Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը՝ անվանելով այն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված դրական քայլ։
Այս մասին թուրքական Anadolu գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը:
«Մենք ողջունում ենք այս հանդիպումը։ Միացյալ Նահանգները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում է որպես դրական քայլ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում», - նշել են Պետքարտուղարությունից։
Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցային գործընթացին՝ Պետքարտուղարությունից նաև հավելել են, որ երկու երկրները շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, և ԱՄՆ-ը վճռական է՝ աջակցելու այդ գործընթացին։
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը