Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն «ընտրվեց» ԱՄՆ քաղաքացի, Պրահայում 28 տարի ապրող ոմն Արմեն Քոլոյանը

Փաստացի Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենի միայն անունն ու ազգանունն է հայկական: Այս անձնավորության մնացած բոլոր գործոնները Հայաստանի հետ որևէ առնչություն չունեն: Մարդը ԱՄՆ-ի քաղաքացի է, տասնյակ տարիներ ապրել է Հայաստանից դուրս, հանրությանը անհայտ անձ է, ով աշխատել է կամ աշխատում է ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատության» ռադիոկայանում:

Մի՞թե պարզ չէ, թե ինչու հենց նման անձնավորության պիտի տեսներ Փաշինյանը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում:

Ընդ որում, պարզվում է, ռադիոյի ավելի քան 300 աշխատողները ցանկանում էին, որ տնօրենի պաշտոնը կրկին զբաղեցներ նախկին տնօրենը: Սակայն, քանի որ վերջինս հանդգնել էր քննադատել Փաշինյանին արտաքին քաղաքական որոշ հարցերի շուրջ, լիազորությունները ավարտվելուց հետո իշխանությունները նրանից որոշել էին ազատվել՝ «ըմբոստ» պահվածքի համար:

Եվ ամենահետաքրքիրը. «դեմոքրասիի» պայմաններում Հանրային հեռարձակողի խորհրդի յոթ անդամներից հինգը «քվեարկել էին» հենց Քոլոյանի օգտին: Իսկ նախկին տնօրենը, ում աջակցում էր ռադիոյի կոլեկտիվի մեծ մասը, չստացավ ոչ մի ձայն:

Սա՛ է Փաշինյանի իրական «դեմոքրասին», որտեղ կառավարվող մարդիկ պիտի լինեն հլու-հնազանդ ուսապարկեր, հակառակ դեպքում՝ պիտի հեռացվեն իրենց պաշտոններից:

Իսկ ռադիոյի նոր «տնօրենի» ցուցիչները ցույց են տալիս, թե ինչպես է Փաշինյանը «պայքարում», որ Հայաստանը չդառնա «ծայրագավառ»:

Սրանց մոտ ցինիզմն ու փարիսեությունը այն աստիճանի են հասել, որ նույնիսկ հիտլերյան Գերմանիայի պրոպագանդայի նախարար Գեբելսը նախանձից մի քանի անգամ շուռ է եկել իր դագաղում: Քանզի չէր պատկերացնի, որ «տաղանդավոր» աշակերտներ կունենար հեռավոր Հայաստանում՝ ի դեմս տարատեսակ փաշինյանների, որոնք այդ արվեստում անգամներով կարողացել են գերազանցել իրեն:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ.

Մեր բարեմաղթանքները Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ով 90-ականներին համարվում էր պարկեշտ անձնավորություն: Կարծում ենք, որ ինքը կհուշի հետաքրքրվողներին, թե ո՞ր պահից է ազնիվ մարդը փչանում: Եվ արդյոք դա կախվա՞ծ է փողի քանակից, թե՞ այլ գործոններ էլ են լինում:

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 860 անգամ
Լրահոս
Եվրոպայում Նիկոլին ասել են՝ փասա-փուսեդ հավաքի ու գնա՛․ ՊՆ նախկին նախարար (video) Ռուսաստանի և Իրանի մոտեցումները սկզբունքորեն համընկնում են․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին (video) Նիկո՛լ, լավ լսիր․ դա քո հարցը չէ․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչպես է Նիկոլի անունից փախչում քաղաքացին. հարցում (video) Ալե՛ն, քո անբարոյականությանն ի պատասխան լսիր՝ ինչ են արել արցախցիները․ Ջամալյան (video) #ՀԻՄԱ․ Պատերազմը նոր փուլ մտավ․ Թրամփն ու Պուտինն ազդարարեցին (video) Փաշինյանը պետք է հետևանքների համար պատասխան տա իր ժողովրդին. Զախարովա (video) Այս թալանչիական որոշումը չի՛ անցնելու․ բոյկոտում ենք․ Սոնա Աղեկյան (video) Հիմա լսե՛ք՝ ինչպես են իրենք ամեն կերպ ուզում, որ թանկ փաթեթները վաճառեն․ ավագանու անդամ (video) Նիկոլը տվեց մեզ սպասվող սարսափելի պրոցեսների անոնսը. Դավիթ Սահակյանց (video) Երբեւէ մոնիտորինգ անցկացրե՞լ եք, թե ինչ է ձեզ, ողջ ընդիմությանն ու պետությանը տալիս բոլորիս ծաղրող եւ բացահայտ խեղկատակության վերածված այդ հարց ու պատասխան կոչվածը…Հակոբյան #ՀԻՄԱ․Ես կոնկրետ ինֆորմացիա ունեմ՝ Նիկոլը գնացել է ԱՄՆ՝ տված փողերի հարցը լուծելու․ Արշակ Կարապետյան (video) Տեսնես գոնե մի հատ տաբուրետ կգտնե՞ն համաժողովի ժամանակ սրան տան, թե՞ պատի տակ ոտքի վրա կանգնած է մնալու Ու՞մ է հաջողվել․ Ուկրաինայի օրինակով Զախարովան զգուշացրեց Հայաստանին (video) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան Ռոբերտ Քոչարյանն ասուլիս կտա Երիտասարդները ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի են բռնվել վարորդի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքին Կոնկրետ փաստ՝ Նիկոլը որպես ադրբեջանական ազդեցության գործակալ․ Արմեն Աշոտյան Ով է Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամը Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը. Սուրենյանց Ներկայացված մեղադրանքները դուրս են ողջամտության սահմաններից. Սիրանուշ Սահակյան Շմավոնին, իրավամբ, խաբել են․ փաստաբան Լևոն Բաղդասարյան ՔՊ-ական պատգամավորը «Վալենտինի» կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացել Նիկո՛լ, առևտրականների ճակատի քրտինքը չենք փոխի քո նման թալանչի «սոված շան հետ» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am