Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը մեկնարկել է «Չաղ Ռուստամի» միջոցով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հերթական իմիտացիան բեմադրել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել «քրեական ենթամշակույթի» անվան տակ, քրեական բարքերով ապրող բոլոր անձանց նկատմամբ որոշակի պատժիչ գործողություններ ձեռնարկել՝ հանրությանը դա ներկայացնելով իբրեւ քրեական բարքերի դեմ իրականացվող խիստ պայքար։ Խոսքը հատկապես քրեական աշխարհի այն անձանց մասին է, որոնք վերջին շրջանում աղմկահարույց դեպքերի կիզակետում են հայտնվել։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մեկնարկը տվել են «Չաղ Ռուստամ»-ի միջոցով։


ArmLur.am-ը առաջինն էր հայտնել, որ կիրակի օրը իրավապահները, «գետնին տապալելով», ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով: ՆԳՆ-ից եւս պաշտոնապես հաստատեցին ArmLur.am-ի տեղեկությունը։ Երեկ իրավապահները հիշել էին նաեւ քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկին»՝ Ալիկ Բանդուրյանին:

ArmLur.am-ը հայտնել էր, որ իրավապահները երեկ՝ առավոտյան, դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել հատակին ու խուզարկություն սկսել: Նշենք, որ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» անվան հետ։ Ըստ մեր տեղեկությունների՝ խուզարկությունը կապված է եղել Սեւանի ավագանու անդամ Արսեն Աֆինյանի սպանության հետ, որ տեղի էր ունեցել օրեր առաջ Սեւանում, եւ որի «հեղինակը» «Նորատուսցի Ալիկի» եղբոր՝ Արայի որդին էր՝ Լեւոն Բանդուրյանը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ քրեական հեղինակությունների վերջին ակտիվությունից հետո իշխանության ներսում քննարկում է եղել, որոշում են կայացրել պատժել քրեական աշխարհի այն ներկայացուցիչներին, որոնք տեսադաշտում են հայտնվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Արդեն պարզ է Նիկոլ Փաշինյանի ուղերձի հիմնական ասելիքը․ Արսեն Բաբայան Մոլդովան արգելել է ՔՊ-ական պատգամավորի ավիաընկերության գործունեությունն իր տարածքում Ո՞րն է "հարբեցող ծաղրածու" Նիկոլի խաղաղության խասյաթը Նիկոլ Փաշինյանը Ալիևին զեկուցեց հպատակվելու մասին Պատահական չի ընտրվել «գաղափարախոսական» ուղերձի օրը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Նոր Սահմանադրության ընդունմամբ Փաշինյանն իրականացնում է Ադրբեջանի պահանջը․ քաղաքագետ «2021թ. կեղծ «խաղաղությունով» խաբեց՝ հանձնելով Արցախը և ՀՀ 220 ք/կմ-ը, 2026թ-ին «իրական Հայաստանով» է խաբելու՝ կործանման տանելով այն» Սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի հեղինակության մասին Ալիևը այսօր հերթական անգամ օկուպացված Ստեփանակերտում է... Հայաստնաի վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին Վարչապետի աշխատակազմը բժշկական խալաթներ է գնել «Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է». Վարուժան Գեղամյան Նոր սահմանադրության ընդունումը էական է Զինծառայողի մահվան գործով երկու անձ է կալանավորվել. նրանք մեղադրվում են զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը ՔԿ-ն հաստատում է Ով է Կիևյան կամրջից իրեն ցած նետած տղամարդը և ինչ է թողել մեքենայում Գարիկ Գալեյանին ազատազրկման դատապարտելու վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Էրդողանն արդեն իր անձրևանոցի միջոցով մտնում է մեկ այլ աշխարհաքաղաքական միջավայր. թուրքագետ Նիկոլը բազմիցս ապացուցել է, որ չունի արժեքաբանական ու գաղափարական սկզբունք․ ՀՀԿ խորհրդի անդամ Ինչո՞ւ եք այլանդակում քաղաքի փողոցները․ Հրայր Կամենդատյան Ջրաhեղձ եղած տղամարդու մարմին են գտել․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am