Ենթադրյալ օրինախախտ դատավոր Դոլամազյանին կներեն. հրահանգ կա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 5-ին հրապարակելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշումը: Ու մինչ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում քննում է Դոլմազյանի վարքը, կատարած քայլերի օրինականությունը, «Ժողովուրդ» օրաթերթին որոշ տեղեկություններ հասան ԲԴԽ նախնական հավաքական տրամադրությունների մասին: Ըստ այդմ` ամենայն հավանականությամբ, Վահե Դոլմազյանի լիազորությունները չեն դադարեցվի, ԲԴԽ-ն, թերեւս, կբավարարվի նրան միայն նկատողություն տալով։
Թեեւ ԲԴԽ-ն հուլիսի 16-ի նիստում քննարկեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի` այս տարվա մարտին ներկայացված հաղորդումը այն մասին, որ դատավոր Դոլմազյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, բայց լավ է տրամադրված ենթադրյալ օրինախախտ դատավորի նկատմամբ:
Իսկ ինչի մասին է խոսքը. ՀՀ ԱՆ ներկայացուցիչը ԲԴԽ-ում հայտնեց. ««Կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին» որոշման շրջանակում մեկնման վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու եւ մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում դատավորը լուծել է այդ հարցերը…Ինչի իրավասություն չի ունեցել:
Դատավորի կողմից համապատասխան վարքագծի կանոնների խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ»,- հուլիսի 16-ի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ կոչ անելով ԲԴԽ-ին բավարարել ԱՆ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի` ԱԺ «կարճաժամկետ մեկնման» հանգամանքներին, որի ընթացքում Տոնոյանը հասցրել էր տեսակցել մորը՝ առանց ձեռնաշղթաների:
Դատավոր Դոլմազյանը, իհարկե, չի ընդունում իրեն մեղսագրվողը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դոլմազյանի մասով ներողամտությունը ունի քաղաքական շարժառիթներ, քանի որ նա քննում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի, Դավիթ Տոնոյանի ԲԴԽ նախկին նախագահի եւ էլի այլ քաղաքական բնույթի գործեր ու քննում է ցանկալի ուղով, արդյունքները քաղաքական իշխանությանը բավարարում են: Ասել է թե՝ Դոլմազյանը իշխանության «սրտի» դատավորն է, դրա համար նրան, թերեւս, միայն նկատողություն կտան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է Անհետ կորածների ծնողները օրեր են անցկացնում ԱԱԾ-ի մոտ, այդ մարդկանց պատասխան թող տան (video) Վենսը սոցցանցում անդրադարձել է Հայաստան կատարած այցին Ավինյանի բորբոքված ելույթը (video) Պարզվեց՝ ասֆալտն էլ միֆ է․ «Հրապարակ» Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ապարան-Շենավան-Հարթավան խաչմերուկում. բախվել են «Nissan Sentra»-ն ու «Opel»-ը Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում է Էդ ու՞մ հետ եք հանցավոր համաձայնության եկել․ վախենու՞մ եք անունները տալ․ ավագանու անդամն՝ Ավինյանին (video) Միքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել են «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․Ատոմակայանը կփակվի․ Թուրքիան հասնում է իր նպատակին․ Հովհաննիսյան (video) Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է Չխանգարե՛ք ինձ, մի՛ խառնվեք, երբ խոսում եմ․ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) Կառավարությունը թերացել ա․․․ ի՞նչ է հիշեցնում Հայկ Սարգսյանը (video) ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության բանաձեւը «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում Հայաստանում սկսել ատոմակայանի նախագծի իրագործումը. ՌԴ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով» Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան Պեդրո Զարուկյանն ու Ավինյանը «կծեցին» միմյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am