Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը

Տավուշի մարզում հայկական միակողմանի զիջումները Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչագործիքները ներկայացնում էին որպես «դարի ձեռքբերում»: Ասում էին՝ արդեն համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ և ամբողջ սահմանը գծելու ենք, լինելու է խաղաղություն և կյանքը դառնալու է մեղր: Խոստանում էին նաև, այսպես կոչված, սահմանազատման կանոնակարգ ընդունել մինչև սույն թվականի հուլիսի 1-ը, բայց ...

Տավուշում միակողմանի զիջումները եղան («Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձևավորվել էր դա թույլ չտալու համար, սակայն չհաջողեց), բայց մենք ոչ թե մոտացանք խաղաղությանը, այլ ճիշտ հակառակը:

Հիմա ԱՄՆ-ը նոր զիջումներ է ակնկալում Հայաստանից: Անունը դրել են «Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ցավոտ փոխզիջումներ», բայց դե խոսքը միայն հայկական կողմի զիջումներին է վերաբերում: Ինչպես միշտ:

Ալիևն իր ուզածը ստացավ ու անցել է նոր պահանջներ ներկայացնելուն (հայկական նոր տարածքների զիջում, ՀՀ սահմանադրության փոփոխություն և, ի վերջո, «Զանգեզուրի միջանցք»):

Ալիևին հաջողվել է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար դառնալ հուսալի ու վստահելի գործընկեր, ես կասեի՝ դաշնակից:

Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փչացնել մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, անվստահելի դառնալ Իրանի համար և Հայաստանն Արևմուտքի ձեռքում դարձնել մանրադրամ:

Շատ խորհրդանշական է, որ այսօր Լոնդում լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Փաշինյանը չի պատասխանել, իսկ Ադրբեջանի նախագահը բութ մատն է վերև պարզել՝ ցույց տալով, որ ամեն ինչ իր ուզած ձևով է գնում։

Նիկոլն այս ամենի ֆոնին հեծանիվ է քշում, որն իրեն ցավեցնում է, և որը շատ պատկերավոր ձևով ցույց է տալիս, թե ինչ վիճակում է գտնվում հայկական դիվանագիտությունն ու Հայաստանն ընդհանրապես:

Գործնականում տեղի է ունեցել հանցագործություն, այն էլ՝ պետական մակարդակով: Տավուշում մարդկանց վտարում են այն տարածքներից, որոնց մասով ՀՀ քաղաքացիները սեփականության վկայականներ ունեն: Նիկոլը նրանց խաբեց, թե բա՝ ամեն բան հաշվի կառնենք, բայց վերջում միայն խորհուրդ տվեց Կիրանցի դպրոցի մոտ ծառեր տնկել, որպեսզի ադրբեջանական զորքերին չտեսնեն:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 871 անգամ
Լրահոս
Ինչ հայտարարագիր ունի Վեհափառի և Սրբազանների գործով դատավորը Ձերբակալել են 21-ամյա երիտասարդի «Դուք բացեցիք սա․․․ ձեր դեմ է շուռ գալու այս ամենը»․ Արման Աբովյանը՝ իշխանությանը (video) Բագրատ Սրբազանը հայտնել է հոր հոգեհանգստի օրը Ծատուրյան և Վարդանանց փողոցներում գրանցվել է գերազանցում Շարմազանով․ «Հայաստանը չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի» Կփոխվի նաև կառավարության անդամների երդման տեքստը Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին ՆԳՆ-ն Հալաբյան փողոցում լքված նորածնի մասին #ՈւՂԻՂ.Դուրս են հանել ու ի՞նչ են ասել Նիկոլ Փաշինյանին․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, «Ուժեղ Հայաստան», չե՛ք հասկանու՞մ՝ ՔՊ-ի հետ չե՛ն երկխոսում, այլ․․․ Անդրեասյան (video) ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլանները սպառնալիք են ՌԴ-ի համար․ Պուտին Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ Սրա վերջը ո՞րն է․ ի՞նչ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան-Հայկ Ֆարմանյան երկխոսություն (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, սա ձեր բացթողումն էր․ Գառնիկ Դանիելյանը պետք է լիներ․ Թովմասյան (video) Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է․ Ամստերդամ «Խաչատուր Սուքիասյա՛ն, էս ոնց խայտառակվեցիր» (video) Իմ կենսագրության մեջ չկա մի կետ, որից ես հրաժարվեմ, հպարտ եմ, որ Ղազինյանն իմ ընկերն է. Ֆարմանյան (video) Որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը. Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինը շատ կարևոր հայտարարություն արեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am