180 մլն դրամ`«Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար. ինչպե՞ս են ծախսվել գումարները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 180 մլն դրամ գումար է հատկացրել։


Այդ նախագծի շրջանակում 3 համերգային ծրագիր պետք է անցկացվի, որոնցից առաջինը շաբաթ օրը տեղի ունեցավ Գյումրիում՝ Թաթայի համերգի ուղեկցությամբ, մյուս երկու միջոցառումները պետք է կայանան օգոստոսի 10-ին՝ Իջեւանում, որի ընթացքում նախատեսվում է «Կարեն Սեւակ» խմբի երաժշտական ելույթը, ինչպես նաեւ ներկա կլինեն վրացահայ կատարողներ. իսկ ահա օգոստոսի 24-ին Եղեգնաձորում կայանալիք համերգին ելույթ կունենա «Լադանիվա» խումբը։

Հանրային հեռուստաընկերությունը «Ֆեստիվառի» նախագիծն իրականացնելու համար 180 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Գյումրիում շաբաթ օրը՝ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում համերգի ժամանակ, Թաթայի եւ նրա հետ ելույթ ունեցող խմբի ծախսերի ապահովման համար 30 մլն դրամ է հատկացվել. համերգային ծրագրի հաղորդավարներին 500 հազար դրամ է հատկացվել, DJ ծառայության համար՝ 400 հազար դրամ։ Պրոդյուսերական աշխատանքների համար հատկացվել է 800 հազար դրամ, անձնակազմի ադմինիստրատիվ աշխատանքների համար՝ եւս 800 հազար դրամ: Լեդ էկրանի ձեռքբերման համար շուրջ 5 մլն 430 հազար դրամ է տրամադրվել, իսկ ձայնային սարքավորումների համար՝ 12 մլն 510 հազար դրամ, լուսային սարքավորումների համար 7մլն 950 հազար դրամ է հատկացվել։

Երգիչ Թաթայի մենահամերգը շաբաթ օրը Գյումրի էր «տարել» ինչպես հանրային շատ դեմքերի, այնպես էլ իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Դե իսկ Գյումրու ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանն էլ «Ֆեստիվառի» հաշվին որոշել էին դիվիդենդներ հավաքել Նիկոլ Փաշինյանի առջեւ. նրանք շարքով հերթ էին կանգնել՝ վարչապետին դիմավորելու ու նրա ձեռքը սեղմելու հնարավորությունը բաց չթողնելու համար»:


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Փաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբան Վերջացրեք էս ծածկադմփոցն ու գործ արեք Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը» Արտակարգ իրավիճակ Իրանում․ կա 5 զոհ, մեծ թվով վիրավորներ Սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները․ Սյունիքի մարզպետ Տեւական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին․ Սյունիքի մարզպետ Պուտինը պատրաստ է բանակցել Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման պայմանները Երևանում պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է 2-րդ հարկից լվացք կախելու պահին «Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը Մոմավառություն-ակցիա՝ Փաշինյանի ավտոշարասյան զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակին «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները»․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը Ինչ սպասել Թրամփից․ նոր որոշում Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է իրավական գործընթացներում ընթացակարգային որոշումները․ ՀՀ ներկայացուցիչ Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ Իրանում հզոր պայթյուն է որոտացել․ կան հարյուրավոր տուժածներ Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Իրականացնելով հանցավոր արարք՝ երկրի բարձրագույն պաշտոնյայի մասնակցությամբ մի ողջ ավտոշարասյուն փախուստի էր դիմել. Մելոյան Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի «Զորականի բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից»․ Ոսկան Սարգսյան «Վերամբարձ կռունկի վթարի հետևանքով կա վիրավոր»․ Գրիգոր Իսկանդարյան «Քաղաքացու օր է նշում մի ոհմակ, որի պարագլխի շարասյունը հղի կնոջը գցեց մեքենայի տակ»․ Արամ Գևորգյան Այս հայտարարությունն ակնարկում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը՝ իբրև արդեն իրականացվող նախագիծ. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am