Կկարճվի արդյոք Փոքր Վեդու մանկապարտեզի միջադեպով գործը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ մարմինները մտադրություն ունեն կարճելու Փոքր Վեդու մանկապարտեզի միջադեպով գործը, սակայն դեռեւս վերջնական որոշում չկա։

Տեղեկությունը փորձեցինք պարզել քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ այս փուլում նախաքննությունը բնականոն հունով շարունակվում է։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում՝ ծեծում երեխային: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

Ի դեպ, երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ։ Իսկ, ահա, Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզի դաստիարակը՝ Հերմինե Սարգսյանը, որն ավագ խմբի սան Ա. Կ.-ին ծեծել էր քնի ժամին, զղջացել է արարքի համար ու պատրաստ է ներողություն խնդրելու ե՛ւ երեխայից, ե՛ւ նրա ծնողներից:

Այս մասին հայտնել էր Հերմինե Սարգսյանի պաշտպան Արթուր Նահապետյանը՝ նշելով. «Նա զղջում է կատարվածի համար, դիրքորոշում է արտահայտել, որ պատրաստ է ներողություն խնդրել թե՛ երեխայից, թե՛ նրա ծնողներից»:

Չի բացառվում նաև, որ այս դեպքում էլ, գործուն զղջման հիմքով, գործը կկարճվի: Հետևենք զարգացումներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի». Էրդողան Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում Փաշինյանը և Գռզոն ՀԷՑ-ը պատրաստվում են վաճառել թուրքական Aksa Energy-ի սեփականատեր Ջեմալ Ղազանչիին. ահա, թե ինչու են ձերբակալել Սամվել Կարապետյանին. Անդրեյ Արեշև Մեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց Թեմ Շտապ․ Սամվել Կարապետյանը կալանավորվեց ՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին վերադառնալ հայրենիք Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան Արագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր Սամվել Կարապետյանին ոչ թե որպես վտանգ ներկայացնել է պետք, այլ` հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան Թշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա Մինասյան Երեք քննիչ է բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը դատարանում ներկայացրել Ձերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք» Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան Թրամփը Նեթանյահուին հորդորել է շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունները Իրանում կորել է ինտերնետ հասանելիությունը Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին Ադրբեջանում Սոլովյովին մեղադրել են բացահայտ թշնամանք ցուցաբերելու մեջ Սամվել Ալեքսանյանի կինն արձագանքել է Կարապետյանի դստեր` դատարանի մոտ հավաքվելու կոչին «Փոքրիկ ձեռքեր, մեծ երազանքներ»․ կայացավ Радуга -յի հերթական ցուցահանդեսը «Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնությունները Տաշիրում կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ–ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը Մարդ, ով սեփական տան պաստառի հարցը չի կարողացել լուծել ու կյանքում ոչ մի ազնիվ կոպեկ չի վաստակել․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am