Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) քաղաքացիական անձանց կարգադրել է ժամանակավորապես հեռանալ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող հումանիտար գոտու մի մասից՝ դա պատճառաբանելով պաղեստինցի զինված խմբավորումների դեմ նախատեսվող ռազմական գործողությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն հայտարարության մեջ նշել է, որ հումանիտար գոտում մնալը վտանգավոր է «ահաբեկչական զգալի ակտիվության և Իսրայել պետության ուղղությամբ հրթիռակոծությունների» պատճառով։
Բնակիչներին կոչ է արվում ուղղվել դեպի «հարմարեցված» ալ Մավասիի հումանիտար գոտի։ Պաղեստինցիները նշել են, որ այս հայտարարությանը հաջորդել են իսրայելական օդուժի և հրետանու հարվածները անկլավի Խան Յունիս քաղաքի մերձակայքում։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 14 զոհի մասին, որոնցից 6-ը երեխաներ են, 4-ը՝ կանայք։ Գազայի հատվածի՝ մեծությամբ երկրորդ Խան Յունիս քաղաքի մեծ մասը ոչնչացվել էր այս տարի ավելի վաղ Իսրայելի իրականացրած հարձակման ընթացքում, սակայն մայիսին Ռաֆահում ԻՊԲ-ի գործողությունների մեկնարկից հետո շատերը վերադարձել էին Խան Յունիս։
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը