ԱՄՆ-ի կեղծավոր քաղաքականությունը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ցույց է տալիս Վաշինգտոնի իրական դեմքը

Եվ այսպես. ամերիկյան բարձրաստիճան գործիչները հայտարարում են, որ Մոլդովան և Ուկրաինան բավարարում են եվրոպական չափանիշները և արժանի են ԵՄ անդամ դառնալուն, իսկ Վրաստանը` ոչ:

Այստեղ արժե, որ այս հարցը բաժանենք երկու մասի:

Նախ, այդ երկրների ԵՄ անդամ դառնալու խնդիրը չպիտի այդ չափ մտահոգեր ԱՄՆ-ին, ով ԵՄ անդամ չէ: Տպավորությունն այնպիսին է, թե ԱՄՆ-ն ԵՄ –ի ամենախոշոր անդամներից է և այդ իսկ պատճառով, իրավունք է ստացել քննարկել, թե որ երկիրն է պատրաստ ԵՄ անդամ դառնալ, իսկ որը՝ ոչ:

Ավելին, եվրոպական գործիչների հայտարարություններն ընդամենը փոխլրացնում են ամերիկյան գործիչներին և այնպիսի տպավորություն է առաջ գալիս, որ եվրոպացիները պարզապես կրկնում են ամերիկացիները մտքերը:

Սա նման է ԽՍՀՄ-ի ժամանակներին, երբ ԽՄԿԿ-ի քաղբյուրոյի ղեկավարի մտքերը հետագայում գովաբանում եին միութենական հանրապետությունների ղեկավարները:

Այն, որ դա այդպես էր ԽՍՀՄ-ի ժամանակներում, հասկանալի է, քանզի ԽՍՀՄ-ը տոտալիտար պետություն էր: Իսկ այն, ինչ կատարվում է այսօր, արդեն ծիծաղելի է և ողբերգական միաժամանակ, քանի որ տոտալիտար ԽՍՀՄ-ին այսօր, գրեթե նույնությամբ կրկնօրինակում են եվրոպական վերնախավերը:

Եթե սա է իրական «դեմոքրասին», ապա դա իսկական ողբերգություն է, և նախկին ԽՍՀՄ-ի ժողովուրդները չեն ուզենա երկրորդ անգամ նույն գետը մտնել, թեկուզև այլ փաթեթավորմամբ:

Խնդրի երկրորդ մասը, դա այն է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչները միաձայն հայտարարում են, որ ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, Վրաստանը սկսում է «չհամապատասխանել եվրոպական ստանդարտներին»:

Փորձենք քննարկել նաև այս խնդիրը, թե այս երկրներից որն է ավելի մոտ եվրոպական ստանդարտներին:

Տնտեսական զարգացման հարցում, Վրաստանն անհամեմատելի առաջ է, թե Մոլդովայից, և թե Ուկրաինայից:

Կոռուպցիայի մասով Մոլդովան և Ուկրաինան նույնիսկ հետ են մնացել շատ ԵԱՏՄ անդամ երկրներից, էլ չասենք Վրաստանի մասին, որ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից անգամներով:

Մարդու իրավունքների մասով նույնպես չի կարելի համեմատել այս երկրները, քանզի Մոլդովան և Ուկրաինան նույնիսկ եվրոպական չափորոշիչներով զգալի հետ են մնացել Վրաստանից:

Մամուլի ազատության մասով նույնիսկ խոսք չի կարող լինել Վրաստանը և վերը նշած երկրները համեմատելու մասին:

Վերջապես Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենց նպատակն է դառնալ ԵՄ անդամ: Այսինքն այս հարցում էլ կարծես թե խնդիր չպիտի լիներ: Այդ դեպքում ինչո՞ւ են բողոքում վրացիներից:

Կարծում ենք, որ ամերիկացիների դժգոհությունը բացահայտում է իրենց իրական նպատակները:

Ամերիկացիներին չի հետաքրքրում, թե Հայաստանը, Վրաստանը, կամ Ադրբեջանը կլինե՞ն ԵՄ անդամ, թե՞ ոչ: Նրանց հետաքրքիր է մեկ հարց. այս երկրները, պատրա՞ստ են դառնալ Ռուսաստանի դեմ մանրադրամ, թե՞ ոչ: Ահա սա՛ է նրանց գլխավոր հարցը:

Իսկ այստեղ տեսանելի է Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի վերնախավելի դիրքորոշումների տարբերությունը:

Վրացիները չեն ուզում դառնալ հակառուսական մանրադրամ, և հենց դրա պատճառով էլ նրանց հանդեպ սկսում են կիրառել պատժամիջոցները:

Հայաստանը ընդհանրապես ԵԱՏՄ անդամ է, բայց արի ու տես, որ ամերիկացիների համար Փաշինյանն ավելի գերադասելի է, քան Կոբախիձեն, ով հայտարարում է, որ իր երկրի նպատակը ԵՄ անդամ դառնալն է:

Այստեղ էլ է ամեն ինչ պարզ: Կոբախիձեն Վրաստանի սուվերեն ղեկավարն է և հայտնում է իր երկրի գլխավոր նպատակը, սակայն չի ուզում, որ իր երկիրը դառնա ռուս-ամերիկյան հարաբերություններում մանրադրամ:

Փաշինյանը նույնիսկ չի հայտարարում, որ Հայաստանը պիտի դառնա ԵՄ անդամ, սակայն ամերիկացիների համար, ցանկալի կերպար է, քանի որ ամեն ինչ անում է, որ Հայաստանը դառնա ռուս-ամերիկյան հարաբերություններում մանրադրամ, որտեղ ամերիկացիները ռուսների կփորձեն հարվածել «հայկական խաղաղթղթով»:

Հայ ժողովուրդը ունի հարուստ փորձ, թե ինչով է ավարտվում, այդ հակասություններում մանրադրամ դառնալը: Բայց այս ամենից հետո ոչ մի հետևություն չի կարողանում անել և կրկին ողբերգությունների է ենթարկվում:

Որպեսզի հնարավոր լինի կանգնեցնել այս ողբերգական շղթան, պիտի փոխել հայկական միջավայրի բոլոր խաղի կանոնները, քանզի պահպանողական հայ գործիչները այլ լեզու չեն հասկանում և դրա համար էր, որ հայ բնակչության ողբերգությունները վերջ չեն ունենում:

Իսկ ամերիկացիների համար նման ժողովուրդներն ու վերնախավերը, իդեալական «մատերիալ են»՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար:

Օրինակ, վերջին ուկրաինացու միջոցով փորձում են թուլացնել Ռուսաստանը, զոհ չտալով ոչ մի ամերիկացու կյանք: Կամ վերջին ղարաբաղցու միջոցով հեռացրին ռուսներին Ադրբեջանից:

Որպեսզի այս շղթայից դուրս կարողանանք գալ, մեզ նույնպես անհրաժեշտ են ոչ ստանդարտ քայլեր:

Հակառակ դեպքում՝ մենք կավարտենք մեր պատմությունը այնպես, ինչպես ավարտեցինք 100 տարի առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ երբ և որտեղ կլինի. «Ժողովուրդ» Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ» Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ. «Հրապարակ» Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» ՔՊ տիկնայք «ֆլիրտի» մարաթոն են հայտարարել. «Հրապարակ» «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը վերահաստատել է իր աջակցությունը Եկեղեցուն ու Վեհափառին Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Ռուսաստանը մարդասիրական հիմքով կազատի ամերիկացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ 103-ամյա վետերանը կհարցաքննվի Գոհար Ղումաշյանի գործով «Արցախի ժողովրդի քաղաքական կամքը չի վերացվել և չի կարող վերացվել» Եվրոպական անվանի ակումբը կարող է վերսկսել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է բացառիկ բարձր արժեքի Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը Մոտոցիկլը բախվել է Պռոշյանի դիսպետչերական կետին․ օտարերկրացի մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը 44-օրյա պատերազմnւմ անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ Մարիամը Ալիկ Ալեքսանյանի կալանավորելու որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է Արման Ծառուկյանն իմացել է իր հաջորդ մրցակցի անունը Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել 39․2 °C Երևանում․ հուլիս ամսվա եղանակային ռեկորդները Հայաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am