Արևմուտքի զգուշացումները հասան Թբիլիսի. ռազմաքաղաքական կոլապս Վրաստանում

Վրաստանի իշխանությունների վարած հակաարևմտան քաղաքականության ֆոնին Թբիլիսի-Արևմուտք հարաբերություններն օրեցօր վատթարանում են: «Գործակալների օրենքի» և այլ հակաժողովրդավարական օրենքների ընդունման, ինչպես նաև հետզհետե խորացող հակաարևմտյան հռետորաբանության ֆոնին՝ Արևմուտքի խոստացած նախազգուշացումները նախորդ շաբաթ Թբիլիսի հասան: Փաստացի՝ Արևմուտքը վերանայում է Թբիլիսիի հետ հարաբերությունները, չնայած Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում Արևմուտքի այս քայլն «անհասկանալի» են որակում: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Կովկասն արագ փոփոխվող տարածաշրջան է։ Վրաստանն Արևմուտքի միակ հենակետն էր տարածաշրջանում, իսկ Վրաստանի իրական ռազմաքաղաքական դաշնակիցները Եվրամիությունն ու ԱՄՆ-ն էին։ Այժմ, ներկայիս քաղաքական փոփոխությունների ֆոնին, իրատեսական սպառնալիք կա, որ Վրաստանը տարածաշրջանում միայնակ կմնա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյունից, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) քաղաքականության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Գիորգի Կոբերիձեն:

Նրա խոսքով, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նման խաղացողներն ազնիվ դերակատարներ չեն և վտանգ են ներկայացնում տնտեսական և քաղաքական էքսպանսիայի համար: Չինաստանի դեպքում եթե սա կարող է լինել տնտեսական ծուղակ, ապա Ռուսաստանը չի խուսափում ուղղակի ագրեսիայից։

Կոբերիձեի համոզմամբ՝ անկախ նրանից, թե ինչպես է Չինաստանը բնութագրվում որպես ռազմավարական գործընկեր, «մենք Պեկինի վերջին քաղաքական պատմությունից գիտենք, թե ինչպես է նա օգտագործում իր «դաշնակիցների» ռեսուրսները և ինչպես է նրանց վերածում վստահված պետությունների՝ իր կոռումպացված էլիտաներով: Մենք դա արդեն տեսել ենք Հարավարևելյան Ասիայում՝ Պակիստանում, Շրի Լանկայում, Լաոսում, Կամբոջայում և այլն, նաև Կենտրոնական Աֆրիկայում»: Կոբերիձեն հավելեց՝ Չինաստանն այն դաշնակիցը չէ, որը կմերժի Ռուսաստանի շահերը Կովկասում։ Կենտրոնական Ասիայում չինական տնտեսական էքսպանսիան ամբողջությամբ չվանեց ռուսական ազդեցությունը, բայց սկսեց գոյակցել ռուսական ազդեցության հետ։

«Այս իրավիճակում անհրաժեշտ է, որ վրացական կառավարությունը գործի երկրի ռազմավարական շահերի համաձայն և ամեն ինչ անի, որպեսզի Վրաստանը չընկնի աշխարհաքաղաքական ծայրամաս-սահմանային տարածություն, որտեղ հատվում են Արևմուտքի և Չինաստան-Ռուսաստանի շահերը, և մենք ի վերջո հայտնվենք վերջիններիս ճամբարում։ Դա մեզ միայն կվնասի»,- ասաց Կոբերիձեն:

Ըստ նրա՝ վերջին տարիներին, ցավոք, Վրաստանի իշխանությունը ոչ միայն հակաարևմտյան հռետորաբանություն է գործածում, այլ նաև նման քաղաքականություն է վարում.

«Սրան գումարվեց նման օրենքի ընդունումը (նկատի ունի «գործակալների օրենքը»-հեղ.), որն անհամատեղելի է ժողովրդավարական և արևմտյան արժեքներին։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա հարձակումը քաղաքական քայլ է, որը չի կարող լավ բան բերել երկրին։ Ցանկացած իշխանություն քննադատության կարիք ունի, որքան էլ դա լավը չլինի։ Ինչպես կոշտ մարզիչը` լավ մարզիկի համար»:

Նա նաև հավելեց, որ Վրաստանի տնտեսությունը և մի շարք ենթակառուցվածքային նախագծեր կառուցվել են արևմտյան նվիրատվությունների հաշվին։ Արևմուտքն օգնում է նաև Վրաստանի անվտանգությանը:

«Արտարժույթի ներհոսքը դրական է ազդել լարիի փոխարժեքի պահպանման վրա։ Եթե ​​Վրաստանն այլևս օգնություն չստանա Արևմուտքից, զբոսաշրջությունը կնվազի, և դա շատ բացասական ազդեցություն կունենա Վրաստանի ողջ տնտեսության և շարքային քաղաքացու վրա։ Հեռավոր Ասիայից զբոսաշրջությունը և չինական հիպոթետիկ ներդրումները չեն կարող փոխարինել արևմտյան օգնության տասնամյակների անխափան շղթան»,- եզրափակեց Կոբերիձեն:

Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իշխող կուսակցության գործողությունների հետևանքով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է պաշտպանական ուժերի ամրապնդման վրա, այժմ վտանգի տակ է:

ԱՄՆ-ի այդ քայլից հետո Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի որոշումները, որոնք կապված են Վրաստանի պաշտպանության ոլորտում օգնության դադարեցման հետ, համահունչ չեն վրացական իշխանությունների հարաբերությունները վերականգնելու ակնկալիքին։

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին նշել է, որ ԵՄ-ի օգնությունը ծառայել է Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, և դրա սառեցման որոշումն անհասկանալի է։

դիտվել է 689 անգամ
Լրահոս
ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am