Նիկոլի «պահապան հրեշտակը» հեռանում է
44–օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները սպասում էին ու ժամանակ ձգում։ Ամեն օր ավելի քան 100 զոհ էինք ունենում, բայց Նիկոլին դա չէր հետաքրքրում։ Իրեն իր աթոռն էր հետաքրքրում։
Նիկոլը մերժում էր պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահ Պուտինի բոլոր առաջարկները։ Նիկոլն ուզում էր ձգել այնքան, որ ԱՄՆ–ում իշխանության գան դեմոկրատները, նախագահ դառնա Բայդենը, որպեսզի իրեն տիրություն անող լինի։
2020–ին պատերազմը կանգնեցվեց Նիկոլ Փաշինյանի կամքին հակառակ։ ՌԴ–ի կոշտ միջամտությունն այլ տարբերակ չէր թողնում կողմերին։ Արևմուտքը դժգոհ մնաց այդ ամենից, քանզի ռուսական խաղաղապահներ մտան Արցախ։ Խաղաղապահներին հեռացնելու միայն մեկ տարբերակ կար՝ Արցախի հայաթափում։ Ու հենց այդ տարբերակն էլ կիրառվեց։
Ռուսներին Արցախից հեռացնելու համար Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի միջոցով ադրբեջանական ճանաչեց Արցախը, ինչն էլ հանգեցրեց Արցախի կորստին, արցախահայության էթնիկ զտումներին։
Նիկոլի այս դավաճանական քայլերն ըստ արժանվույն գնահատվեցին Վաշինգտոնում և Անկարայում։ Նիկոլն իր իշխանությամբ պարտական է Բայդենին ու Էրդողանին։
ԱՄՆ–ը Նիկոլի բոլոր հնարավոր ապօրինություններն արդարացրեց, Նիկոլի՝ ոստիկանապետություն սարքելու քայլերը ողջունեց։ ԱՄՆ–ը դրա դիմաց Նիկոլից ստանում է հակառուսական քայլեր, ինչից օգտվում է Ալիևը՝ Հայաստանից տարածքներ ստանալով։ Բայց դա Բայդենին ու Նիկոլին չի հետաքրքրում։ Առաջինին հակառուսական քայլեր են պետք, ինչը Նիկոլն անում է, իսկ երկրորդին՝ աթոռն ու սեփական կաշվի փրկությունը։
Բայց ամեն ինչին կա վերջ։ Բայդենը դուրս թռավ ԱՄՆ նախագահական ընտրապայքարից։ Նրան կփոխարինի տրանսգենդերների ու լեսբուհիների մեծ պաշտպան, այլասերվածության քարոզիչ Կամալա Հարիսը։ Եթե ընտրակեղծիքներ չլինեն, ապա ԱՄՆ–ում նոյեմբերին նախագահ կընտրվի Թրամփը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ–ՌԴ փոխհարաբերություններում կլինեն փոփոխություններ, որոնք կանդրադառնան նաև Հայաստանի վրա։ Նիկոլենք կզրկվեն ապօրինությունների ու դավաճանությունների տանիքից։
Բայդենի 4–ամյա պաշտոնավարումը շատ թանկ նստեց Հայաստանի ու Արցախի վրա։ Թանկ բոլոր առումներով։ Նիկոլական իշխանությունը ԱՄՆ դեմոկրատների կողմից էր պահպանվում։ Բայդենն օգտագործում էր մեր տնաբույծ թրքաբոոլշևիկներին՝ հանուն աշխարհքաղաքական շահերի ճիշտ այնպես, ինչպես օգտագործում էր Զելենսկուն Ուկրաինայում։ Հիմա գալիս է այս ահավոր շրջանի վերջը։ Չարի վերջը։
Ափսոս էին տղերքը։ Մեր ջահելները, որոնք Նիկոլի դավաճանական քաղաքականության ու աշխարհքաղաքական խաղերի զոհ դարձան։
Կորյուն Մանուկյան