրոք ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարն էր, որը կնքել էր 2015ի միջուկային համաձայնագիրը», - նշել է Տարասովը:

Նրա խոսքով՝ դրանից հետեւում է՝ Իրանի նոր նախագահը կարող է որոշակի զիջումների գնալ ԱՄՆ-ին՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց, նույնիսկ մինչեւ այդ երկրում ընտրությունները՝ պայմանավորվելով Հարիսի հետ: Թեհրանը խաղադրույք չի կատարում Թրամփի վրա, ում հրամանով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից մեկը՝ Ղասեմ Սոլեյմանին, որն Իրանում համարվում է երկրի ազգային խորհրդանիշը:

«Քաղաքական հարցերով իրանցի փորձագետ Ռեհման Քահրամանփուրը կարծում է․ «պատմական փորձը ցույց է տալիս, որ Հարիսի ներկայությունը Սպիտակ տանը Իրանի համար ավելի լավ է, քան Թրամփինը, քանի որ նա անկանխտեսելի անձնավորություն ունի, եւ նրա հետ դժվար է համաձայնության հասնել, իսկ եթե դա տեղի ունենա, ապա դժվար կլինի իրականացնել այն, եւ դա թանկ կնստի Իրանի վրա»: Ավելին, Հարիսի դրայֆը դեպի Իրան հեշտացնելու համար, ըստ Քահրամանփուրի, «Թեհրանը պատրաստ է Գազայի հարցով բանակցել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ»: Սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է դուրս գալ Թեհրանի նոր համակցված արտաքին քաղաքականության ծրագրերից: Սպասենք»,- ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru-ի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընկեք տեղներդ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելու ե՞ք թուրքերին փառաբանել ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի «Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան Այսօր կանայք այլևս հարկադրված չեն կատարել այդ ծանր ընտրությունը․ Ամալյա Խալաթյան Այս հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է․ «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի. հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ» Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքական ԱԹՍ-ները պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծել ՔՊ-ականի զավակներին. «Փաստ» Հայաստանը ստիպված էր զիջել Ղարաբաղը. Սքոթ Ռիտեր «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» ՔՊ-ականները «թռել» են վրացի գործընկերներից․ «Հրապարակ» «Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել»․ Տեր Վրթանես Բաղալյան Իշխանությունը հետաձգել է դատավորի ընտրության հարցը Սամվել Կարապետյանի գործով սկանդալի ֆոնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am