Մինչ Ադրբեջանի ռեժիմը Վրաստանում գրեթե իր բոլոր աշխատողներին, սկսած դեսպանատնից, մինչև «Սոկարի» պահակներ, բաժանում է կարմիր պետհամարանիշներ, այդ նույն ժամանակ Հայաստանի իշխանությունը բացահայտ արշավ է իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ` զրկելով կարմիր համարանիշներից։ Այս մասին Թբիլիսիից ահազանգել է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը։
«Այդուհանդերձ, հայ բիզնեսմենները շարունակում են այդ համարանիշներով վարել մեքենաներ, և այստեղ հարց է առաջանում. ըստ Հայաստանի իշխանությունների` արդյո՞ք բիզնեսմեններն ավելի շատ են արել Հայաստանի և հայության համար քան Հայ Առաքելական եկեղեցին», – նշել է նա։
NEWS.am-ի հետ զրույցում նա Արթուր Միրզոյանը նշեց, որ իր տեղեկություններով կարմիր պետհամարանիշները վերցրել են են Վիրահայոց թեմի առաջնորդից, փոխառաջնորդից, Աջարիայի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հոգեւոր հովիվներից:
«Եւ կանաչ եւ կարմիր համարանիշներից են զրկել, կանաչները հոգեւոր հովիվների համարանիշներն էին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վիրահայոց թեմի առաջնորդը ամիսներ առաջ իր աջակցությունն էր հայտնել Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժմանը:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը