Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն «ընտրվեց» ԱՄՆ քաղաքացի, Պրահայում 28 տարի ապրող ոմն Արմեն Քոլոյանը

Փաստացի Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենի միայն անունն ու ազգանունն է հայկական: Այս անձնավորության մնացած բոլոր գործոնները Հայաստանի հետ որևէ առնչություն չունեն: Մարդը ԱՄՆ-ի քաղաքացի է, տասնյակ տարիներ ապրել է Հայաստանից դուրս, հանրությանը անհայտ անձ է, ով աշխատել է կամ աշխատում է ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատության» ռադիոկայանում:

Մի՞թե պարզ չէ, թե ինչու հենց նման անձնավորության պիտի տեսներ Փաշինյանը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում:

Ընդ որում, պարզվում է, ռադիոյի ավելի քան 300 աշխատողները ցանկանում էին, որ տնօրենի պաշտոնը կրկին զբաղեցներ նախկին տնօրենը: Սակայն, քանի որ վերջինս հանդգնել էր քննադատել Փաշինյանին արտաքին քաղաքական որոշ հարցերի շուրջ, լիազորությունները ավարտվելուց հետո իշխանությունները նրանից որոշել էին ազատվել՝ «ըմբոստ» պահվածքի համար:

Եվ ամենահետաքրքիրը. «դեմոքրասիի» պայմաններում Հանրային հեռարձակողի խորհրդի յոթ անդամներից հինգը «քվեարկել էին» հենց Քոլոյանի օգտին: Իսկ նախկին տնօրենը, ում աջակցում էր ռադիոյի կոլեկտիվի մեծ մասը, չստացավ ոչ մի ձայն:

Սա՛ է Փաշինյանի իրական «դեմոքրասին», որտեղ կառավարվող մարդիկ պիտի լինեն հլու-հնազանդ ուսապարկեր, հակառակ դեպքում՝ պիտի հեռացվեն իրենց պաշտոններից:

Իսկ ռադիոյի նոր «տնօրենի» ցուցիչները ցույց են տալիս, թե ինչպես է Փաշինյանը «պայքարում», որ Հայաստանը չդառնա «ծայրագավառ»:

Սրանց մոտ ցինիզմն ու փարիսեությունը այն աստիճանի են հասել, որ նույնիսկ հիտլերյան Գերմանիայի պրոպագանդայի նախարար Գեբելսը նախանձից մի քանի անգամ շուռ է եկել իր դագաղում: Քանզի չէր պատկերացնի, որ «տաղանդավոր» աշակերտներ կունենար հեռավոր Հայաստանում՝ ի դեմս տարատեսակ փաշինյանների, որոնք այդ արվեստում անգամներով կարողացել են գերազանցել իրեն:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ.

Մեր բարեմաղթանքները Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ով 90-ականներին համարվում էր պարկեշտ անձնավորություն: Կարծում ենք, որ ինքը կհուշի հետաքրքրվողներին, թե ո՞ր պահից է ազնիվ մարդը փչանում: Եվ արդյոք դա կախվա՞ծ է փողի քանակից, թե՞ այլ գործոններ էլ են լինում:

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 958 անգամ
Լրահոս
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում Խայտառակ վիճակ է… Գրիգոր Մինասյանն էլ ասում էր՝ նոր բանտ ենք կառուցելու, կառուցե՞ց, թե՞ եվրոպացիներից բերած գումարներն ուղղակի մսխեցին․ 168.am Ելիսեյան պալատը պաշտոնական ներողություն է պահանջում France Télévisions-ից. Le Point Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել. Էդուարդ Շարմազանով Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո» «Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան «Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան «Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան «Կարճատև այցով վերադառնում եմ»․ ինչ է պատահել, ինչու է վերադառնում Նիկոլ Փաշինյանը Բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներ Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին․ Ադրբեջանցի բլոգերը նմանակում է նրան Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնի «Սրբուհի Գալյա՛ն, բա ափսոս չէին մեր 5000 երեխեքը, որ հողի տակն անցան»․ մանկավարժը չզսպեց զայրույթը (video) «Հուզվելով ու գնալով չի է՜՜՜ աղջիկ ջա՛ն, բա էս մարդիկ ո՞ր պատին տան իրենց գլուխը, որ»․․․ (video) «Գետինը մտնե՛ս․․․ Աննա Վարդապետյա՛ն, երեկ քո դատախազին ի՞նչ արեցիր, պատժեցի՞ր» (video) «Տեսա՞ք թոշակառուների նկատմամբ սրանց նոր անբարոյականությունը»․ Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am