Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի

«Հրապարակի» զրուցակիցը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն է:

-Երեկ հրդեհ է տեղի ունեցել Երևանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնկարանում, Դուք տեսանյութ էիք հրապարակել: Քաղաքապետարանից ասում են, որ իրենք մեղք չունեն:

-2020 թվականից սկսած, Երևան քաղաքում տեղի են ունեցել էտման պրոցեսներ, ծառեր են էտել` հաստաբուն ծառեր: 2020 թվականից սկսած, էտված ծառերը տարել լցրել են Կանաչապատման ՀՈԱԿ-ի տարածքի մոտ: Դե, պատկերացրեք՝ չորս տարի շարունակ ծառեր են լցրել ու լցրել՝ ինչքան կուտակված կլինեն: Այժմ, իբրև տարածքը մաքրելու նպատակով, եկել են ճյուղերն այրելու, բայց այնտեղ ճյուղեր չկան, հաստաբուն ծառեր են: Թեթևակի կրակ է բռնկվել, ինչից հետո տարածվել է ողջ տարածքով:

-Այսինքն` Երևանի քաղաքապետարանն է այրել:

-Ասում են` ուզում էինք մաքրել, դրա համար ենք այրել, ասում են՝ չորս տարի շարունակ էտել լցրել են այդտեղ, շատ է կուտակված եղել, և իրենք չեն պատկերացրել, թե ինչ կարող էր լինել:

-Իսկ ի՞նչ պետք է անեին` այրելու փոխարեն: Կա՞ առավել անվտանգ, արդյունավետ տարբերակ:

-Ծառերը պետք է նախ սորտավորեին, ճյուղերը՝ առանձին, մնացած հատվածները՝ առանձին, և բաժանեին կարիքավոր ընտանիքներին: 2024 թվականին մեր երկրում կան շատ մարդիկ, ընտանիքներ, ովքեր փայտով են տաքացնում տունը, գոնե մի լավ բան արած կլինեին, բայց դա էլ չեն արել, ականջի ետև են գցել, արդյունքում ամեն ինչ այրվեց գնաց….

-Ի՞նչ վնասներ է հասցրել հրդեհը:

-ՀՈԱԿ-ի կողքի տարածքն է՝ ահռելի մեծ տարածք, ահռելի քանակությամբ փայտ է այրվել, դեռ մի երեք-չորս օր էլ վառվելու է կրակը, անկախ այն բանից, որ հանգցնում են:

-Մայրաքաղաքը երբեք այսքան վատ վիճակում չի եղել: Մարդիկ կուտակված աղբի լուսանկարներ են հրապարակում, անձրևաջրերը լցվում էին մետրո, գետնուղիներ, փողոցները ջրի մեջ թաղված էին:

-Երևան քաղաքը վերածվել է իսկական քաոսի: Անձրևի դեպքում քաղաքում լճեր են գոյանում, մարդիկ այդ ամենն արդեն խեղկատակություն են համարում, կատակներ են սկսել անել՝ Երևանի փողոցներում սկսել են անգամ ձուկ որսալ, հրապարակումներ են անում, որ մեքենայի վրա կանգնած՝ կարթ են գցում անձրևաջրերի մեջ, որ մանր ու խոշոր ձկներ բռնեն, փոսերի մասին խոսելն ավելորդ է: Երկու տարի է՝ ասֆալտ են անում, անում-անում՝ չեն վերջացնում, այդ նույն «արագությամբ» էլ Աջափնյակի մետրոն կկառուցեն, հավանաբար։ Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի, իրենք էլ՝ ամեն ինչից անտեղյակ, բարձիթողի վիճակ է, ոնց ստացվի՝ ստացվի:

-Շենգավիթի մետրոյի կայարանն անձրևաջրի մեջ թաղվել էր: Ինչո՞ւ է այս խնդիրն առաջացել:

-Ինչո՞ւ միայն Շենգավիթի, բոլոր կայարանների: Բոլոր վարչական շրջաններում այդ վիճակն է, որովհետև ամեն տեղ խցանված է: Անձրևը գալիս է, ջուրը գոյանում է, դրանից հետո մեքենաներով գալիս են, ջրերն ուղղակի քաշում են, ու իրենց թվում է՝ վերջ, դա էր իրենց հիմնական գործը, հետո նորից, իրենց ասած, «անկանխատեսելի» անձրևը գալիս է, նորից քաղաքը ջրի մեջ է թաղվում, դրան էլ գումարած զիբիլն ու կեղտը, որ ամենուր է: Ո՞նց կարելի է այսպես աշխատել: Կոյուղիների համար` նոր կոյուղիներ ձեռք բերելու համար միլիոններ են դուրս գրել, բայց դե՝ տեսնում ենք, էլի:

-Ձմռանն էլ մեկ անգամ ձյուն եկավ, ու նորից նույն վիճակն էր:

-Այո, մարդիկ դա էլ են կատակի վերածել, ասում էին` ի՞նչ անենք, գնանք ձյո՞ւն ուտենք, որ քաղաքապետարանին օգնենք: Հիմա ի՞նչ անենք, հիմա էլ պետք է գնանք անձրե՞ւը խմենք, որ օգնենք: Լավ է, որ գոնե անձրև է գալիս, իրենց չմաքրած զիբիլները քշում-տանում է: Հյուսիսային պողոտայում քայլող մարդու արձան կա, այժմ արդեն քաղաքում կա քայլող աղբ, նորմալ է, ամեն ինչ իր հունով գնում է: «Խալաստոյ» են գցել, ինչ կլինի՝ կլինի:

-Շուտով լրանում է Տիգրան Ավինյանի ղեկավարման մեկ տարին, մեկ տարին լրանալուն պես ավագանին կարող է անվստահություն հայտնել: Ի՞նչ եք պատրաստվում անել հոկտեմբերին:

-Նախքան դա էլ մենք դատարան ենք դիմել, քանի որ Տիգրան Ավինյանի նշանակումը համարում ենք ոչ իրավաչափ: «Մայր Հայաստանը» վաղուց է դատարան դիմել, կարծում եմ՝ դատարանը կլինի իր բարձունքի վրա ու ճիշտ որոշում կկայացնի, իսկ թե Ավինյանը որքան է ղեկավարել, դա նշանակություն չունի, քանի որ քաղաքի կառավարումը «պռավալ» է տվել: Ընտրության հաջորդ օրվանից Ավինյանն ամեն դեպքում երևանցիներից ապտակ է ստացել, որ մարդիկ իրեն չեն վստահում: Երևան քաղաքում երբեք նման իրավիճակ չի եղել, որ երկու ժամ անձրև տեղա, արդյունքում լճեր գոյանան: Ավտոբուսների փոխարեն կարող են սուզանավեր բերել, ինչների՞ս է պետք ավտոբուսը լճի մեջ:

-Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կառավարումից էլ էին շատերը դժգոհ, այսօր նա էլ է քննադատում Ավինյանին, նրանից դժգոհ են գրեթե բոլորը: Նշում եք, որ էտված ծառերը 2020-ից են լցրել ՀՈԱԿ-ի տարածք: Ստացվում է, Ավինյանին քննադատող Մարությանն էլ չի փայլել իր աշխատանքով:

-Այդ բանավեճին կարելի է կողքից նայել: Երբ հրդեհը բռնկվել էր, կանաչապատման աշխատողները` տնօրենի գլխավորությամբ, ասում էին, որ Մարության Հայկն է այս ամենն արել, իրենք էլ շարունակել են: Հիմա իրենք իրար են մեղադրում:

դիտվել է 437 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am