ՔՊ-ականների ապօրինի որոշումները թանկ են նստում «հպարտ հարկատուներիս» վրա․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան «Կարճ ասած» ալիքում գրում է․

ՀՀ հպարտ հարկատուներիս գրպանից Փաշինյանի կառավարությունը 42 միլիոն 626 հազար 500 դրամ դուրս գրեց՝ ՔՊ-ական պաշտոնյաների թույլ տված ապօրինությունների պատճառով քաղաքացիներին փոխհատուցում վճարելու համար։

Ի՞նչ է տեղի ունեցել․

Շիրակում այս 6 տարիների ընթացքում մի 6 ՔՊ-ական փորձել է ինքնահաստատվել մարզպետի պաշտոնում։ Նրանցից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը (պաշտոնավարել է 6․02․2019 - 21․01․2021), պաշտոնի նշանակվելուց ամիսուկես անց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հասմիկ Պետրոսյանին հանում է գործից։ Պետրոսյանը դիմում է դատարան և բոլոր երեք ատյաններում էլ հաղթում։ Մարզպետարանը պարտավորվում է նրան վճարել մոտ 17 մլն դրամ՝ պաշտոնանկությունից ի վեր հարկադիր պարապուրդում գտնվելու համար։

Տիգրան Պետրոսյանին հաջորդած Հովհաննես Հարությունյանը (21․01․2021-04․11․2021), մարզպետ նշանակվելուց կարճ ժամանակ անց՝ 12.04.2021թ․, աշխատանքից ազատում է Ժորժիկ Սերոբյանին։ Նա էլ է դիմում դատարան ու հաղթում․ մարզպետարանը նրան էլ պարտավորվում է հարկատուներիս գումարներից վճարել 25 մլն 630 հազար 100 դրամ։

Սա հազարեսիմորերորդ դեպքն է երևի․ այսօրվա ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին էլ հիշեցրին, որ երբ արդարադատության նախարար էր, պետի տեղակալի է ապօրինի ազատել աշխատանքից, պարտվել դատարանում, և պետությունը ավելի քան 50 մլն դրամ է պարտավորվել վճարել։

Հայաստանում ինչպե՞ս է գործում կառավարման համակարգը․ ըստ իս ու շատերի՝ հետևյալ կերպ․ մեկը որ նշանակվում է պաշտոնի, իր ենթակայության տակ գտնվող մարմիններում ում ինչպես ուզում՝ ազատում է աշխատանքից, տեղը նշանակում ում ուզում է (կամ ում ասում են)։ Այս իշխանության օրոք դրանք հիմնականում թիմի անդամներն են, իրենց ու իրենցականների հարազատ-բարեկամ-ընկեր-խնամի․․․․ները։ Աշխատողին ազատում են, տեղը զբաղեցնում արդեն ասացի ումով, որովհետև պետական համակարգը դարձել է ՔՊ-ականներին աշխատանով ապահովելու հիմնական տեղը։ Ով դիմում է դատարան, սովորաբար շահում է դատը, ու ՔՊ-ական պաշտոնյաների սխալների արդյունքում տուժում է պետական բյուջեն, «հպարտ» հարկատուն։

Օրինակ՝ Շիրակի ՔՊ-ական մարզպետների սխալ որոշումների արդյունքում փոխհատուցվելիք գումարը տրամադրվել է երկու այլ ծրագրից գումար պակասեցնելով։

Զավեշտը գիտե՞ք որն է․ գումարը այսքան մեծ չէր լինի, եթե մարզպետները ժամանակին ընդունեին սխալը, ոչ թե պնդեին։ Օրինակ՝ հիշյալ երկու դեպքերում էլ առաջին ատյանի դատարանում պարտվելուց հետո մարզպետարանի աշխատակազմը բողոքում է վերաքննիչ։ Մենք գիտենք, թե Հայաստանում որքան երկար են տևում դատական նիստերը, տարիներով։ Եվ ուրեմն, մարզպետարանը բողոքարկում է վերաքննիչ, պարտվելուց հետո՝ վճռաբեկ, դատարանից դատարան տարիներ են անցնում, հարկադիր պարապուրդի գումարը կրկնապատկվում-եռապատկվում է։ Եթե առաջին ատանից հետո ընդունեին սխալը ու վճարեին, այսօր այդ գումարը չէր կազմի 110 հազար դոլար։ Այս պարագայում անգամ վճռաբեկից հետո փոխհատուցումը չեն չճարել, գործը հասել է ԴԱՀԿ, ԴԱՀԿ-ն որոշել է արգելանք դնել մարզպետարանի հաշիվների վրա, նոր որոշել են գումար տալ, այն էլ պարզվել է՝ գումար չունեն, դա անում է կառավարությունը։

Այստեղ շահող են դուրս գալիս միայն մարզպետարանի հեռացված աշխատողները։ Տվյալ պարագայում՝ Հասմիկ Պետրոսյանը, որ ապօրինի ազատվել է աշխատանքից (հետո երևի այլ աշխատանք գտել), մարզպետարանում աշխատել է 2018-ի նոյեմբերից 2019-ի մարտ ամիսը, այսինքն՝ ընդամենը 4 ամիս, բայց կստանա մի 4 և ավելի տարվա աշխատավարձ։

Կրկնում եմ՝ սա ընդամենը հերթական դեպքն է և մեկ ոլորտն է, թե ինչպես է այս իշխանության գործունեության արդյուքում տուժում ՀՀ հարկատուն ու ՀՀ քաղաքացին։

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Անսթափ վարորդը «Opel»-ով բախվել է եզրաքարին ու գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. երեխան ու հղի կինը տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանի գոռոցները չե՛նք մոռացել․ Արսեն Վարդանյան (video) Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում «Սամվել Բաբայա՛ն, դու ո՞վ ես, որ նման բան ես համարձակվում ասել»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Երևանի Տիգրան Մեծի պողոտայում դանակահարել են թիվ 38 ավտոբուսի վարորդին «Սև գիրքը» հասավ Նիկոլին․․. (video) Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. հերթական հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» ԱԺ-ում «պայթեց» Փաշինյանի իրական կերպարը․․․ (video) Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղում. Գագիկ Սուրենյան Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ դրանք կյանքի կոչելու. Գևորգ Ստեփանյան Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը Քաղաքապետարանը իշխանազրկվել էր․․․ փախչելու են ամեն տեղից․ Անդրանիկ Թևանյան (video) #ՀԻՄԱ․ Բոլոր դիրքերից Ադրբեջանը պատրաստվում է անցնել հոշոտման, եթե․․․ (video) Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարը եղել է Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը. Շարմազանով Փաշինյանն անցավ քրեական ենթամշակույթին․․․ (video) Խնդիրները լուծում ստանալու փոխարեն ավելի են խորանում՝ ուրացումի ու դավաճանության քարոզը վերածելով պետական «գաղափարախոսության». «Միասին» «Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար Փաշինյանն ու ՔՊ-ականները այլևս բացահայտել են իրենց հաջորդ հրեշավոր քայլը․պահեստազորի փոխգնդապետ (video) «էս ո՞վ են սրանք․ թուրքի տակ պառկածը չի՛ կարա իմ երկիրը պահի»․ Արթուր Այվազյան (Մանախ) (video) Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան Երևանում «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակը, ապա էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի Ուժգին երկրաշարժ՝ Ստամբուլում Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am