Էժանագին թատրոն Գյումրիի ավագանու նիստում. Սամվել Բալասանյանը կրկին օգտագործվողի դերում

Իր ճակատին բազմաթիվ կուսակցությունների անուններ դաջած Սամվել Բալասանյանը Գյումրիի ավագանու 2021-ի ընտրությունների ժամանակ հանդես եկավ որպես ընդդիմություն, սակայն ընտրություններից հետո ծախվեց Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ-ին ու հնարավորություն չտվեց իշխանափոխություն իրականացնել Գյումրիում:

Բանն այն է, որ անցողիկ շեմը հաղթահարած ուժերից ոչ մեկը չուներ կեսից ավելին: «Քաղաքացիական պայմանագիրը» երկրորդ տեղն էր ընկել: «Բալասանյան» դաշինքը եթե կոալիցիա չկազմեր նիկոլենց հետ, ապա այլ պատկեր կունենայինք հանրապետության 2-րդ քաղաքում՝ հայրաքաղաքում: Սակայն, իր տեսակին հավատարիմ՝ Բալասանյանը գործարքի գնաց Նիկոլի հետ՝ գործնականում գողանալով գյումրեցիների քվեն: Գործարքի էությունը հետևյալն էր՝ «Բալասանյան» դաշինքի ներկայացուցչին տվեցին քաղաքապետի պաշտոնը, ՔՊԿ-ին՝ փոխքաղաքապետինը: Գյումրեցիներին բաժին հասավ վատ կառավարումն ու քաղաքի անտերության մատնվելը:

Ամիսներ առաջ ՔՊԿ-ն որոշեց դուրս գալ կոալիցիայից, սակայն «Բալասանյան» դաշինքի համար ձայներ էր ապահովում, բյուջեի ընդունում էր կազմակերպում և այլն: Այսինքն՝ բաժանումը ձևական է: Դրանք իրար հետ են:

Այդ ձևականությունը երևաց նաև երեկ տեղի ունեցած Գյումրիի ավագանու նիստի ժամանակ, երբ «Բալասանյան» դաշինքը արտահերթ նիստի համար քվորում ապահովեց և կողմ քվեարկեց նիկոլենց ավագանու բերած որոշման նախագծին: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է Գյումրու համայնքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչել և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով՝ ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնել։

Օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։ Այսինքն՝ «Բալասանյան» դաշինքը «կողմ» է քվեարկել Սամվել Բալասանյանի՝ նախկինում կայացրած որոշումների դեմ: Դա շատ էժանագին թատրոն է: Անտաղանդ թատրոն:

Մի կողմից ուզում են գյումրեցիներին ցույց տալ, թե, իբր, նիկոլենք պայքարում են ապօրինությունների, թալանի դեմ, մյուս կողմից՝ թե, իբր, ՔՊԿ-ն ու «Բալասանյանն» իրար հետ «չունեն»:

Ուշագրավն այն է, որ այս պատմության մեջ «պոդստավկա» է լինում Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, որը «Բալասանյան» դաշինքն է ներկայացնում, բայց Բալասանյանի դեմ է քվեարկում, ինչը Գյումրիում շատ վատ է գնահատվում մարդկային տեսանկյունից: Սամսոնյանը, փաստորեն, զոհ է գնում Փաշինյան-Բալասանյան հերթական խաղին, Բալասանյանի հերթական հաճախորդությանը:

Այս ամենն արվում է Գյումրիում քաղաքական կեղծ մթնոլորտ ստեղծելու համար, թե, իբր, Բալասանյանն ընդդիմություն է: Դա արվում է, որպեսզի թե՛ տեղական, թե՛ համապետական ընտրությունների ժամանակ բալասանյանենք ընտրողներին կրկին մոլորեցնեն, ձայներ գողանան ու Նիկոլի օգտին աշխատեն: Բայց հայտնի խոսքի համաձայն՝ կարելի է բոլորին խաբել մի փոքր ժամանակով, կարելի է մարդկանց մի փոքր մասին խաբել միշտ, բայց բոլորին ու միշտ խաբել հնարավոր չէ: Մեկ այլ ժողովրդական խոսք էլ կա գողի ու բոզի 40 օրվա մասին: Թասիբով գյումրեցիները դա կապացուցեն ընտրությունների ժամանակ: Լինի դա Գյումրիի ավագանու կամ ՀՀ ԱԺ ընտրությունը:

Հայկ Ուսունց

7or.am

Հ.Գ.: Նիկոլն ուզում է հաստագլխին՝ Կարեն Սարուխանյանին Գյումրիի քաղաքապետ դարձնել: Դրա համար էլ էժանագին թատրոններ է կազմակերպում: ՔՊԿ-ում, սակայն դեմ են այս տարբերակին: Գյումրիի ՔՊԿ-ն մի քանի թևի է բաժանված, և ամենակեղտոտ ձևով իրեն դրսևորում է Կարեն Սարուխանյանը, ինչը դուր է գալիս Նիկոլ Փաշինյանին, քանզի տեսակը տեսակին է գտել:

Նիկոլենք հիմա ձևեր են մտածում՝ հաստագլխին քաղաքապետ դարձնելու, սակայն դեռ չեն կարողանում ձևը գտնել: Արտահերթ ընտրություններից վախենում են, նշանակել՝ դեռ չեն կարողանում: Մնում է Բալասանյան Սամվելին օգտագործելը: Վերջինս հաճույքով օգտագործվում է: Բայց սրան էլ վերջ կգա:

դիտվել է 921 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան Իսրայելի հարվածներից Հարավային Լիբանանում զոհերի թիվը հասել է 11-ի Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Աբովյան Թրամփը հայտարարել է, որ կարող է «ամբողջությամբ ոչնչացնել Իրանը», սակայն չի ցանկանում Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները Die Welt. Զելենսկիի՝ ԱՄՆ-ից Patriot հրթիռներ գնելու խնդրանքը հուսահատության նշան է Թուրքիան ամենաշատ բնական գազը ներմուծել է Ադրբեջանից Թրամփից F-35 կործանիչների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողան Իրանն արձագանքել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու Թրամփի մտադրությանը Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը 2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am