Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ ուղերձով կդիմի ԱՄՆ կոնգրեսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այցից առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կմնա ԱՄՆ-ի «անփոխարինելի և ուժեղ» դաշնակիցը Մերձավոր Արևելքում՝ անկախ նրանից, թե ընտրությունների արդյունքներով ով կփոխարինի նախագահ Ջո Բայդենին։

Սա Նեթանյահուի առաջին այցն է ԱՄՆ 2022 թ. վերջում ռեկորդային՝ վեցերորդ ժամկետով վարչապետ ընտրվելուց հետո։

Նեթանյահուն ասել է, որ շնորհակալություն կհայտնի Բայդենին այն ամենի համար, ինչ նա արել է Իսրայելի համար իր ողջ կարիերայի ընթացքում, և նրա հետ կքննարկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը, պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ջախջախումը և տարածաշրջանում Իրանին և նրա աջակցությունը վայելող խմբավորումներին դիմակայելը:

Հուլիսի 23-ին նախատեսվում է Նեթանյահուի հանդիպումը 81-ամյա Բայդենի հետ, եթե վերջինս ապաքինված լինի COVID-19-ից։ Իսկ հուլիսի 24-ին նախատեսված է Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում։

Կոնգրեսի երկու պալատների համատեղ հանդիպմանը ելույթ ունենալը հազվադեպ պատիվ է, որը վերապահված է ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներին։ Նեթանյահուին նման հրավեր է ուղղվել Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​ղեկավարության ջանքերով, որոնք մեղադրում են Բայդենին Իսրայելին բավարար աջակցություն ցույց չտալու մեջ:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի առողջապահական իշխանությունների, հասել է 39 000-ի։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Ալե՛ն, քո մորից չէր կարող նորմալ մարդ ծնվել․ Հրանտ Բագրատյան (video) Իրանցի տղամարդը էքսկավատորի ամբարձիչով դիպել է 40-ամյա տղամարդուն․ վերջինը հիվանդանոցում մահացել է Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին Yandex-ի վարորդը «ոչխար է» անվանել Լիա Զախարյանին, նրա հետևից մտել բնակարան (video) Նոր բնակարան, 19 մլն աշխատանքի վարձատրություն․ ինչ ունեցվածք ունի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Նոր փղանոց ենք բացում․ Ավինյանի հերթական բոցը (video) Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան «Ես ողջ եմ, կգամ ու կասեմ ...». մի քանի օր Սևանում որոնվող տղամարդը զանգահարել է Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի կուսության ազգանունը վերցրել է (video) Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ավելի քան 450 ՀԿ է գրանցվել. Կոբախիձե Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց Հենց հիմա ոստիկանությունը պետք է մտնի ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի հետևից․ Էդգար Ղազարյան (video) Բրյուսովի շենքն են ուզում․ Խաչատուր Սուքիասյան՝ ի՞նչ կա մտքիդ․․․ դասախոս (video) Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքասպանություն է գործել Արցախի պաշտոնյայի նախկին փեսան․ Tert.am Ով ասում է՝ ռուսներն են տվել Արցախը՝ անասուն է․․․ Հրանտ Բագրատյան (video) Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս Սուքիասյանը լրագրողին ասում է՝ գնա Սիրիա, ինքը գնում է Մոնտե Կառլո․ Էդգար Ղազարյան (video) Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Միրզոյան ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց Ալենը խոսեց իր դղյակից (video) ՆԱՏՕ-ի L-45 DITA տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը հասել է Ադրբեջան Եթե Հայաստանը հրաժարվի Մինսկի խմբից, Հայաստանը չի՛ լինի․ Հրանտ Բագրատյան (video) Արմավիրում 38-ամյա տղամարդու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասխասպանության հատկանիշներով Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am