Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունը հարվածի տակ է, չեն դատապարտում ԱՀ էթնիկ զտումը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Պարզ է դարձել, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավար Թրոյ Դուլիի հետ, որի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հեռանկարները։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սերտ համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ և գոհ է միգրացիայի ոլորտում օրենսդրության և ինստիտուտների կատարելագործման համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ։

Բայրամովը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում փախստականների և ներքին տեղահանվածների խնդրին։ Սակայն այս պարագայում ևս, Ադրբեջանը, ի դեմս երկրի արտգործնախարարի, ցուցաբերում է խիստ ընտրանքային մոտեցում՝ մոռացության մատնելով այն հանգամանքը, որ ընդամենը ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղի հայությանը հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական վադալիզմը ստիպեց ենթարկվել բռնի տեղահանման 10-ամսյա հումանիտար աղետից ու քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ ուղեկցված պատերազմից հետո։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև մոռանում է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանը ևս պարտավորություն է վերցրել ապահովել բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը նախկին բնակավայրեր, ինչը անուղղակիորեն նշանակում է նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բռնի տեղահանված հայության ապահով և անվտանգ վերադարձ, մինչդեռ համաձայնագրի այդ կետն իրականացվել է միակողմանիորեն՝ Լեռնային Ղարաբաղը բնակեցնելով ադրբեջանցիներով՝ փոխելով երկրամասի բնական և հազարամյա էթնիկ կազմը։ 51-ամյա Բայրամովը կարծես թե չի կարողանում վերհիշել, թե 36 տարի առաջ ինչպիսի կոտորածների են ենթարկվել Սումգայիթի հայերը, թե 34 տարի առաջ ինչ եղավ Բաքվի հայության հետ, թե ինչպիսի բարբարոսությամբ 32 տարի առաջ բնաջնջվեցին Մարաղայի բնակիչները։

Հիշողության նման խնդիրներն անժամանակ են առաջանում ինչպես Ադրբեջանի արտգործնախարարի, այնպես էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։

Իսկ Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը կարծես դժվարանում է հստակորեն տեսնել, որ իր զրուցակիցը մեկն է այն հանցախմբից, որը պատասխանատվություն է կրում 2020-2023 թթ․ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ իրականացված հանցանքների համար։ Արդյո՞ք Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը չի տեսել, որ Արդարադատության միջազգային դատարանի, միջազգային իրավարար այլ կառույցների և կազմակերպությունների որոշումներն ու վճիռներն Ադրբեջանն առ ոչինչ է ընդունել։ Արդյո՞ք պարոն Թրոյ Դուլին նման իրողություններից հետո կարող է վստահություն տածել Ադրբեջանի նկատմամբ՝ որպես գործըներոջ «միգրացիայի ոլորտում օրենսդրության և ինստիտուտների կատարելագործման համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ»։

Նման գործելակերպով վերջինս միայն հարվածի տակ է դնում Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունն ու ազդեցությունը՝ այն վերածելով խամաճիկային երևույթի՝ տեսողական և մտածական լուրջ անբավարարություններով։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հորդորում է Միգրացիայի միջազգային կազմակերպությանը աչալուրջ գտնվել իր ներկայացուցիչների գործունեության նկատմամբ՝ արժանի և անաչառ գնահատականներ տալով այն քաղաքական գործընթացներին, որոնք հանգեցրել են փախստական և բռնի տեղահանված երևույթների առաջացմանը։ Տվյալ պարագայում նման գործընթացի անունն է ադրբեջանական ռասիզմ և համակարգային հայատյացություն»։

դիտվել է 219 անգամ
Լրահոս
«Փետն առան, ընկան իմ հետեւից»․ Փաշինյանի աբսուդ պատասխանը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին (video) Էրդողանին հրավիրում եմ Հայաստան․ Փաշինյան (video) Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ մերժում են սուտը․ Նիկոլ Փաշինյանը շատ է թերագնահատում հայ ժողովրդին Մեծ ուխտագնացությանն ընդառաջ քաղաքային իշխանությունը այսօրվանից փակել է Էջմիածնի կենտրոնը․ ահազանգ «Մեր աչքերին մութ է իջել…». Մերուժան Տեր-Գուլանյանը հուզվեց (video) «Հայաստանին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն հայերին մոլորեցնելուն» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն Իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընկեք տեղներդ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելու ե՞ք թուրքերին փառաբանել Գնացել է մեզ հանձնելու․ վտանգավոր զարգացումներ Թուրքիայում․․․ (video) ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի «Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան Այսօր կանայք այլևս հարկադրված չեն կատարել այդ ծանր ընտրությունը․ Ամալյա Խալաթյան Այս հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է․ «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի. հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am